Երկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա. Սրբազան
Society![Երկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա. Սրբազան](/timthumb.php?src=disc/30-06-24/81b8f8f6a90b3a21c50c1e0414043ead.jpg&w=780)
Երկիրը պետք է նպատակ, օրակարգ ունենա: Որքան էլ բարձր լինի սահմանված նշաձողը, բայց պետք է ունենա, որպեսզի քաղաքացիները գնահատված լինեն, քաղաքացիներն իմանան, որ իրենք պաշտպանված են, երաշխիք ունեն ապրելու, արարելու ու գործելու։
Պետք է այս երկրում մարդկանց պաշտոն առաջարկես ու իրենք չուզենան, ոչ թե որովհետև աշխատավարձը ցածր է, այլ որ այդ մեծ, այդ ամբողջ բեռից մարդիկ սարսափեն, ասեն՝ ես ինչպե՞ս պետք է տանեմ սա։ Եվ ոչ թե հակառակը, մի կրպակի համար իրար միս ուտեն, թե ով է լինելու այդ կրպակի վաճառողը։
Այսօր որևէ մեկի հետ մի թեթև պաշտոնի մասին խոսես, տեսեք քանի ծանոթ է հայտնվում շուրջդ, թե ինչ միջոցներով հասնի դրան։
Բագրատ Սրբազանը՝ Սիսանում
![](banners/armflix.jpg)