Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների
World![Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների](/timthumb.php?src=disc/01-07-24/a966b3eed737a776026f4e2b120a98a5.jpg&w=780)
Իսրայելական կողմն ազատ է արձակել 55 պաղեստինցիների, որոնք վերջին ամիսներին ձերբակալվել էին Գազայի հատվածում:
Նշվում է, որ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար:
Պաղեստինյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Աբու Սալմիան Իսրայելի իշխանություններին մեղադրում է ձերբակալվածների «ամենօրյա ֆիզիկական և հոգեբանական նվաստացման» մեջ։
![](banners/armflix.jpg)