Putin: Russia favors complete end to conflict with Ukraine Ararat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger Wicker Putin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflict Alen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of Armenia We will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki Commission USA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator Cardin Inter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussed Free Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in Baku Vahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe Biden Mirzoyan congratulated US and its people on Independence Day 

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Արթուր Դավթյան

Sport

Մեկ ամսից մարզաշխարհի ուշադրությունը կուղղվի Ֆրանսիայի մայրաքաղաքին, որտեղ կմեկնարկի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությունը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ներկայացնում ենք Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին: Արթուր Դավթյան Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օխ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի իր 4-րդ Օլիմպիական խաղերին, ինչը բացառիկ ցուցանիշ է համաշխարհային սպորտում: -Արթուր, բավականին քիչ ժամանակ է մնացել Փարիզ-2024-ին:

Ի՞նչ մարզավիճակում եք և ի՞նչ նախապատրաստություն պետք է դեռ անցնեք:

-Դեռ լիարժեք մարզավիճակում չեմ, քանի որ ծնկի վնասվածք ունեի, որը լիովին չի ապաքինվել: Վերջին շրջանում սկսել եմ աստիճանաբար ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Երկար ժամանակ բուժումներ էի ստանում, բայց լիարժեք չեմ վերականգնվել: Ամեն դեպքում, այլևս ժամանակ չկա. պետք է ցավերին չնայել, քանի որ դրանք միշտ լինելու են: Իհարկե, կցանկանայի Օլիմպիական խաղերից առաջ որևէ վնասվածք չունենալ, որպեսզի կարողանայի հանգիստ պատրաստվել: Այդուհանդերձ, շարժվում ենք նախատեսված ծրագրով, ու վստահ եմ՝ կհասցնեմ լավագույնս մոտենալ խաղերին: Մինչև մրցումների մեկնարկը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնենք Ֆրանսիայում այն նույն գործիքների վրա, որոնք լինելու են խաղերում: Այնպես որ՝ այնքան էլ շատ տարբերություն չի լինի բուն մրցման ժամանակ: Թռիչքներ էլ չենք ունենա. հավաքից հետո միանգամից կուղևորվենք օլիմպիական ավան:

Չորրորդ անգամ եք մասնակցելու Օլիմպիական խաղերին: Այս խաղերն ինչո՞վ են առանձնանում Ձեզ համար, և ինչպիսի՞ն են ակնկալիքները:

-Չէի ասի, թե որևէ բանով առանձնանում են: Այդուհանդերձ, այս անգամ ցանկանում եմ չեմպիոն դառնալ, քանի որ նախորդ խաղերին արդեն բրոնզե մեդալ եմ նվաճել: Ավելի լուրջ նախապատրաստություն ենք անցել, ու ավելի հասուն եմ մոտենում մրցումներին: Միանշանակ ձգտելու եմ ոսկե մեդալի: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից արդեն ոսկե մեդալներ նվաճել եմ: Օլիմպիական խաղերի ոսկին պակասում է, և պետք է փորձեմ լրացնել մեդալներիս հավաքածուն:

Հատկապես վերջին տարիներին Ձեզանից սպասելիքները միայն ոսկու տեսքով են: Ձեր յուրաքանչյուր հաղթանակից հետո որքանո՞վ է դժվար պատրաստվել հաջորդ մրցմանը: Արդյոք սա որոշակի լարվածություն առաջացնո՞ւմ է:

-Իհարկե, կա նման զգացողություն: Հիմա ավելի պատասխանատու ես մոտենում յուրաքանչյուր մրցման, քանի որ բոլորը սպասում են, որ նորից պետք է ոսկե մեդալ նվաճեմ: Ընդ որում՝ ինքս էլ ինձնից այդ սպասելիքներն ունեմ, քանի որ գիտեմ՝ կարող եմ դա անել: Դժվար է, բայց պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, ու մեր դրոշը միշտ ամենաբարձրը լինի:

Հետաքրքիր է՝ Ձեր առաջին Օլիմպիական խաղերից ի վեր որքանո՞վ է փոխվել թե՛ պետության, թե՛ հասարակության վերաբերմունքը օլիմպիականների նկատմամբ:

-Առհասարակ, սպորտի հետ կապված շատ մեծ են փոփոխությունները: Մարզիկներին հիմա ավելի լուրջ ուշադրություն են դարձնում: Իսկապես, շատ բան է փոխվել: Սկսենք նրանից, որ մեր մարզադպրոցը պետք է կառուցվի: Շատ երկար տարիներ անընդհատ խոսվում էր այդ մասին, բայց ինչ-ինչ պատճառներով ձգձգվում էր: Հիմա այդ երազանքը շատ մոտ է: Բոլորս հավատում ենք, որ վերջապես կունենանք ամենաբարձր չափանիշներին համապատասխան մարզադպրոց ու ինքներս էլ կհասցնենք այնտեղ մարզվել: Բազմաթիվ ծրագրեր կան՝ ուղղված մարզիկների խրախուսմանը. ավելացել են թոշակները  նպաստները: Այս ամենը, իհարկե, շատ է օգնում, որ մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզումների վրա ու չմտածեն այլ աշխատանքներով զբաղվելու մասին: -Իսկ այս ընթացքում որքանո՞վ է փոխվել Արթուր Դավթյանը՝ որպես մարզիկ և որպես մարդ: -Դե, միանշանակ, փորձն է ավելացել: 

Արդյոք փորձի հետ հուզմունքը նվազե՞լ է... 

-/ժպտում է՝ խմբ./Որքան էլ շատ մասնակցես Օլիմպիական խաղերին, միևնույն է՝ նույն լարվածությունն ու հուզմունքն ապրելու ես: Բայց որքան լավ պատրաստ լինես, այնքան հեշտ կկարողանաս այդ ամենը կառավարել: Եթե լավ մարզավիճակում ես մոտենում, լարվածությունը չի կարող քեզ խանգարել: Օլիմպիական խաղերը 4 տարին մեկ են անցկացվում, և եթե ձգտում ես հասնել երազանքիդ, անպայման թե՛ հուզմունք ես ունենալու, թե՛ լարվածություն: Պարզապես պետք է լավ մարզավիճակում լինես՝ այդ ամենը կառավարելու համար:

Ծանոթ եք Ձեր բոլոր մրցակիցներին: Եթե իրատես լինենք, որքանո՞վ եք մոտ Ձեր չեմպիոնական երազանքի իրականացմանը:

-Մի քանի մարզիկներ, այդ թվում՝ ես, կարող ենք Օլիմպիական չեմպիոն դառնալ: Պարզապես այստեղ նյարդերի պայքար է լինելու: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ով իրեն ինչպես կկարողանա կառավարել, ինչ մարզավիճակում կլինի: Իհարկե, բախտի գործոնը ևս մեծ է: Պետք է բախտը քեզ ժպտա. առանց դրա չի լինում: Բոլորն էլ ուժեղ մարզիկներ են: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կստացվի, շատ լուրջ պայքար է լինելու:

Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ են Ձեր և Ձեր սերնդի հաջողությունները նպաստում, որպեսզի ավելի մեծ թվով երեխաներ ցանկանան զբաղվել մարմնամարզությամբ: 

-Կարծում եմ՝ շատ են նպաստում: Երիտասարդ սերունդը, իմ կարծիքով, պետք է մեզնից ավելի ուժեղ լինի: Եթե մի մարզադպրոցում մարզվում ես այնպիսի մարզիկների հետ, որոնք բարդ վարժություններ են կատարում, ինքդ էլ ձգտում ես դրան ու մտածում ես՝ եթե կողքինդ կարողանում է անել, դու էլ կարող ես: Հակառակ դեպքում՝ շատ վարժություններ ու էլեմենտներ շատ բարդ ու անհնարին են թվում: Մարզիչների պահանջները ևս մեծանում են: Պետք է կարողանանք ժամանակին համընթաց գնալ. ամեն ինչ շատ արագ է զարգանում:

Իսկ երեխաներին ներգրավելու խնդիր ունե՞նք, թե՞ մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը բավարար է:

-Կարծում եմ՝ միակ խնդիրը մարզադպրոցի պայմաններն են: Եթե դրանք ավելի լավը լինեին, վստահ եմ՝ ավելի մեծ թվով երեխաներ կհետաքրքրվեին մեր մարզաձևով:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
There are Western countries that are paving way for Third World War, Turkey's Erdogan saysKindle users have lost access to their purchased booksPutin: Russia favors complete end to conflict with UkraineA system has been created in Russia that determines a person's location using Wi-Fi with an accuracy of 5-7mArarat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger WickerPutin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflictOlivier Decottignies congratulated Armenia on Constitution DayAlen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of ArmeniaWe will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki CommissionUnited States and our allies are ready to facilitate negotiations: Roger WickerUSA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator CardinHungary's Orban says in no position to negotiate between Ukraine and RussiaInter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussedLabour Party wins UK election in a landslideSmoke rises over border as Lebanon's Hezbollah says it launched rockets at Israeli military sitesNow You See Me 3 to hit movie theaters in November 2025Insider unveils full specifications of Samsung Galaxy Z Fold6 and Z Flip6 before presentationFree Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in BakuVahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe BidenTurkey revokes radio station for using term 'Armenian Genocide'83.8% of survey respondents in Azerbaijan are in favor of signing peace treaty with ArmeniaMirzoyan congratulated US and its people on Independence DayBritons start voting in election expected to propel Labour to powerErdogan not a possible mediator in Ukraine talks, Kremlin saysBelarus officially becomes SCO 10th memberArmenia greatly values the role of the United States in the peace-building process in our region- Pashinyan to Joe BidenOil Prices UpArmenia does not attend military parade on Belarus liberation 80th anniversaryMore than 1.3 million people affected by Bangladesh floodsArmenia official: We highly appreciate consistent US efforts aimed at implementing the peace agendaArmenia FM: Azerbaijan creates artificial obstacles for inhibiting signing of peace agreementBloomberg: China developing attack drones for Russia, US allies sayArarat Mirzoyan laid wreath at 'Heroes Square' memorial complex in TbilisiTransport unblocking can be economically beneficial even for countries in large region: MirzoyanAmeriabank and COAF Pool Efforts to Develop Beekeeping in Lori RegionFM: Georgia welcomes Armenia, Azerbaijan decision to start border delimitation processRussia MFA: Baltic countries are taking destructive line, trying to ‘cut off’ Armenia from MoscowUS Embassy in Armenia celebrates Independence DayArmenia Security Council head: We have entered substantive phase with US on new nuclear plant constructionVassilis Maragos: EU monitoring mission’s presence in Armenia already gives very concrete resultsArmenia soldier dies from gunshot woundUSA will continue to work towards specific meetings with Armenia and Azerbaijan within framework of NATO summit: PatelBipartisan US congressional delegation led by Senator Roger Wicker visiting ArmeniaRolls-Royce hybrid stealth engine to make NATO armored vehicles less detectableNewspaper: Armenia’s Pashinyan being pushed into arms of Russia’s PutinDollar gains, euro loses value in ArmeniaThe New York Times: Israel generals favor ceasefire with HamasScammers of €70M are caught in SpainHungary PM tells why he came to KyivEuro-2024. The 1/8 finals are coming to an end
Most Popular