Կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը բախվել է «Chevrolet Volt»-ին
Emergency Case![Կալանավորներ տեղափոխող «ՈւԱԶ»-ը բախվել է «Chevrolet Volt»-ին](/timthumb.php?src=disc/02-07-24/3e6f8334a493d39efd2da98a5bdb4e3c.jpg&w=780)
Այսօր՝ հուլիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Մարգարա-Երևան ավտոճանապարհի Մարգարա խճուղի հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Հայկ Կիրակոսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Կիրակոսյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 2 կալանավորված անձանց տեղափոխում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան։
![](banners/armflix.jpg)