Եվրո-2024. Նիդերլանդների թիմը շարունակում է պայքարը քառորդ եզրափակիչում
Sport![Եվրո-2024. Նիդերլանդների թիմը շարունակում է պայքարը քառորդ եզրափակիչում](/timthumb.php?src=disc/03-07-24/4b354546db669a3817f2ddf5621f93b8.jpg&w=780)
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի շրջանակներում Ռումինիան մրցեց Նիդերլանդների հետ:
Մյունխենում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտանգավոր էին Նիդերլանդների գրոհները: Հերթական գրոհներից մեկի ժամանակ շեշտակի հարվածով աչքի ընկավ Գակպոն (20-րդ րոպե):
Երկրորդ կեսում Ռումինիան ամեն կերպ փորձում էր հետ բերել կորցրածը, սակայն ապարդյուն: Նիդերլանդների ընտրանին մի քանի լավ հնարավորություն ուներ հաշվի տարբերությունը կրկնապատկելու, սակայն իրացրեց միայն մեկը: Խաղավարտից 8 րոպե առաջ Մալենը գրավեց Ռումինիայի դարպասը: Իսկ հանդիպման ավելացված վերջին րոպեին Նիդերլանդները նաև 3-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ:
Ռումինիա-Նիդերլանդներ` 0:3:
Քառորդ եզրափակիչում Նիդերլանդների ընտրանին կմրցի Ավստրիա-Թուրքիա զույգի հաղթողի հետ:
![](banners/armflix.jpg)