Ararat Mirzoyan to go on working visit to Washington France PM Attal goes to Elysee Palace to hand resignation to President Macron, media report European Parliament MP calls Orban's participation in the summit of Turkic States in Shushi “a shame” Riots occur after France National Assembly elections, police use tear gas and stun grenades Putin: Russia favors complete end to conflict with Ukraine Ararat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger Wicker Putin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflict Alen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of Armenia We will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki Commission USA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator Cardin 

Հայերը ցանկանում են վայելել կյանքը, ոչ թե հավերժ պայքարել, ասել է Փաշինյանը. Հարութ Սասունյան

Political

Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ շարունակել է պաշտպանել իր զիջողական քաղաքականությունն Ադրբեջանի նկատմամբ՝ համարելով, որ հայերը նախընտրում են վայելել իրենց կյանքը, քան հավերժական պայքար մղել:

Հունիսի 23-ին դիմելով իր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարներին՝ Փաշինյանը հռետորական հարց է տվել. «Կարո՞ղ ենք պետությունն ընկալել որպես այստեղ ապրող մարդկանց բարեկեցությունն ու երջանկությունը հնարավոր դարձնելու միջոց և ոչ թե պլացդարմ, ֆորպոստ հավերժական ինչ-որ պայքարի համար․․․ Հայաստանի Հանրապետությունը հավերժական պայքարի գործի՞ք է, թե՞ Հայաստանի Հանրապետությունն ապրելու գործիք է»։

Սա այն վարդագույն խոստումն է, որ Փաշինյանը տվել է ժողովրդին՝ 2018 թվականին իշխանության գալու համար: Նա խաբել է հայ հասարակությանը՝ խոստանալով նրանց բերել խաղաղություն և ավելի բարձր եկամուտ: Հիմա մենք տեսնում ենք, որ մահից ու տառապանքից բացի նա ոչինչ չի բերել ազգին՝ զոհաբերելով հազարավոր զինվորների, Արցախի ամբողջ տարածքը և Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներ։ Հակասելով նախկին վարչակարգերին ուղղված իր իսկ քննադատություններին՝ պետական ​​պարտքն ավելացնելու համար, նա ավելի քան կրկնապատկեց այն՝ միլիարդավոր դոլարների պարտք վերցնելով միջազգային ֆինանսական կառույցներից՝ այդպիսով հսկայական բեռ դնելով ապագա հայ սերունդների ուսերին։

Փաշինյանի միակ ձեռքբերումը սեփական ընտանիքի համար շքեղ կյանք ստեղծելն է՝ ապրելով կառավարական առանձնատանը, շրջելով թանկարժեք ավտոմեքենաներով, թռչելով շքեղ կառավարական ինքնաթիռով ամբողջ աշխարհով մեկ և մնալով տարբեր մայրաքաղաքների հինգաստղանի հյուրանոցներում: Ի հակադրություն, նա հեծանիվով էր գնում գրասենյակ վեց տարի առաջ։

Հունիսի 23-ի իր ելույթում Փաշինյանը հորինեց երկու գոյություն չունեցող «մարտահրավերներ և սպառնալիքներ», որոնց ենթադրաբար առերեսվում է հայ ժողովուրդը: Նա ասաց.

1) «Կան մեծ երկրներ, միջազգային մեծ խաղացողներ, որոնք ասում են․ «․…Դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, դու պետք է գաղթես, կոտորվես, մաքառես և այդ ամեն ինչի միջոցով գաս ինձնից փրկություն աղերսես, ու ես պետք է գամ քեզ փրկեմ»։

2) Փաշինյանն ասաց, որ երկրորդ մարտահրավերը եկել է «Ադրբեջանից, հատկապես Ադրբեջանից, որի ասածը, շատ կարճ ձևակերպված, հետևյալն է. Դու ինձ չես թողել ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողելու, որ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»:

Փաշինյանի վերոնշյալ երկու պարտվողական հայտարարությունները լավագույն ապացույցն են այն բանի, որ նա ապաշնորհ ղեկավար է, ինչը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը՝ քանի դեռ նա չի կործանել մեր հայրենիքը:

Նախևառաջ, աշխարհում ոչ ոք չի ասել, որ հայերը պետք է տառապեն: Սա կեղծ լուր է: Միակ մարդը, որից հայերին պետք է փրկել՝ Փաշինյանն է: Եթե հայերը ցանկանում են շարունակել իրենց գոյությունը որպես ազգ, ապա պետք է հնարավորինս շուտ Փաշինյանին փոխարինեն ավելի ունակ ղեկավարով, որը կկարողանա պաշտպանել Հայաստանի շահերը՝ միաժամանակ ապահովելով ժողովրդի պատշաճ կենսամակարդակը: Այս երկու նպատակները միմյանց չեն բացառում:

Երկրորդ, ինչո՞ւ է Փաշինյանը վարվում այնպես, կարծես թե ինքն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսնակն է: Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, հստակ տպավորություն է ստեղծվում, որ Ալիևը նստած է ոչ թե Բաքվում, այլ Երևանում՝ Հայաստանի վարչապետի աթոռին․․․ Ադրբեջանցիները 30 տարի չեն տառապել․ նրանք հիանալի ապրել են՝ միլիարդավոր դոլարներ վաստակելով իրենց նավթն ու գազը աշխարհով մեկ արտահանելով, Բաքվում բազմաթիվ երկնաքերներ կառուցելով և  հեղինակավոր միջազգային միջոցառումներ ու համաժողովներ հյուրընկալելով: Առավել զարմանալին այն է, որ քանի որ Փաշինյանն ասում է՝ Ալիևը մտադիր է վրեժ լուծել Հայաստանից, ապա ինչո՞ւ է նա խնդրում Ադրբեջանին խաղաղության պայմանագիր ստորագրել: Արդյոք թղթի մի կտորը կխանգարի՞ Ալիևին հրաժարվել վրեժ լուծելու մտադրությունից:

Կարծես թե այս անհեթեթ հայտարարությունները բավարար չէին, Փաշինյանը խոսեց «այն պատճառների մասին», թե ինչու է ընդդիմադիր շարժումը, որը ղեկավարում է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը, «թուլացել»: Բացի բարձրաստիճան հոգևորականի նվաստացմանն ուղղված աղաղակող ստերից, Փաշինյանն ու նրա համախոհներն անընդհատ կրկնում են այն կեղծ գաղափարը, թե ընդդիմադիր շարժումը ձախողվել է։ Եթե շարժումը իսկապես ձախողվել է, ինչո՞ւ է Փաշինյանը շարունակում խոսել դրա մասին: Ճշմարտությունն այն է, որ Փաշինյանը և նրա հետևորդները լրջորեն մտահոգված են արքեպիսկոպոսի գործունեությամբ և նրա բազմաթիվ հետևորդներով: Վարչակարգի մտահոգությունն արդարացված է, որովհետև վեց տարվա ընթացքում առաջին անգամ մեկ մարդ կարողացել է համախմբել ողջ ընդդիմադիր դաշտը մեկ հովանու ներքո, ինչը մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել իրականացնել․․․

Նման անհեթեթ հայտարարություններով Փաշինյանը պարզապես փորձում է հետ պահել իր կուսակցության անդամներին հանձնվելուց՝ խորտակվող նավը լքող առնետների նման: Գաղտնիք չէ, որ խորհրդարանում և կառավարությունում նրա հետևորդները խիստ անհանգստացած են իրենց աշխատանքով և եկամուտներով, եթե ընդդիմությանը հաջողվի տապալել իշխանությունը։ Բացի այդ, Փաշինյանը և նրա կողմնակիցները լրջորեն մտավախություն ունեն, որ կձերբակալվեն և կմեղադրվեն կոռուպցիայի, իշխանության չարաշահման, Հայաստանի Հանրապետության օրենքները խախտելու և Արցախն ու Հայաստանի Հանրապետության տարածքները Ադրբեջանին հանձնելու մեջ:

Վերջին օրերին արքեպիսկոպոս Գալստանյանը սկսել է ճամփորդել Երևանից դուրս՝ երկրի այլ հատվածներում համախոհներ ձեռք բերելու նպատակով: Արքեպիսկոպոսը պետք է ընդդիմադիր խմբեր ձևավորի Հայաստանի բոլոր գյուղերում և քաղաքներում, որպեսզի շարժումը ընդլայնվի Երևանից դուրս՝ այն դարձնելով ազգային: Բողոքի ակցիաները ամբողջ երկրում տարածելու երկրորդ առավելությունն այն է, որ Փաշինյանը չի կարողանա հազարավոր ոստիկաններ բերել ամբողջ երկրից Երևան՝ ընդդիմության բողոքի ակցիաները ճնշելու համար: Եթե նույն օրը Հայաստանի բոլոր մարզերում միաժամանակյա բողոքի ցույցեր լինեն, ոստիկանները ստիպված կլինեն մնալ իրենց տեղական տարածքներում՝ դրանով իսկ անհնարին դարձնելով նրանց մեծ թվով Երևան գալը՝ ցուցարարների վրա հարձակվելու համար։

Վերջապես, քանի որ սփյուռքահայերը նույնպես աջակցում են ընդդիմադիր շարժմանը, արքեպիսկոպոսը պետք է իր շարժման ներկայացուցիչներ նշանակի տարբեր երկրներում, որպեսզի այն դառնա համահայկական համաշխարհային շարժում՝ չսահմանափակվելով միայն Երևանով կամ Հայաստանով:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Dollar drops, euro rises in ArmeniaMassive attack on UkraineAdministrator Samantha Power travels to ArmeniaArmenia PM chairs Security Council sessionMembers of delegation of House of Representatives of Netherlands visited Tsitsernakaberd MemorialArarat Mirzoyan to go on working visit to WashingtonNapoleon's 2 pistols sold at auction for €1.69MFrance’s Macron disallows PM Attal's resignationBrad Pitt attends British Grand Prix arm in arm with girlfriend Ines de RamonYouTube now allows you to remove copyrighted songs from a videoFrance PM Attal goes to Elysee Palace to hand resignation to President Macron, media reportSecond running of the bulls leaves 6 injured in Pamplona festivalUkrainian drones hit ammunition depot in RussiaBiden confident that he enjoys fellow party members’ supportXi, Orban meet in ChinaLargest database containing 10 billion passwords is published on InternetEuropean Parliament MP calls Orban's participation in the summit of Turkic States in Shushi “a shame”Riots occur after France National Assembly elections, police use tear gas and stun grenadesMargot Robbie expecting first childStadium in accordance with international standards to be built in YerevanHungary PM Orban arrives in BeijingDefect discovered in Ford Mustang that causes steering wheel to turn unintentionallyPreliminary results of French National Assembly elections known: Macron's coalition is secondThere are Western countries that are paving way for Third World War, Turkey's Erdogan saysKindle users have lost access to their purchased booksPutin: Russia favors complete end to conflict with UkraineA system has been created in Russia that determines a person's location using Wi-Fi with an accuracy of 5-7mArarat Mirzoyan receives congressional delegation led by Senator Roger WickerPutin tells Orban he is ready to discuss 'nuances' of Ukraine conflictOlivier Decottignies congratulated Armenia on Constitution DayAlen Simonyan receives delegation led by U.S. Senator Roger Wicker: We are grateful to USA for continuous support to democratic vision of ArmeniaWe will protect inviolability of Armenia's borders: Chairman of Helsinki CommissionUnited States and our allies are ready to facilitate negotiations: Roger WickerUSA wants to advance peace process between Armenia and Azerbaijan: Senator CardinHungary's Orban says in no position to negotiate between Ukraine and RussiaInter-parliamentary relations and issues of deepening Armenian-American interaction discussedLabour Party wins UK election in a landslideSmoke rises over border as Lebanon's Hezbollah says it launched rockets at Israeli military sitesNow You See Me 3 to hit movie theaters in November 2025Insider unveils full specifications of Samsung Galaxy Z Fold6 and Z Flip6 before presentationFree Armenian Prisoners: Azerbaijan representative lied about treatment of Ruben Vardanyan detained in BakuVahagn Khachaturyan sent a congratulatory message to Joe BidenTurkey revokes radio station for using term 'Armenian Genocide'83.8% of survey respondents in Azerbaijan are in favor of signing peace treaty with ArmeniaMirzoyan congratulated US and its people on Independence DayBritons start voting in election expected to propel Labour to powerErdogan not a possible mediator in Ukraine talks, Kremlin saysBelarus officially becomes SCO 10th memberArmenia greatly values the role of the United States in the peace-building process in our region- Pashinyan to Joe BidenOil Prices Up
Most Popular