Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա

Armenian Press

Չնայած Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է իր հանձնողական քաղաքականությունը եւ հասել է Տավուշ, որտեղ մի քանի տասնյակ տավուշցիներ արդեն քանի օր է՝ գիշերուզօր պայքարում են փողոցում` ճանապարհներ փակում, ենթարկվում իշխանության եւ ուժայինների վայրագ ճնշումներին, հայաստանյան տիտղոսակիր ընդդիմությունը դեռ ծանրութեթեւ է անում՝ երբ եւ ինչպես դիմադրության փորձեր անել՝ կանխելու հայրենիքի ամբողջական հանձնումը։


Այս օրերին խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն իր առաքելությունն է համարում միայն այն, որ խմբերով այցելում են Տավուշ, իրենց հուժկու զորակցությունը հայտնում ու վերադառնում։ Մինչդեռ սեփական օրակարգով մայրաքաղաքում եւ դրանից դուրս շարժում սկսելու փորձեր չեն անում, չունեն հանրային բավարար աջակցություն, ուստի բավարարվում են սրտակեղեք ստատուսներ գրելով, թե ինչքան վատ վիճակում ենք մենք, եւ թե ապագայում ինչ վատ է լինելու:

«Այս ամենը կանխելու տարբերակը մեկն է՝ համահայաստանյան եւ համահայկական դիմադրություն լինի միակողմանի զիջումներին եւ վերածվի դավաճան ու հակահայ իշխանություններից ազատվելու գործընթացի»,- ջահերով երթի ժամանակ իրավիճակից ելքի իր պատկերացումները ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին: «Հակազդեցություն կա, բայց դրա բավարար մակարդակը դեռ չենք կարողացել ստանալ, որպեսզի կանխենք այս շղթան, հույս ունենք՝ այն, ինչը տեղի է ունենում Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համաժողովրդական։ 2 տարի առաջ այս նույն օրը բոլոր վտանգների մասին ասել ենք, դուրս ենք եկել պայքարի, ցավոք, այո, չենք կարողացել դարձնել համաժողովրդական, բայց դեռ ուշ չէ՝ Նիկոլի հանձնումների շղթան սրանով չի սկսվել եւ սրանով չի ավարտվելու։ Երկիրը փրկելու շանս կա՝ սրանց հեռացնելով։ Գործընթացը պետք է տեղի ունենա ապակենտրոն՝ ով ուզում է իրավիճակը փոխի, պետք է ընդվզի, տասը մարդո՞ւ կարա հանի փողոց, թող հանի, մենք հազա՞րը կարանք՝ հազարը կհանենք։ Խոսակցությունների ժամանակ չկա, ով ի վիճակի է, պետք է իր քայլն անի։ Ուշ չի, սրանով դեռ պրոցեսը չի ավարտվում»,- ասել է Սաղաթելյանը։ Եթե ավելի պարզեցնենք Սաղաթելյանի խոսքերը, ապա կնկատենք, որ նա անկեղծորեն խոստովանում է, որ իրենք միայնակ ոչինչ անել չեն կարող, քանի անգամ ձախողել են, հետեւաբար՝ բոլոր ուժերը պետք է գործի անցնեն։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հարցին՝ ընդդիմությունն անելիք ունի՞,  զարմանք է հայտնում. ինչպե՞ս չենք նկատում իրենց գործադրած տիտանական քայլերը։ «Էս անելիք չի՞, որ ձեր հետ խոսում եմ, որ խոսում եմ, արդեն անելիք է»,- ասում է նա, ապա շարունակում. «Ես բազմիցս ասել եմ, այո՝ իրատեսական եմ համարում, ամենաճիշտ, ամենամատչելի ու հասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է։ Դրա ժամանակն էլ է գալու»։ Իսկ ինչո՞ւ ԱԺ ընդդիմությունը, որի մի մասը հենց իրեն ենթարկվող «Պատիվ ունեմ» խմբակցությունն է, չի գնում նման քայլի։ «Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ 2 խմբակցությունները միասին կարո՞ղ են դա անել։ Ապահովեք հասարակական ճնշումը, նման սուր հարցեր իրենց տվեք, տեսեք՝ իրենք ի՞նչ են պատասխանելու»։ Լրագրողի առարկությանը, թե այն շրջանակները, որոնք ժամանակին մերժում էին իրեն, այսօր հենց իրենից են ակնկալում լուծումները, Սերժ Սարգսյանը պատասխանում է․ «Երբ տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակներն ասելու եմ»։

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովին հարցրինք՝ ինքն է՞լ է կարծում, որ եթե Սերժ Սարգսյանը խոսում է, դա արդեն արարք է։ «Իսկ ո՞վ է ասում, թե ինքը․․․ ինքն ամենակարեւորն է ասել, որ ընդվզում լինելու է»,- պատասխանեց նա: Իսկ ո՞վ եւ ե՞րբ է կազմակերպելու այդ ընդվզումը, պատրաստվո՞ւմ են ինչ-որ քայլեր անել հիմա, երբ Տավուշից արդեն հողեր են հանձնվում Ադրբեջանին։ «Մենք վերջին տարիներին ինչ-որ բաներ չենք անում, մենք կոնկրետ քայլեր ենք անում, պայքարում ենք, որը բավարար արդյունք չի տալիս»։ Շարմազանովը հիշեցնում է, որ դեռ Դիմադրության շարժման օրերին՝ 2020 թ. պատերազմից հետո են հայտարարել՝ եթե չհաջողվի իշխանափոխություն իրականացնել, Փաշինյանն Արցախն էլ է հանձնելու, Տավուշն էլ, ու այսպես շարունակ։ «Հա, էդ ձախողման մեջ մեր, անձամբ ես ասում եմ՝ իմ մեղքն էլ կա, պատասխանատվությունն էլ, ամեն ինչն էլ, հետո՞: Ընդդիմությունը ձախողել է, այո, ձախողել է, եթե Նիկոլն իշխանության է, բոլոր ազգային ուժերը ձախողված են»։

«Շատ սխալ պատկերացումներ ունեք, որ ՀՀԿ-ն ռեսուրս ունի ու իշխանափոխություն չի անում։ Մինչ օրս իրենից եկած ամեն ինչ արել է, գուցե ձեր պատկերացումները մեր ռեսուրսի, ուժի, հնարավորությունների մասին շատ ավելի մեծ են եղել: Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթին այսօր երանի ենք տալիս, հաստատ ձախողել ենք, հազար անգամ արել ենք մեր ռեսուրսով, չենք կարողանում, տեսաք, էլի, երեկվա մեր ռեսուրսը՝ 3-4 հազար հոգի, եթե կարծում եք, որ այդքանով կարող ենք հեռացնել, ամեն օր էդքան մարդ կարող ենք հանել»։ Շարմազանովի խոսքով, հանրության մոտ թյուր կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որ պահին «կնոպկեն սեղմեն»` Նիկոլը կգնա․ «Դա ապուշ թեզ է, հերիք է, թողեք էդ աննպատակ  քննարկումը։ Ձեր կարծիքով՝ իրենք իրենց հոր ու մոր գերեզմաններից, Արցախից ավելի թանկ բան ունե՞ն, բա ինչի՞ն էին սպասում, կարողանային` չէին թողնի, էլի, Արցախը հանձնեն»: Եթե ձախողել եք, ինչո՞ւ մանդատները վայր չեն դնում ձեր կուսակիցները։ «Հիմի որ 7 հոգին վայր դրեց, ցուցակը («Պատիվ ունեմ»-ի) 250 հոգի են, ու ոչ մեկը` կուսակցությունից, գարանտիա կա՞, որ չեն վերցնելու մյուսները»։

Շարմազանովն ընդունում է, որ իշխանությունից կա մեծ հիասթափություն, բայց Նիկոլ մերժողների մեծ մասն իրար հետ լեզու չի գտնում․ «Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների եւ Նիկոլ ատողների մեջ չկա կոնսոլիդացիա, Նիկոլ մերժողներն իրար էլ են մերժում»: Ինչպես Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյա՞նը չեն կարողանում լեզու գտնել, հարթել թշնամանքը։ «Մենք եւ Քոչարյանի թիմը թշնամական հարաբերություններ չունենք, շատ լավ, ընկերական հարաբերություններ ունենք: Հանդիպում ենք, քննարկում ենք` Ավան Վարդանյանին վերջերս եմ հանդիպել, Ռուբեն Մելքոնյանի գրքի շնորհանդեսին Ռոբերտ Քոչարյանի որդուն եմ հանդիպել` ջերմ ողջագուրվել եմ: Ինչու մեզ մոտ չի ստացվում՝ որովհետեւ մեր դեմ հակաքարոզչությունն է մեծ, միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»,- ասաց Շարմազանովը՝ շրջանցելով լիդերների միջեւ անհաղթահարելի հակասությունների մասին հարցերը։

Իսկ վերջում հույս հայտնեց, որ, անկախ ամեն ինչից, պայթյուն լինելու է. «Բայց քանի դեռ նախկին ու ներկա են անում, հավասարության նշան են դնում, չենք հաջողելու։ Նախկինը` իր թերություններով հանդերձ, Հայաստանին հաղթանակ է ապահովել, ներկան՝ ՀՀ ադրբեջանացում»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular