ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին նիստեր կանցկացնի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ
Political![ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին նիստեր կանցկացնի Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ](/timthumb.php?src=disc/01-07-24/7685d54b2000f4d9abc0387929d324a7.jpg&w=780)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հուլիսի 22-ին բաց և փակ նիստեր կանցկացնի՝ նվիրված Սիրիայում իրավիճակի քաղաքական և հումանիտար ասպեկտներին։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Հուլիսի 22-ին մենք կանցկացնենք ճեպազրույց և խորհրդակցություններ Սիրիայում իրավիճակի քաղաքական և հումանիտար ասպեկտների վերաբերյալ բանախոսները կլինեն Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը», – ասել է Նեբենզյան, հուլիսին Անվտանգության խորհրդի նախագահությունը Ռուսաստանին ՄԱԿ-ում փոխանցելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում:
![](banners/armflix.jpg)