Չեխական ծերանոցներին աստղեր կշնորհեն, ինչպես հյուրանոցներին
ԱշխարհՉեխիայում ծերանոցները կսկսեն գնահատել աստղերի քանակով, ինչպես հյուրանոցները: Այս հայտարարությամբ հանդես է եկել բնակչությանը սոցիալական ծառայություններ մատուցող ընկերությունների միությունը. փոխանցում է Риа Новости-ն:
Երկրում գործող 500 ծերանոցներից 27-ն արդեն ստացել են 1-ից մինչև 5 աստղ: Ծերանոցների գնահատականը անցկացվում է`ելնելով 300 չափանիշից: Դրանց թվում է սննդի որակը, բժշկական սպասարկումը, պարապ ժամերի անցկացման հնարավորությունը և այլն:
Աստղ ստանալուն կարող են հավակնել միայն այն հաստատությունները, որոնք ծերերին առաջարկում են փակվող սենյակներ, ուր մարդիկ կարող են դուրս գալ այգում զբոսնելու, իսկ հաշմանդամները` ազատ տեղափոխվել շինության մեջ: