Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Կվերանայվի բուհերի ընդունելության գործող կարգը, կներդրվեն ընդունելության նոր մեխանիզմներ

Political

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներով պայմանավորված, մասնավորապես՝ հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ:

ՀՀ կառավարության ապրիլի 25-ի նիստում կվերանայվեն նաև բուհերի ընդունելության գործող կարգի որոշ տեխնիկական դրույթներ: 2023-2024 ուստարում չափորոշիչը փորձարկվում է ՀՀ Տավուշի մարզի 1-ին, 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում: Ըստ հիմնավորման՝ հանրակրթության պետական նոր չափորոշիչը հենված է սովորողների մոտ հմտությունների և կարողունակությունների զարգացման սկզբունքի վրա: 2024 թ. նախատեսվող պետական ավարտական քննությունների կազմակերպման գործընթացում նախատեսվում է Տավուշի մարզի 12-րդ դասարանի սովորողների գիտելիքները ստուգել նաև նոր չափորոշչի շրջանակում ուսումնական վերջնարդյունքները ստուգող և միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությամբ թեստերի միջոցով ևս, որի հիմքում բնագիտական քննությունների մասով կլինեն նաև լաբորատոր-գործնական աշխատանքների մասին կարգավորումներ: Թեստերի միջոցով կստուգվեն հանրակրթության պետական չափորոշչի ներդրման վերջնարդյունքները: Հանրակրթության պետական նոր չափորոշիչը ներդրված հանրակրթական ուսումնական հաստատության 12-րդ դասարանի սովորողը հանձնում է և՛ միասնական և՛ փորձարարական միասնական քննություններ ու հայտագրված համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է տվյալ առարկայի քննությունից ստացած առավել բարձր միավորով: Կարգավորման նպատակը հենց այս 2023-2024 ուսումնական տարվա ավարտից փորձնական ներդնել թեսթերի /առաջադրանքների/ նոր համակարգ (նոր ծրագրային նյութի վերջնարդյունքները գնահատելու համար), որի արդյունքները, որպես նաև ավարտական քննություններ, հիմք կհանդիսանան բուհ ընդունելության համար, արդեն 2026 թվականից հետո հանրակրթական բոլոր ուսումնական հաստատությունների շրջանավարտների համար կիրառելու ակնկալիքով: Այս ձևաչափով քննությունները կկազմակերպվեն ընդունելության հիմնական փուլից հետո, հուլիս ամսվա ընթացքում: Այն լրացուցիչ ևս մեկ հնարավորություն է քննություն հանձնելու և մրցույթին մասնակցելու առավել բարձր արդյունքով: Իրականացվող բարեփոխումների համատեքստում նախատեսվում է փոխել նաև բուհեր ընդունելության սկզբունքները, և փորձնական այս հնարավորությունը, դրա արդյունքների վերլուծությունը թույլ կտան մշակել նոր մոտեցումներ:

Որոշմամբ 2024-2025 և 2025-2026 ուստարիների ընդունելության համար ևս, ինչպես 2022-2023, 2023-2024 ուսումնական տարիներին, ամրագրվել են նաև «Արարատյան բակալավրիատ»-ի քննությունները՝ հաշվի առնելով ընթացիկ ուսումնական տարվա շրջանավարտների ակնկալիքները, որոնց համար մրցույթը կիրականացվի «Արարատյան Բակալավրիատ»-ին հատկացված նպատակային տեղերի շրջանակում, մինչև հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրումը ՀՀ ողջ տարածքում: Առաջարկվող փոփոխություններով հստակեցվում է ընդունելության քննություններին և մրցույթին մասնակցելու համար հայտագրվողների շրջանակը, շեշտադրվում է ոչ թե քաղաքացիության, այլ ՀՀ կամ այլ պետությունների ուսումնական հաստատությունների նախորդ և ընթացիկ տարվա շրջանավարտ լինելու հանգամանքի վրա: Կարգավորվում է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլի գործընթացները, հայտագրման ժամկետը հուլիսի 19-ից տեղափոխվել է հուլիսի 20-ը՝ հուլիսի 18-ին հիմնական փուլի ամփոփումից հետո համակարգը հաջորդ փուլին պատրաստելու ժամանակ շահելու համար:

Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ընդունելության կարգում նախատեսվող փոփոխությունները հնարավորություն կտան առաջին շրջանավարտներին անցնել ընդունելության նոր համակարգով:

«Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար կսահմանվեն բուհեր ընդունելության նոր հնարավորություններ, ինչը համարվում է նաև կրթության ոլորտի այս կարևոր բարեփոխումների բաղադրիչ, որի համաձայն՝ նոր կրթական չափորոշիչներով ուսումնառության ավարտին դպրոցի ավարտական քննությունները կդառնան նաև բուհի համար ընդունելության քննություններ»,- ասել է նախարարը: 2026 թվականից այս համակարգն արդեն կգործի Հայաստանի բոլոր շրջանավարտների համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի Տավուշի մարզի, իսկ 2026 թվականին Երևանի և բոլոր մարզերի դպրոցների շրջանավարտները դպրոցի ավարտական քննություններին ստացած միավորները կարող են օգտագործել բուհ ընդունվելու համար: Վարչապետը հետաքրքրվել է՝ ի՞նչ մեխանիզմներ են գործարկվելու, որպեսզի քննության գնահատականն արտահայտի օբյեկտիվ պատկերը:

Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ թեստերի ստուգումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով. «Այսինքն՝ այստեղ մարդկային գործոնը բացառված է: Քննությունների կազմակերպումն իրականացվում է ԳԹԿ-ի կողմից, քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում: Հետագայում ընդունելության քննությունները պետք է իրականացվեն համակարգչային եղանակով, կնվազեցվի նաև քննությունների թիվը: Պետք է ունենալ նաև շատ քիչ արտաքին գնահատման արդյունքներ, ինչպես «Հայոց լեզուն» է: Մնացած բոլոր առարկաների պարագայում դպրոցները պետք է ունենան գնահատման և ստուգման մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդունելության համակարգում հաշվի առնել ատեստատի միջին գնահատականը»: Նախարարը հավելել է, որ պետք է աստիճանաբար բերել այն բանին, որ բուհերը սահմանեն ընդունելության նվազագույն պահանջներ, իսկ դիմորդները բավարարեն դրանք:

Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ քննությունների ու գնահատման համակարգի օբյեկտիվության հետ կապված Հայաստանում մեծ խնդիր կա. «Ես չեմ կարծում, թե մենք ձերբազատվել ենք այն ընկալումից, որ երեխային բարձր գնահատական նշանակելը՝ անկախ նրանից, թե երեխան ու գիտելիքը կամ հմտությունը գնահատականի հետ ի՞նչ հարաբերություն ունեն, մեր իրականության մեջ համարվում է լավություն: Այսինքն՝ շատ լավ բարեկամական մեծ բան արվեց, երբ երեխային ավելի բարձր գնահատական նշանակվեց, այս կետից շղթան սկսում է աշխատել»: 

Արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարը նշել է․ «Եթե դպրոցում որոշակի գնահատման իրավիճակ կա, օրինակ՝ բոլորը ստանում են ամենաբարձր գնահատականները, ապա մենք արտաքին գնահատում ենք անցկացնում, և եթե դրա արդյունքները էապես տարբերվեն դպրոցի միջին գնահատականներից, ապա այստեղ պարզ է, որ գալիս է բացատրություններ տալու հերթը, և պետք է պարզաբանում ներկայացնել: Ընդ որում՝ դա կարող է լինել, ինչպես դրական, այնպես էլ բացասական ուղղությամբ, այսինքն՝ ինչպես կարելի է երեխաներին բարձր գնահատել, այնպես էլ ուսուցիչները ունեն այնպիսի մոտեցում, որ ամենաբարձր գնահատական գրեթե ոչ մեկի չեն դնում, գնահատման սանդղակում կա առավելագույն՝ 10 միավոր, որը գրեթե չի կիրառվում և գրեթե ոչ մեկ այն չի ստանում, ինչը նույնպես ճիշտ չէ»։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ արտաքին գնահատման մեխանիզմով հնարավոր կլինի վերահսկել դպրոցներում գնահատման համակարգը։ Նախարարը նկատել է՝ բոլոր դպրոցներում ներդրվել է էլեկտրոնային մատյան, ինչի արդյունքում բոլոր դպրոցների գնահատականները նախարարության ամենօրյա վերահսկողության դաշտում են։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular