00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր Բուն Բարեկենդան էԱրսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ)Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Աստղագուշակ՝ փետրվարի 23-ի համար «Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի և ամուսնու ջերմ լուսանկարը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Ավագանու անդամը` շների հարձակման դեպքերի մասին «Եկել ենք Արցախ․ փնտրում ենք Հակոբ Արշակյանին»ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքներՖրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին

Քննչական ծառայության պետը՝ Ներսիկ Նազարյանի և ֆինանսական բուրգի մասին

«ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը.

- Պարո՛ն Շահինյան, վերջերս Նախագահի հրամանագրով նշանակվեցիք Հատուկ քննչական ծառայության պետ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում կառույցի առջև ծառացած։

- Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու համար։

Ես այն կարծիքին չեմ, որ Ծառայությունը նախկինում իր այդ գործառույթները չի իրականացրել, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք տեսավ հանրապետության ղեկավարությունը, և որոնք մանրամասն ներկայացրեց ՀՀ Նախագահն իր 2013թ. մայիսի 6-ի ելույթում՝ իմ՝ որպես Հատուկ քննչական ծառայության նորանշանակ ղեկավարի ներկայացման ժամանակ։ Ծառայության վերջնական կայացման գերխնդիրներից է հանրության դրական կարծիքի ձևավորումը, որին կարելի է հասնել Հատուկ քննչական ծառայության օրենսդրական գործառույթների պատշաճ իրականացման և գործելակերպի արմատական փոփոխության միջոցով։ Մյուս խնդիրն այն է, որ հանրությունը պետք է հստակ պատկերացում ունենա Ծառայության կարգավիճակի մասին, գիտենա, որ այն անկախ, որևէ գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մարմին է։ Զավեշտալի է, բայց մինչ օրս էլ բազմաթիվ քաղաքացիներ, անգամ պաշտոնատար անձինք Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված պաշտոնական գրություններում շարունակում են վերջինիս դասել գլխավոր դատախազության ստորաբաժանումների շարքին։

Անշուշտ, նման պատկերացումը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, քանզի Ծառայության աշխատավայրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում, և Ծառայության հետ շփվող քաղաքացիները մեր աշխատավայր մուտքուելք են անում միայն ՀՀ գլխավոր դատախազության անցագրային ծառայությունում հաշվառվելուց հետո։

Հատուկ քննչական ծառայությունը դատախազության հետ նույնացնելու այլ պատճառներ էլ կան, որոնց վրա առանձնահատուկ կանգ առնելը նպատակահարմար չեմ համարում։ Ուղղակի կնշեմ միայն, որ Հատուկ քննչական ծառայության ինքնուրույնությանը միտված քայլեր արդեն ձեռնարկվում են. երկրի Նախագահի հանձնարարությամբ շուտով կսկսվեն Ծառայության վարչական շենքի շինարարարության աշխատանքները, ՀՀ Կառավարության որոշմամբ կհաստատվի Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի և տարբերանշանների նկարագիրը (մյուս ծառայություններից տարբերվող համազգեստի ու տարբերանշանների կրումը մեր քաղաքացիներին այլևս շփոթելու առիթ չի տա), իսկ որ ամենագլխավորն է՝ շատ կարճ ժամանակ հետո մեր Ծառայության հետ առնչվող թե պաշտոնատար անձինք, թե քաղաքացիները կհասկանան, որ փոխվել է Ծառայության թե աշխատաոճը և թե գործելակերպը։

- Հատուկ քննչական ծառայությանն ընդդատյա քրեական գործերի սուբյեկտները հատուկ են. իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, մաքսային, հարկային մարմինների աշխատակիցներ, հարկադիր կատարողներ, դատավորներ եւ դժվար է հավատալ, որ քննության վրա ներազդելու փորձեր չեն արվում։ Ինչպես կարող ենք երաշխավորված լինել, որ այս կառույցում կատարվում է օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն, որ քննիչները փորձում են պարզել օբյեկտիվ իրականությունը։

- Ինչպես արդեն վերը նշեցի, Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Բացի այդ, 2013թ. մայիսի 6-ի ելույթում Հանրապետության Նախագահն էլ վստահեցրեց, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել թե իր, թե ՀՀ կառավարության աջակցությունը։ Նման պայմաններում մնում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, քննվող քրեական գործերով դրսևորել առավել սկզբունքայնություն և անաչառություն, ապահովել օրենքի գերակայության ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահանջը, և վստահեցնում եմ, որ շատ շուտով, ինչպես վերն արդեն նշել եմ, կհամոզվեք, որ Ծառայությունը հենց այդ գործելաոճն է որդեգրել։ Համոզված եմ, որ այդ դեպքում որևէ մեկն իրեն թույլ չի տա ոչ միայն քննության վրա ներազդել, այլև անգամ նման փորձ կատարել, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Ծառայության հանդեպ հասարակության վստահության ամրապնդմանը:

- Դատելով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող կամ արդեն ավարտված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություններից՝ մեր երկրում կաշառք են վերցնում միայն ոստիկանության քննիչները կամ օպերլիազորները, չարաշահումներ են թույլ տալիս դատախազները կամ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները։ Ի՞նչ է, դատավորները, պետական հարկային-մաքսային մարմինների տեսուչները, քննիչներն ու հետաքննիչները որեւէ հանցագործություն չե՞ն կատարում, կաշառք չե՞ն վերցնում, մաքսանենգ ապրանք չե՞ն տեղափոխում։ Ինչու՞ այսօրինակ գործեր չեն բացահայտվում։

- Համամիտ եմ Ձեզ հետ։ Իմ խորին համոզմամբ հարցում թվարկված կառույցներում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կատարած հանցագործությունների բացահայտման առավել ցածր ցուցանիշը մեծապես պայմանավորված է այդ կառույցներում քննչական ստորաբաժանումների առկայությամբ (օրինակ՝ հարկային և մաքսային մարմիններում, պաշտպանության նախարարության համակարգում և այլն)։ Չեմ բացառում, որ հիշյալ մարմինների քննիչները, գտնվելով գերատեսչական ենթակայության տակ, կաշկանդված են լինում իրենց իսկ գերատեսչության աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտելու հարցում, ուստի խնդրի լուծումը տեսնում եմ որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մեկ միասնական քննչական մարմնի ստեղծման մեջ։ Անշուշտ, միասնական քննչական մարմնի ստեղծման հարցում եղել են ու կան միմյանցից տրամագծորեն տարբերվող կարծիքներ։ Միատեսակ չէ նաև արտասահմանյան մի շարք երկրներում նմանատիպ կառույցի ստեղծման պրակտիկ փորձը, սակայն հարցի բազմակողմանի ու խորը ուսումնասիրությունը, կողմ և դեմ բոլոր խնդիրների համակողմանի վերլուծությունը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել նման կառույցի ստեղծման անհրաժեշտությանը։

Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո եւ մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին չէր բացահայտում։ Ինչու Ներսիկ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չբացահայտեց այս գործը։

- Նախ՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերով նախաքննություն իրականացնող մարմին է և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի, իսկ քրեական գործի հարուցման առիթները հանդիսանում են հանցագործության մասին ֆիզիկական, իրավաբանական անձանց և լրատվական միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը։ Հատուկ քննչական ծառայությունը հիշատակված հանցագործության մասին նախկինում որևէ հաղորդում չի ստացել, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների ամենօրյա գործառույթների իրականացման ընթացքում հիշյալ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի Ծառայության հասցեին մամուլում հնչեցրած քննադատություններն անհիմն են։

Հարցում նշված քրեական գործը հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

- Ի վերջո, ինչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը եւ Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, քանզի մամուլի համաձայն նրա անունը նույնպես շոշափվում է այդ գործում։

- Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։

- Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը տեւական ժամանակ հերքում էր չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն հաստատեց, այլ նաեւ տեղեկացրեց, որ նա արդեն հրավիրվել է հարցաքննության։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը եւ արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է։

- Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։

Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում նաեւ սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի քրեական գործը, եւ սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննիչը անհրաժեշտ նյութերը չի տրամադրում փորձագետներին՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Ինչու է ընդհանրապես այս գործը քննվում Հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոչ Խուդյանը եւ ոչ էլ այդ գործով կալանքի տակ գտնվող Մանգասարյանը կարծես թե Հատուկ քննչական ծառայության սուբյեկտները չեն։ Արդյոք այս քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ։

- Հարցը շատ տեղին է, այն արծարծվել է նաև «Առավոտ» օրաթերթի 2013թ. մայիսի 21-ին լույս տեսած համարում։ Կարծում եմ լրագրողը պատշաճ չի ուսումնասիրել խնդրո առարկան և առաջադրված հարցադրումների հասցեատերը ակամա դարձել է Հատուկ քննչական ծառայության քննիչը, մինչդեռ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել բոլորովին վերջերս և ընդամենը մեկ հարց պարզելու համար՝ ընդդեմ Վլադիսլավ Մանգասարյանի և մյուսների Էդմոն Խուդյանի ներկայացրած հայցի կապակցությամբ քննված քաղաքացիական գործով Խուդյանը կամ այլ անձինք դատավորին կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներին կաշառք տվե՞լ են, թե՝ ոչ, քանի որ Մանգասարյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանում նման հայտարարարություն էր արել։ Ծառայությունում այդ ուղղությամբ շատ կարճ ժամկետում կատարվել է քննություն, որի արդյունքներով Վլադ Մանգասարյանի նշած՝ քրեադատավարական օրենքով ամրագրված՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտների արարքներին տրվել է իրավական գնահատական, և քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն։

Հավատացնում եմ, Հատուկ քննչական ծառայությունը կարևորում է իր նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը, ակնկալում է հասարակության աջակցությունը՝ երկրի ղեկավարության կողմից Ծառայության առջև դրված խնդիրների լուծման գործընթացում, իսկ այդ դեպքում բոլորս միասին կարող ենք մեր ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետությունում օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առավել պաշտպանվածության ապահովման գործում:

Հեղինակ՝ Սոնա Մաշուրյան

Լրահոս
23 Փետ
Այսօր Բուն Բարեկենդան էԱրսեն Թորոսյանը՝ նոր կորոնավիրուսի մասին (տեսանյութ)Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Աստղագուշակ՝ փետրվարի 23-ի համար Աննա Սեդոկովան ակնարկել է չորրորդ հղիության մասին Ինչ նվիրել ամուսիններին փետրվարի 23-ին․ հուշում է Թինա Կանդելակին «Ներդաշնակ զույգ»․ Մարջան Ավետիսյանի և ամուսնու ջերմ լուսանկարը Էրդողանը սպառնացել է «առավել վճռական գործողություններ» նախաձեռնել Սիրիայում Ֆրանսիայի ՊՆ-ն հայտարարել է Նիգերում 120 ահաբեկչի վերացման մասին Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ. Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Ովքեր են արհեստական խուճապ ստեղծում կորոնավիրուսի մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Ավագանու անդամը` շների հարձակման դեպքերի մասին «Չհամոզեք, երգ չեմ գրելու»«Եկել ենք Արցախ․ փնտրում ենք Հակոբ Արշակյանին»ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարթնոց»-ում իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքներՖրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա․ Մենուա ՀարությունյանԲացահայտվել են Լուսաձոր համայնքի ղեկավարի ապօրինությունները Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին «Սնիկերս», «Մարս», «Էմ ընդ Էմս»-ը՝ մինչև 260 դրամ. թանկացում և գնանկում քաղցրավենիքի շուկայում (լուսանկարներ)ՀՀ ՄԻՊ-ը Արցախում այցելել է ՌՈ, ՔԿՀ եւ զինվորական հոսպիտալ ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են Իդլիբի հարցին Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Նախարարն Աբու Դաբիում ներկայացրել է տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու Հայաստանի նպատակը Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված ուժեղացված ծառայություն` Նոր Նորքում (տեսանյութ)«Ավելի լավ է զգուշավորության չափն անցնել, քան հետո կրակն ընկնել համաճարակի ձեռքը» Գրպանահատություն` երթուղայինում (տեսանյութ)Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Միլիոնների գնումներ մեկ անձից. ովքե՞ր են Նոր Հայաստանի «հաջողակները» Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Փետրվարի 23-ին Երեւանում նշելու են Բուն Բարեկենդանը «Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինԻտալիայի քաղաքներից մեկը «փակվել է» կորոնավիրուսի հաստատված 6 դեպքերից հետո Իրանում կորոնավիրուսից մահվան նոր դեպք է գրանցվել. կա 28 վարակված Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ եւ ԼՂՀ Անվտանգության խորհուրդների երրորդ համատեղ նիստը (տեսանյութ) Հայտնի է` որ հայ պատգամավորներն են ընտրվել Իրանի խորհրդարան Հայ խորհրդարանականները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմենի հետ Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց` ապարդյուն. Անդրանիկ Թևանյան Կապանում 17-ամյա աղջկա մոտ կեղծ ռուսական թղթադրամներ են հայտնաբերվել Դելֆինը շնորհակալություն է հայտնել ձկնորսներին՝ իր փոքրիկի կյանքը փրկելու համար (տեսանյութ)Երևանում տրակտորով բարձված քարշակը բախվել է մի քանի ավտոմեքենայի և կողաշրջվել Էջմիածին քաղաքում 36-ամյա տղամարդուն գնդակահարած անձը ձերբակալվել է. ՈստիկանությունՊարգևավճարները եղել են ծաղիկների և հոտնկայս ծափերի տեսքով. Հասմիկ Պապյան Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն Փնտրվում է «բովանդակություն». Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասինՀանրաքվեն պետք է դառնա կիսատ թողնված հեղափոխության ռեստարտ. Ժիրայր Սեֆիլյանը՝ ՀՀ-ի ներքին ու արտաքին քաղաքականության մասինԱռաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից Սոչիում հայազգի ուսուցիչը փորձել է խեղդել անկարգ աշակերտին (տեսանյութ) Երևանում կնոջ դի է հայտնաբերվել
Ամենադիտված
Առեղծվածային դեպք՝ Էջմիածնի դպրոցներից մեկում (տեսանյութ)Առաջին լուսանկարներն Արփինե Հովհաննիսյանի հարսանիքից «Այ սա էր մաստեր-կլասը». Արմեն Աշոտյանը տեսանյութով հիշեցրել է ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթըԺամանակին այդ մոլախոտերին ուղարկել եմ Օմար՝ դարձնելով կուռկուռի ձագ. Արթուր Ալեքսանյան Ուսուցչուհու և աշակերտի ինտիմ հարաբերությունների տեսանյութը հայտնվել է համացանցում«Շնորհավոր, երջանիկ լինեք»․ Արմեն Աշոտյանը շնորհավորել է Արփինե ՀովհաննիսյանինՄերսման սրահի 42-ամյա աշխատակիցը բռնաբարել է 5-ամյա երեխայինԵրեխայի միսը վերցրել էր բերանն ու գզում էր. թափառող շունը հարձակվել է երեխայի վրա (տեսանյութ)Վիտալի Բալասանյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասինԱհաբեկիչները գլխատել են զինծառայողին և զանգահարել նրա մորը (տեսանյութ)
Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Սյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈւզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԱշնանը մահացած հայտնաբերած տղամարդը կապ չունի Հայկ Հարությունյանի հետ. Քննչական կոմիտեՏյումենում սպանել են հայազգի «քրեական հեղինակությանը» (տեսանյութ)Մոր կողմից խոշտանգման ենթարկված աղջիկը մահացել է«Ծնունդդ շնորհավոր, լա լա լա լա լա»Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում հայտնաբերել է իր կնոջը Մի «կեղտոտ» ստոպ կադրի պատմություն
«Զվարթնոց օդանավակայանի անվտանգության աշխատակցի ոչ պատշաճ վերաբերմունքը ստիպեց հրապարակել այս լուսանկարը»Շմայսի որդու լուսանկարները՝ ծառայությունից Հայ զույգը սեռական հարաբերություն է ունենում Երևանի կենտրոնում (տեսանյութ)Ryanair–ի Միլան-Երևան չվերթից տուժածների թվում երեխաներ, հղի կանայք կան. նոր մանրամասներ Դեպքի օրը բժիշկներն իրեն հայտնել են, թե իր երեխան տառապում է քաղցկեղով․ ինչ է պատճառաբանել «Բրաբուսի» վարորդըՍյունիքում 3 զինվորների մահից հետո սպաները 50 հոգով հարձակվել են հրամանատարների վրա. Hraparak.amՈվ է Երևանում 16-ամյա աղջկան խեղդամահ արած երիտասարդը (լուսանկարներ)Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն. Շմայսը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասինԳաղտնի նկարահանում․ ոստիկանապետը զրուցում է զենքով «Էրեբունի պլազա» մտած քաղաքացու հետ. Auroranews Դեկտեմբերի 29- ին, 23.45 սեքսով չեն զբաղվում. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)