Մանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկի մոտ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի Ասլանյան
Society![Մանթաշյան-Նժդեհ փողոցների խաչմերուկի մոտ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի էր ենթարկում հերթական քաղաքացուն, մի կերպ փրկվեց․ Րաֆֆի Ասլանյան](/timthumb.php?src=disc/02-07-24/1f7b03fee0de6c623fb7b065c97439c2.jpg&w=780)
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հենց նոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, սարսափելի բարձր արագությամբ, բարձրախոսներով անդադար ու անիմաստ գոռգոռացող ոստիկանների ուղեկցությամբ, Մանթաշյան-Գ.Նժդեհ փողոցների խաչմերուկին մոտ վրաերթի էր ենթարկում հերթական ՀՀ քաղաքացուն, ով մի կերպ փրկվեց։
Սրանք երբեք չեն ուղղվի…»։
Հիշեցնենք՝ Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի գործով փաստաբանն է, նա տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է։
![](banners/armflix.jpg)