Բայրամովը Իսրայելի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին
Political![Բայրամովը Իսրայելի արտգործնախարարին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին](/timthumb.php?src=disc/01-07-24/2cd9881401e5bb2a41f76fd109ed45c3.jpg&w=780)
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իսրայելցի իր գործընկեր Իսրայել Կացի հետ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը քննարկել են երկու երկրների համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային հարցեր, Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը և ընդգծել է Գազայում կարճ ժամանակում հրադադարի հասնելու կարևորությունը։
Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի մասին։
![](banners/armflix.jpg)