«Մեր գնահատումով՝ սա ծրագիր չէ, և մենք դեմ քվեարկեցինք կառավարության ներկայացրած ծրագրի: Սա լավագույն դեպքում հռչակագիր է, որն իր մեջ պարունակում է մշուշոտ և անորոշ ձևակերպումների տեսլական պատկերով երկրի փաստաթուղթ»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Մենք վստահ ենք, որ այս փաստաթղթով իշխանությունը ևս մեկ անգամ նսեմացնում է այս փաստաթղթի թե՛ սահմանդրական, թե՛ տրամաբանական իմաստն ու նշանակությունը, որովհետև սա պետք է լիներ կոնկրետ նպատակային, թիրախային, ցուցանշային, ինչը հնարավորություն պետք է տար վերահսկել կառավարության գործունեությունը թե խորհրդարանի և թե հանրության կողմից: Բայց քանի որ ծրագիրն անորոշ ձևակերպումներով և կոնկրետ ցուցանիշներ չպարունակող փաստաթուղթ է, ըստ էության, դառնում է անվերահսկելի»,-ասաց Մինասյանը: