Pashinyan, Putin hold phone call Today is International Children's Day Ruben Rubinyan receives Ambassador of Switzerland to Armenia US weapons already used in attempts to strike Russian territory: Peskov Armenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail Mishustin Diplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zone West is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov Armenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTO Agreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, Zakharova Armenian MFA extends congratulations to Croatia on Statehood Day 

Բաքուն ջնջում է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի հիշողությունը

Russia

Monument Watch-ը ահազանգում է․

Ադրբեջանի հայատյացության քաղաքականության մեջ իր հստակ տեղն ունի Արցախի անկախության շրջանի հուշարձանների, հաղթանակը խորհրդանշող հուշահամալիրների, խաչքարերի ու հերոսների հուշակոթողների ոչնչացումը։ Այս քաղաքականությունն ակտիվացավ 2020 թվականի պատերազմից հետո, որին հետամուտ արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ հուշարձաններ։ Ժառանգության ոչնչացման այս մեխանիզմը ակտիվորեն կիրառվում է հատկապես Շուշիի ազատագրման հաղթական հիշողության խորհդանիշերը ջնջելու, հայ ժողովրդին բարոյալքելու և հոգեբանական տրավմայի ենթարկելու նպատակով։

Շուշին ազատագրվեց 1992 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի առավոտյան: Բացի ռազմական կարևոր նշանակությունից հաղթանակը պետք է սերունդներին կրթեր հայրենասիրական ոգով, որը հնարավոր էր դառնում մշակութային ժառանգության միջոցով։

Արցախի մշակութային լանդշաֆտը  հագեցած էր Շուշիի ազատագրումը փաստող, այն փառավորող հուշարձաններով։  Դրանցից էր տանկ- հուշարձանը․ հենց այն առաջին մեքենան, որ ազատագրված բերդաքաղաք  մտավ 1992 մայիսի 8-ին։

Տանկն  Արցախի ազատագրական պայքարի սիմվոլն էր, հաղթանակի խորհրդանիշը, Շուշիի ազատագրման խորհրդանշական հուշարձանը, որտեղ հարգանքի տուրք էին մատուցում Շուշիի ազատագրական պայքարում նահատակված հերոսների հիշատակին։ Այն  նաև սրբատեղի էր շատերի համար, հերոսների սխրանքը հիշելու և հավերժացնելու վայր։  Բայց, 2023 թվականի սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ադրբեջանը ապամոնտաժել, ապա  ոչնչացրել է Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհին տեղադրված տանկը, ժառանգության ոչնչացմամբ վտանգելով նաև հաղթանակի հիշողությունը սերունդներին փոխանցելու հնարավորությունը։

Շուշիի ազատագրումից հետո առաջին վայրը, ուր գնացին հայկական հաղթանակած բանակի զինվորները՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչոցոց եկեղեցին էր, ուր մատուցվեց Սուրբ պատարագ։ Այս իմաստով, Ղազանչեցոցը Շուշիի ազատագրման հաղթական ավարտի կարևոր խորհրդանիշն էր, քանզի շատերն էին փափագում հաղթական դրոշը տեղադրել հենց Ղազանչեցոցի բարձունքին։ Եվ պատահական չէր, որ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից առաջին հարվածն ուղղվեց հենց եկեղեցուն, Հաագայի  և Ժնևի կոնվենցիաների, ինչպես նաև Միջազգային հումանիտար օրենքների կոպիտ խախտումներով այն երկու անգամ թիրախավորվեց, էական վնաս հասցնելով կառույցի գմբեթին, արտաքին ու ներքին հատվածներին։

Պատերազմի ավարտին Ադրբեջանը ձեռնամուխ եղավ եկեղեցու իսկության և ամբողջականության սկզբունքների կեղծմանը և անօրինական վերականգնումներով սկսեց եկեղեցու վերափոխման աշխատանքներ։ Եկեղեցու խոշտանգումը շարունակվում է մինչ օրս, պատճառ դառնալով երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտի և դրանից վեր գտնվող պատկերաքանդակի ոչնչացմանը: Պատկերաքանդակը գտնվում էր  եկեղեցու Արևմտյան ճակատին՝ ներկայացնելով  «Խաչակիր Քրիստոսը» թեման և համապատասխան արձանագրությունը:

Անկախության տարիներին Շուշիի ազատագրման տոնական միջոցառումներից էր  մայիսի 9-ի առավոտյան կազմակերպվող քայլերթը։ Այն մեկնարկում էր  Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակից և շարժվում դեպի եղբայրական գերեզմանոց, այնուհետև դեպի լեգենդար տանկ-հուշարձան և ապա դեպի սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշակոթող։

2020 թվականի պատերազմից 4 տարի անց, մենք ունենք մի իրականություն, երբ Ադրբեջանի կողմից հետևողականորեն ոչնչացված է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմի հաղթական երթի ողջ ճանապարհային ուղին։

Այսպես․ Իլհամ Ալիևի անմիջական մասնակցությամբ 2024 թվականի մարտ ամսին Ստեփանակերտի «Վերանծննդի» հրապարակը վերանվանվեց Խանքենդիի «Հաղթանակի» հրապարակ, վնասելով քաղաքի հայկական ինքնությունն ու սերունդների մշակութային իրավունքները։ Քաղաքի անվանափոխումը , Ստեփանակերտ քաղաքի ինքնության և պատմության «ադրբեջանականացումը» Ադրբեջանի  հայատյաց քաղաքականության ապացույցներից է: Բացի դա, պատերազմից անմիջապես հետո սրբապղծվեց և ոչնչացվեց Վազգեն Սարգսյանի անվան պուրակում գտնվող  Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանը։

Վերջին շրջանում ոչնչացվել էր նաև Շուշիի ազատագրական պայքարում մեծ դեր ունեցած, Արցախի հերոս  Աշոտ Ղուլյանի հուշակոթողը։  Ոչնչացվել է նաև Արցախյան ազատամարտին մասնակցած Սլավիկ Սարգսյանին և Արցախյան ազատամարտում զոհված հերոսներին նվիրված խաչքարը, որը գտնվում էր Հադրութի Առաքել գյուղում։

Ադրբեջանական վանդալիզմի թիրախ է դարձել նաև Արցախի ազատագրական պայքարին մասնակցած Թևան Ստեփանյանին նվիրված հուշակոթողը, որը գտնվում էր  Հադրութի շրջանի Տումի գյուղում

Ադրբեջանը ոչնչացնում է նաև մայիսի 9-ի մեկ այլ նշանավոր հաղթանակի գաղափար՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի հիշողությունը։ Այս քաղաքականությանը հետամուտ Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշահամալիրները, որոնք շատ հաճախ մշակութային մեկ միասնական լանդշաֆտում են գտնվում։ Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը, ադրբեջանի զինվորականը կրակահերթի տակ էր հայտվել և ոչնչացվել Հադրութի հուշահամալիրը, ոչնչացվել է Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ոչնչացված է նաև Գետավանի հուշարձանը, Ազատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։

Կարևոր է նշել, որ հուշարձանների ոչնչացմամբ չեզոքանում է նաև Մայիսի 9-ի տոնի խորհուրդն ու ռեալիզացման խարիսխը։ Տոնը կենդանի պահելու արցախահայ համայնքի ջանքերը, առանց այն խորհրդանշող ժառանգության մեծ մարտահրավեր են դարձել։

Մշակութային բացառիկ ժառանգության այս արժեքների ոչնչացումը ևս մեկ անգամ ցուցում է Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյացության քաղաքականության պետական ու համակարգված բնույթը, ինչը բռնի տեղահանության և պատերազմական հանցագործությունների հետ մեկտեղ կարող է համարվել որպես մարդկության դեմ ծանր հանցագործություն։

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Withdrawal from Syria only after security ensured: GulerPashinyan, Putin hold phone call18-year-old Chechen is suspected of planning terrorist attack during Paris Olympics in FranceAnkara welcomes sincere efforts of Armenia and Azerbaijan in settlement process: GulerAustin denies NATO expansion caused Ukraine conflictToday is International Children's DayBiden presents new Israel ceasefire plan, calls on Hamas to acceptHow does cheapest Intel Arc 310 graphics card handle modern games? Curious testKaty Perry will perform at the second pre-wedding celebration of the son of Asia's richest man on a cruise shipDefense ministers of the CSTO countries signed documentsAnahit Manasyan meets with residents of disaster zone in LoriGermany will provide Ukraine with additional Patriot air defense system and 500 million euros in aidRuben Rubinyan receives Ambassador of Switzerland to ArmeniaUS weapons already used in attempts to strike Russian territory: PeskovZelensky to sign three security agreements in Stockholm todayArmenia boosts exports to EEU market by 14 times - Mikhail MishustinAt least 15 dead in east India over 24 hours as temperatures soarFormer Speaker of Iranian Parliament enters presidential raceDiplomatic corps, international organizations’ representatives in Armenia visit flood disaster zoneArmenia and Azerbaijan are close to peace: AmirbekovNATO getting closer to war every week: OrbanWest is forcing Armenia and Azerbaijan to mediate for settlement of conflicts: Belousov14th package of EU sanctions against Russia may be adopted in mid-June: O’SullivanMay 31 - World No Tobacco DayBlinken and Fidan met: Gaza and Caucasus discussedArmenia will not participate in session of Council of Defense Ministers of CSTOThanks to the 118 million drams support from Karen Vardanyan, modern equipment was supplied to the National Center for Burns 'Guilty'. New York Times prints historic front page on Trump verdictFrance could announce sending military instructors to Ukraine – Le MondeNothing Phone (2a) Special Edition: An even more unusual version of the popular smartphone has appearedWe view political process in Armenia as country's internal affair, ZakharovaArmenian Prime Minister sends congratulatory message to Prime Minister of Croatia on National DayAgreements between Armenia and Azerbaijan must be stable, balanced, and mutually acceptable, ZakharovaOpportunity to establish peace between Armenia and Azerbaijan should not be missed, ErdoğanArmenian MFA extends congratulations to Croatia on Statehood DayKarkop is under the water-SanosyanTwo killed and five injured after Russian S-300 missile attack on KrasnopilliaIsrael has tactical control of Gaza-Egypt border corridor, says military spokesmanUK Parliament dissolved for new general election on July 4, 2024Pressure Grows on Biden to Allow Attacks on Russian Territory, NYTDeputy Prime Minister Mher Grigoryan participates in session of Council of Eurasian Economic CommissionRuben Rubinyna Receives Ambassador Extraordinary and Plenipotentiary of Kingdom of BelgiumSince popular, non-violent, velvet revolution of 2018, Armenia's economy has grown by almost 30 percent: PashinyanSuren Papikyan participated in opening ceremony of Schuman Security and Defence ForumThere is nothing against the church in Armenia - PashinyanSecurity is not enough, we need peace - PashinyanAzerbaijan denies Karabakh ex-state minister of Ruben Vardanyan’s appeal of his illegal arrestStorms kill at least 18 in several US statesPashinyan held remote meeting of operational headquarters of emergency situation management in Lori and Tavush provincesRestrictions to use Western arms to hit Russia hamper Kyiv’s ability to defend itself - Stoltenberg
Most Popular