Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (տեսանյութ)
Political![Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (տեսանյութ)](/timthumb.php?src=disc/01-07-24/f5b61d80a202402dfa7ffa85b1f2fbeb.jpg&w=780)
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «ՀՀ ԶՈՒ անձնակազմի համալրման խնդիրներն ու լուծման ուղիները» օրակարգով։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԶՈՒ համալրման գործընթացն անհրաժեշտ է մշտապես՝ ամենօրյա ռեժիմով պահել ուշադրության կենտրոնում, և այդ համատեքստում քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։
Նախարար Պապիկյանը նշել է, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր, և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք կխթանեն անձնակազմի համալրման կարևոր գործընթացը: Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։
![](banners/armflix.jpg)