Putin: Russia favors complete end to conflict with Ukraine Ararat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger Wicker Putin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflict Alen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of Armenia We will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki Commission USA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator Cardin Inter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussed Free Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in Baku Vahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe Biden Mirzoyan congratulated US and its people on Independence Day 

Շենգենյան ստորացման քողի տակ եվրոպական կոռուպցիա՞․ Yerkir.am

Political

Yerkir.am-ը գրում է․

Սովորական դեպք. ՀՀ քաղաքացին ուզում է գնալ եվրոպական (շենգեն գոտումի երկիր և սկսում է վիզայի ձևակերպման գործընթացը։ Փաստենք, որ ՀՀ-ից Եվրոպայի շենգեն գոտի կարող են ազատորեն գնալ միայն դիվանագիտական անձնագիր ունեցողները, ինչի դիմաց ՀՀ-ում ազատականացրել են ամբողջ շենգեն գոտին, և շենգեն գոտու շուրջ 400 մլն ազգաբնակչությունը ՀՀ կարող է գալ առանց վիզայի։

Հասարակությունը երևի թե կհիշի, թե Փաշինյանն ընդդիմադիր եղած ժամանակ ինչպիսի ջանասիրությամբ էր քննադատում իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս չարաշահում էին դիվանագիտական անձնագրերը։ 2018 թ. եկավ Նիկոլ Փաշինյանը, իբր «շտկեց» այդ խնդիրը՝ հավաքելով բոլորից դիվանագիտական անձնագրերը, բայց նրա իսկ իշխանության ձեռամբ մի քանի ամիս անց աջուձախ բաժանվեց ավելի մեծ թվով դիվանագիտական անձնագիր։ Ինչևէ։

ՀՀ-ում շենգեն գոտու վիզա ստանալու համար գործում են եվրոպական երկրների դեսպանատների հետ համագործակցող վիզա կենտրոնները, և քաղաքացին ոչ թե գնում է հյուպատոսարաններ՝ օրինավոր կերպով վճարելու և վիզա ստանալու համար, այլ գործ ունի վիզա կենտրոնների և մի այլ՝ 3-րդ օղակի, կամ, ավելի ճիշտ կլինի ասելը, մի իսկական տրագիկոմեդիայի հետ։

Բացատրենք՝ բանն ինչն է։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ, օրինակ, անձնագիր ստանալու համար քաղաքացին դիմում է ոչ թե ՀՀ ոստիկանության անձնագրային ծառայությանը, այլ վարձված ինչ-որ մի միջնորդ ՍՊԸ-ի, ով խորհրդատվության և այլնի անվան տակ լրացուցիչ միջնորդավճարներ է գանձում, հերթագրում, որ քաղաքացին ստանա անձնագիր։ Աբսուրդ է, քանի որ դրա համար կան անձնագրային բաժիններ, ներդրված տեխնիկա, աշխատակիցներ, ովքեր այդ գործը կազմակերպում են։

Բայց նշված տրագիկոմեդիան դեռ առջևում է։ Նախկինում, երբ քաղաքացին մտնում էր վիզա կենտրոն, կատարում էր վճարումներ, իրենք ժամ էին նշանակում, և քաղաքացին ստանում էր ծառայություններ։ Այժմ հերթագրումը դարձել է էլեկտրոնային թե՛ վիզա կենտրոնների համար, թե՛ ոչ վիզա կենտրոնների համար (օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի հյուպատոսարանների դեպքում)։ Բայց հարցն այն է, որ էլեկտրոնային հերթագրում կատարել բացարձակապես հնարավոր չէ՝ համակարգը դրված է, բայց երկու դեպքում էլ այն չի աշխատում, կա՛մ էջը չի բացում, կա՛մ առաջանում են տեխնիկական խնդիրներ, նամակ  գրելու դեպքում էլ ամիսներով կարող է չպատասխանեն, և քաղաքացին կարող է չկարողանալ հերթագրվել։

Խնդիրը բացատրում են՝ մեղքը գցելով ուրիշի գրպանը. իբր թե տուրիստական կազմակերպություններն են մտել ոլորտ և վերցրել ազատ ժամերը։ Պատճառաբանությունն աբսուրդ է, քանի որ հազիվ թե տուրիստական գրասենյակները կարողանան գիշերը մտնել, գրանցվել, ու հետո անունները փոխարինել ցերեկն իրենց դիմած հաճախորդների անուններով։ Իսկ եթե նման բան կա՝ ի՞նչ դժվար բան է շտկել ծրագրային համակարգն ու դա արգելելը։ Ակնհայտ է՝ որ չկա նման բան, և պատճառաբանությունն արհեստական է։

Շղթայում գործող սխեմայի միջոցով քաղաքացիներից փող գռփելու մոլուցքը հասել է այնտեղ, որ այժմ էլ ոչ թե միանգամից վճարում ես վիզա կենտրոններին, այլ մի բոլորովին ուրիշ միջնորդ օղակի, մեկ այլ ինչ-որ ՍՊԸ-ի, որը, ուշադրություն, քեզ հերթագրում է, որ մտնես վիզա կենտրոններ։ Գնանք առաջ։ Վճարեցիր, օրինակ պայմանական «Հեփի վիզա»  ՍՊԸ-ին, որ քեզ հերթագրեն վիզա կենտրոններում։ «Հեփի վիզա» ՍՊԸ-ում քեզանից ինչ-որ խորհրդատվությունների անվան տակ սկսում են փող կորզելը։ Գումարի չափը տարբեր է, սկսվում է 20,000 դրամից մինչև պլյուս անվերջություն, որտեղ և մոգական ուժով ու չափազանց հեշտությամբ հերթագրվում ես ու մտնում վիզա կենտրոն։ Հյուպատոսարաններին կցված վիզա կենտրոններում արդեն ամեն ինչ «օրինավոր» ու «թափանցիկ» է՝ ֆիքսված են գները, և այդ միջնորդ ծառայությունների միջոցով դու վճարում ես հյուպաատոսարանի, օրինակ, 35 եվրո օրինական պետական տուրքը, պատրաստես փաստաթղթերդ, ինչն էլ հիմք է հյուպատոսարանների համար։ Հավելենք, որ ոչ վիզա կենտրոններով աշխատող հյուպատոսարանների պարագայում աշխատում է մի օղակ՝ պայմանական «Հեփի վիզա» ՍՊԸ-ի օղակը, որտեղ գումարներ գռփելով ձեզ «գործուղում են» միանգամից հյուպատոսարաններ։

Բայց դեռ վաղ է ուրախանալ։ Հյուպատոսարանի համար պահանջվում են բազմաթիվ անիմաստ թղթեր անգամ մարդկանց համար, ովքեր տարիներ շարունակ գնում գալիս են։ Միևնույն է՝ քեզանից պահանջում են քաղվածքներ աշխատավայրից, բանկերից, ամուսնության վկայականներ, կնոջդ աշխատավայրից, բանկային հաշիվներից տեղեկանքներ։ Ավելին, բոլորը գիտեն, որ տոմսը ամրագրել ու երկար սպասել չես կարող, բայց հյուպատոսարանում անհրաժեշտ է նաև տոմսի ամրագրման կտրոնը։ Եվ ահա կրկին «օգնության են հասնում» միջնորդ կազմակերպությունները, ովքեր ասում են՝ վճարիր, քեզ տանք տոմսի ամրագրման կտրոն։ Պարզ է՝ հյուպատոսարանում գիտեն, որ այդ կտրոնն իրենից ինչ է ներկայացնում, բայց միևնույն է՝ պահանջում են։

Եվ այս ամենի արդյունքում մարդուն տալիս են ոչ թե 1-2 տարվա մուլտի վիզա, այլ այնքան օր, որքան անհրաժեշտ է, օրինակ՝ 6 օր։ Ու սա այն դեպքում, երբ գիտեն, որ կարող է տվյալ քաղաքացին 3 ամիս հետո նորից գա ու նորից ստիպված լինի անցնել այդ բյուրոկրատիայի, անիմաստ թղթաբանությունների ու ստորացումների միջով։ Այստեղից՝ հետևություն. շենգեն  գոտու դեսպանատները բնավ չեն ուզում, որ վերանան հերթերը, հենց դրա համար էլ ոչ թե կարգավորում են ծրագրային և մի շարք այլ հարցեր, ոչ թե ցուցաբերում առողջ տրամաբանական մոտեցում, այլ փոխարենն է՛լ ավելի են բարդացնում վերոնկարագրյալ  խայտառակ գործընթացը։ Ավելին, որևէ հիմք չունի նաև դեսպանատների այն փաստարկը, թե գործընթացն այսքան բարդացված է, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն Երոպայում։ Սուտ է։ ՀՀ-ում անգամ սերիալ նայող տատիկները գիտեն, որ ում մտքին տեղ լինի՝ Եվրոպա գնալ, միևնույն է՝ գնալու է, և ՀՀ-ում չկա՛ որևէ մեկը, ով ուզեցել է գնալ, և ինչ-որ կերպ ու ինչ-որ ժամանակում չի հասել այնտեղ։ Այսինքն՝ թե՛ գնալու ենթակա, թե՛ պատահական մարդիկ, միևնույն է, գնում են, և դեսպանատներն ու վերջիններիս արբանյակներն ուղղակի հեքիաթ են պատմում։

Եզրակացությունը մեկն է՝ եվրոպական դեսպանատներին ամենևին էլ ձեռնտու չէ լուծել գործընթացը կարգավորող ծրագրային և համակարգային խնդիրները, փոխարենը հարկավոր է դրանց անկատար և անհասանելի լինելու պայմաններում անդադար ստորացնել ՀՀ քաղաքացուն և անվերջ փող աշխատել։

Վիճակն այն աստիճան է վատացել, որ այս ամենն արդեն գնալով տարածվում է պետական մարմինների վրա. շատ դեպքերում ուղղակի թքած ունեն պետական օղակների նամակների վրա, չկա հարգանք, հաճախ մեծ դժվարությունների առաջ են կանգնում նաև բարեխիղճ տուրօպերատորները, և այլն։ Այսինքն՝ Փաշինյանի իշխանությունը որքան հայտարարում է, թե իբր մոտենում ենք Եվրոպային, այնքան այս օղակների միջոցով Եվրոպան ավելի է կզացնում ՀՀ քաղաքացիներին ու, ի դեմս պետական օղակների, հենց պետությանը։ Կարճ ասած՝ որքան մոտիկ Եվրոպային, այնքան ստորացուցիչ վերաբերմունք քաղաքացիների հանդեպ եվրոպական դեսպանատների կողմից։

Ստացվում է՝ իշխանությունը բաժանել է դիվանագիտական անձնագրերը և, ինչպես միշտ,  լուծել է իր հարցերը, իսկ ժողովրդին համատարած ստորացումների ու նվաստացումների մեջ թողել անտեր։

Թվում է՝ թեման ծանրաբեռնում ենք, բայց պետք է խոսենք նաև մի երևույթի մասին, ինչից էլ հենց ծնվել են վերոնշյալ երևույթները։ Արդեն նշեցինք, որ շենգենյան գոտու քաղաքացիները ՀՀ են գալիս առանց վիզայի և որևէ խոչընդոտի։ Բայց աշխարհում, առավել ևս՝  պետությունների փոխհարաբերություններում, գոյություն ունի փոխադարձության սկզբունքը։ Ինչու՞ ենք մեզ համոզել, կամ ո՞վ է մեզ համոզել, որ մենք խեղճ ենք, ժողովրդական լեզվով ասված՝ հայ ժողովուրդը «չմո» է, և հենց դրա համար էլ պետք է մենք կզենք, իսկ հակառակ կողմն առաջնորդվի վասալի դիրքերից։ Ո՞վ է մեզ համոզել, որ Եվրոպան մեզ օդ ու ջրի նման պետք է, բայց մենք Եվրոպային՝ ոչ։

Իրականում՝ Եվրոպան մեզ նայում է այդպես ոչ թե որ մենք «չմո» ենք, այլ որ մենք մեզ պահում ու ներկայացնում ենք այդպիսին։ Արժանապատիվ պետություն լինելու և այդպիսի իշխանություն ունենալու դեպքում շատ արագ կերպով կմաքրվեն այդ վիզա կենտրոնները, իսկ եթե դրանք այդքան անհրաժեշտ են դեսպանատներին, ապա վերջիններս հենց իրենք կվճարեն դրանց գործունեության համար։ Այո՛, այդ կենտրոնների գործունեությունը հենց իրենց համար է, և դրանք պարտավոր են ֆինանսավորել հենց իրե՛նք՝ Եվրոպայի երկրների դեսպանատները, ոչ թե ՀՀ քաղաքացիները, ովքեր օրինավոր վճարում են պետտուրքերը, ներկայացնում փաստաթղթերն ու ցանկանում գնալ Եվրոպա։

ՀՀ իշխանությունները պարտավոր են գործել և ուղղակի թույլ չտալ, որ ՀՀ քաղաքացուն որևէ մեկը ստորացնի կամ կեղեքի։ Դա կարելի է անել հեշտ ու հանգիստ, եթե կա չստրկանալու կամք ու արժանապատիվ ապրելու վճռականություն։ Եվ որ օրվանից խեղճությունը հանեցինք մեր միջից, այդ օրվանից կհարգեն մեզ, իսկ Եվրոպան մեր աչքի առաջ կդառնա հավասարազոր աշխարհամաս։ Աշխարհում օրինակները բազմաթիվ են։

Հ.Գ․ Հույս ունենք, որ թե՛ դեսպանատները, թե՛ Փաշինյանի իշխանությունն այնքան խելք կունենան, որ չեն փորձի հերքել մի բան, որի մասին գիտեն ՀՀ տասնյակ, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Դրա փոխարեն կարելի էր և է այդ ջանքերն ուղղել ՀՀ հպարտ քաղաքացու արժանապատվությունը բարձր պահելու համար։

Վահե Սարգսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
There are Western countries that are paving way for Third World War, Turkey's Erdogan saysKindle users have lost access to their purchased booksPutin: Russia favors complete end to conflict with UkraineA system has been created in Russia that determines a person's location using Wi-Fi with an accuracy of 5-7mArarat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger WickerPutin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflictOlivier Decottignies congratulated Armenia on Constitution DayAlen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of ArmeniaWe will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki CommissionUnited States and our allies are ready to facilitate negotiations: Roger WickerUSA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator CardinHungary's Orban says in no position to negotiate between Ukraine and RussiaInter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussedLabour Party wins UK election in a landslideSmoke rises over border as Lebanon's Hezbollah says it launched rockets at Israeli military sitesNow You See Me 3 to hit movie theaters in November 2025Insider unveils full specifications of Samsung Galaxy Z Fold6 and Z Flip6 before presentationFree Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in BakuVahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe BidenTurkey revokes radio station for using term 'Armenian Genocide'83.8% of survey respondents in Azerbaijan are in favor of signing peace treaty with ArmeniaMirzoyan congratulated US and its people on Independence DayBritons start voting in election expected to propel Labour to powerErdogan not a possible mediator in Ukraine talks, Kremlin saysBelarus officially becomes SCO 10th memberArmenia greatly values the role of the United States in the peace-building process in our region- Pashinyan to Joe BidenOil Prices UpArmenia does not attend military parade on Belarus liberation 80th anniversaryMore than 1.3 million people affected by Bangladesh floodsArmenia official: We highly appreciate consistent US efforts aimed at implementing the peace agendaArmenia FM: Azerbaijan creates artificial obstacles for inhibiting signing of peace agreementBloomberg: China developing attack drones for Russia, US allies sayArarat Mirzoyan laid wreath at 'Heroes Square' memorial complex in TbilisiTransport unblocking can be economically beneficial even for countries in large region: MirzoyanAmeriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori RegionFM: Georgia welcomes Armenia, Azerbaijan decision to start border delimitation processRussia MFA: Baltic countries are taking destructive line, trying to ‘cut off’ Armenia from MoscowUS Embassy in Armenia celebrates Independence DayArmenia Security Council head: We have entered substantive phase with US on new nuclear plant constructionVassilis Maragos: EU monitoring mission’s presence in Armenia already gives very concrete resultsArmenia soldier dies from gunshot woundUSA will continue to work towards specific meetings with Armenia and Azerbaijan within framework of NATO summit: PatelBipartisan US congressional delegation led by Senator Roger Wicker visiting ArmeniaRolls-Royce hybrid stealth engine to make NATO armored vehicles less detectableNewspaper: Armenia’s Pashinyan being pushed into arms of Russia’s PutinDollar gains, euro loses value in ArmeniaThe New York Times: Israel generals favor ceasefire with HamasScammers of €70M are caught in SpainHungary PM tells why he came to KyivEuro-2024. The 1/8 finals are coming to an end
Most Popular