Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի վիճակում․ Արտակ Զաքարյան
Blogosphere![Գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի վիճակում․ Արտակ Զաքարյան](/timthumb.php?src=disc/30-06-24/6de416a3fcef01d170615f2d59191f27.jpg&w=780)
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պետք չէր շնորհակալություններ հայտնել երկրի նախագահին: Կարծում եմ՝ նա դրա համար չէր ծառայում իր հայրենիքին ու ժողովրդին:
Այլ պետք էր ընդամենը հասկանալ ու գնահատել մեր երկրի զարգացմանն ու անվտանգ կյանքին ուղղված նրա անկեղծ ջանքերը:
Փոխարենը՝ մենք ամբոխի մեջից գոչեցինք՝ «քայլ արա, մերժիր Սերժին»՝ առանց գիտակցելու, որ ինքներս ենք հայտնվելու մերժվածի, պարտվածի, խաբվածի, կորցրածի, օտարի շահերին ակամա ծառայողի և թշնամուց ահաբեկվողի խայտառակ վիճակում:
Այնինչ՝ համազգային հաղթանակները կարող էին շարունակվել…»։
![](banners/armflix.jpg)