Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրին
Society![Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել Բելգորոդի «Անմար կրակ» հուշահամալիրին](/timthumb.php?src=disc/01-07-24/22fdf50f732f7d6928cafdcb43edbca7.jpg&w=780)
ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյան այցելել է Բելգորոդի մարզ։ Այդ մասին հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում տեղի է ունեցել դեսպանի հանդիպումը Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի հետ: Կողմերը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցությունը, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար հարաբերությունները:

Այցի շրջանակներում Հայաստանի դեսպանը ծաղիկներ է խոնարհել «Անմար կրակ»-ի հուշահամալիրին և ժողովրդական հուշակոթողին:
Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև Բելգորոդի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և քննարկել մշակութային ժառանգության պահպանման և հայոց լեզվի առաջմղման հարցեր:
![](banners/armflix.jpg)