Մեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավոր Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն Թորոսյանին Կիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել Բաքվին Ջեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ) 

Ամուսնությունից ամուսնալուծություն 1 քայլ է

Հասարակություն

Մայիսին քաղաքում հարսանեկան եռուզեռ չզգացվեց: Ավանդաբար հնչող հարսանեկան մեքենաների ազդանշանները փողոցում կտրուկ նվազում են հենց այդ ամսին միայն այն պատճառով, որ հայերս խուսափում ենք մայիսին ամուսնանալո՞ւց: «Մայիս-վայիս» արտահայտությունը տարիներ շարունակ իրեն մոռանալ չի տալիս: Բայց մի՞թե այս սնահավատությունը դեռևս կա մեզանում: Պարզենք միասին:

Արմատներն առավել խորն են

Այն, որ մայիսին կտրուկ նվազում է ամուսնացողների թիվը, կարող է փաստել նաև ցանկացած քահանա կամ թամադա: Դրա պատճառը ոչ թե քահանաների կամ թամադաների միաժամանակյա արձակուրդն է, այլ մայիսի հետ կապված սնահավատությունը, թե մայիսին ամուսնացողն ամբողջ կյանքում դժբախտ կլինի: Մայիսին չամուսնանալու սնահավատությունը գալիս է հին հեթանոսական հավատալիքից, ըստ որի՝ մայիսին ամուսնանում են երկինքն ու երկիրը՝ ի նշան որի բարեբեր անձրև է տեղում, և մարդիկ չպետք է նույն ժամանակահատվածում ամուսնանան:

Ազգագրագետ Լուսինե Հովակիմյանի կարծիքով, կան սնահավատություններ, որոնց մենք հետևում ենք առանց գիտակցելու, քանի որ դրանք պահպանվել են մեր էթնիկ հիշողության մեջ և մեր ազգային մտածելակերպի յուրահատկություններից են բխում: «Ամեն ամիս ունի իր խորհուրդն ու յուրահատկությունը, սակայն դրանցից որոշները տարածված են, որոշները՝ ոչ: Այս դեպքում մայիսի հետ կապված այդ սնահավատությունը տարածված է նաև ռուսների, անգլիացիների և մի շարք այլ ազգերի մոտ: Դրան հակառակ՝ հորդ անձրևը համարվում է դրական նախանշան, որ ամուսինները ապրելու են երկար և երջանիկ: Իսկ մայիսին հաճախ են անձրևներ տեղում: Այսինքն, թեև մայիսի հետ կապված սնահավատությունը շատ հակասական է, սակայն դարեր շարունակ ժողովուրդը ոչ միայն հավատում է դրան, այլև փնտրողը գտնում է նաև բազմաթիվ ապացույցներ, որ մայիսին ամուսնացած զույգը դժբախտ է եղել»,- նշում է ազգագրագետը:

Մի՞թե միայն մայիսն է

Կան նաև ամուսնության համար ոչ հարմար այլ ամիսների հետ կապված սնահավատություններ, սակայն դրանց մասին քչերը գիտեն: Այսպես, եթե զույգը ամուսնանա՝

հունվարին- վաղ կայրիանա

մարտին- ամբողջ կյանքում ուրիշի կողքին կապրի

ապրիլին- փոփոխական երջանկություն կզգա

մայիսին- փոփոխական երջանկություն կունենա, ամբողջ կյանքում կտանջվի: Թեև եթե կինը հարսանիքից առաջ երեք անգամ համբուրի փեսային, հնարավոր է, որ նրանք ապրեն երկար ու երջանիկ

հոկտեմբերին- կյանքը դժվար ու ծանր կլինի:

Սնահավատություններ կան նաև ամուսնության համար անհաջող ամսաթվերի և եղանակների հետ կապված. ըստ այդմ՝ ձմռանն ամուսնացածներին սպասվում են գերծախսեր, ինչպես նաև խորհուրդ չի տրվում ամուսնանալ չորեքշաբթի օրը:

«Ցանկացած սնահավատության հիմքում իրականության մասնիկ կա, այն արտացոլում է մարդկանց փորձը: Թեև երբեմն մարդիկ հավատում են նաև ոչ մի հիմք չունեցող սնահավատությունների: Հիմնականում մարդն ուղղակի ինքն իրեն ծրագրավորում է, որ այդպես է լինելու, և հակառակն անելու համար արդյունավետ քայլեր չի ձեռնարկում»,- հավելեց Լուսինե Հովակիմյանը:

Աստղային ամուսնալուծություններ՝ ամենևին ոչ մայիսի պատճառով

«Մայիսի հետ կապված սնահավատությունը կենցաղային արմատներ ունի: Տարվա այդ շրջանում մարդիկ սովորաբար սննդի պաշարների առումով որոշակի դժվարություներ են ունեցել, իսկ հարսանիքին միշտ շատ մեծ թվով մարդիկ են մասնակցել: Կան նաև մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց ծանոթ մի զույգ մայիսին ամուսնացել ու դժբախտ է եղել: Բայց չէ՞ որ կան բազմաթիվ այլ անհաջող ամուսնություններ, որոնք այլ ամիսներին են կնքվել: Ամեն դեպքում, ամուսնության հետ կապված ամեն ինչ պետք է հաճելի և ընդունելի լինի զույգերի համար»,- կարծում է հոգեբան Աննա Հակոբյանը:

Հայ և արտասահմանցի աստղերը հաճախ իրենց օրինակով ապացուցում են, որ ամուսնության համար ամիսը նշանակություն չունի: Դա են փաստում նրանց հաճախակի և տարբեր ամիսներին կնքված ամուսնություններն ու ամուսնալուծությունները:

Եթե արտասահմանցի շատ աստղերի դեպքում ամուսնալուծությունը դարձել է ապրելակերպ, և նրանք հաճախ դրան հրապարակային բնույթ են հաղորդում, ապա հայ աստղերը, որպես կանոն, թաքցնում են իրենց ամուսնալուծված լինելը, ինչը, սակայն, երբեք չի հաջողվում:

Ամուսնալուծված հայ աստղերից են հայտնի դերասաններ Իրինա Դանիելյանը և Հրանտ Թոխատյանը, ով այժմ ամուսնացած է դերասանուհի Լուիզա Ներսիսյանի հետ, Հոգու և պարի թատրոնի տնօրեն Սոֆի Դևոյանն ու հայտնի գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, որոնցից յուրաքանչյուրը վաղուց իր երկրորդ ընտանիքն ունի: Ամուսնացած են եղել նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու Հայկոն, որքան էլ վերջինս փորձի հանրությանը պնդել, թե իրենք երբեք ամուսնացած չեն եղել: Կամերային երաժշտության թատրոնի դերասանուհի Քեթրին Մանասյանը, ով ժամանակին ամուսնացած էր ռեժիսոր Գոգա Խաչատրյանի հետ, այսօր խուսափում է խոսել իր ամուսնալուծության մասին, և շատ ուրիշներ:

Լիանա և Արա Մարտիրոսյան

Երգչուհի Լիանան իր նախկին ամուսնության մասին ասում է, որ չի էլ հիշում, թե որ ամսին են ամուսնացել, բայց ամուսնական մատանին հենց սկզբից էլ մատը չէր մտնում: «Եթե մի բան չպիտի լինի, ուրեմն' չի էլ լինում: Ինչու ոչ, շատ սնահավատություններ կան, որոնք իրականանում են: Նախկին ամուսնուս հետ այժմ կապ չունեմ, որովհետև սիրային հարցերում անհաջողությունից հետո մարդիկ ընկերներ չեն մնում»,- համոզված է երգչուհին: Լիանայի սիրտն այս պահին զբաղված է: «Մենք երկու ամիս առաջ ենք հանդիպել: Նրա անունը Գեորգի է, նկարիչ է: Առայժմ չեմ ուզում ոչինչ ծրագրել, որովհետև ծրագրելու դեպքում գրեթե միշտ հակառակն է ստացվում»,- ասաց երգչուհին:

Գրիշա Աղախանյան և Իդա

Երգիչ-հաղորդավարն այն աստղերից է, ովքեր չեն խուսափում խոսել նախկին ամուսնությունից: «Դա արդեն անցած փուլ է, կնոջս հետ քաղաքակիրթ ձևով ենք բաժանվել, որովհետև երեխա ունենք: Հիմա էլ նրա հետ ջերմ հարաբերություններ եմ պահպանում, հաճախ ենք իրար զանգում»,- նշեց նա: Գրիշան իրեն սնահավատ չի համարում և նախկին ամուսնության ժամանակ էլ ոչ մի սնահավատության չի հետևել: Նա անգամ չգիտեր, որ մայիսին չամուսնանալու հետ կապված սնահավատություն կա: Իր կարծիքով, եթե մարդիկ իրար համապատասխան չեն, որ ամսին էլ ամուսնանան, անհաջող կլինի: «Ես հիմա սիրած էակ ունեմ, բայց առայժմ ոչինչ չեմ ուզում ասել այդ մասին: Սնահավատ չեմ եղել, բայց հիմա գուցե սկսեմ ուշադրություն դարձնել դրան»,- կատակում է հաղորդավարը:

Արման Մարգարյան և Աննա Կոկչյան

Արմանը նշեց, որ սնահավատ չէ, և ամուսնանալիս ոչինչ հաշվի չի առել: «Կարևոր չէ, թե որ ամսին կամուսնանաս՝ մայիսին, թե հունվարին, կարևոր է, որ ճիշտ մարդու հետ ամուսնանաս»,- կարծում է հաղորդավարը: Ըստ նրա' իր սիրտն այժմ ազատ է. դրա ժամանակը չունի:

Անի Քրիստի-Հարություն

Երգչուհի Անի Քրիստին բազմաթիվ ասեկոսեների առիթ դարձած իր անձնական կյանքի մասին այժմ խուսափում է խոսել՝ կարծելով, որ նախկինում սխալ է վարվել, երբ բացահայտ խոսել է անձնական կյանքից: Երգչուհին իր ամուսնալուծության մասին նշում է, որ իր երազանքներից էր ամուր ընտանիք ունենալը: Անին խոստովանում է, որ ընտանեկան հարցերում սիրում է հանգստություն և փոխադարձ հարգանք, սակայն ընթացքում առաջանում են հարցեր, որոնք խաթարում են այդ հանգստությունն ու անցանկալի խոսակցությունների տեղիք տալիս: «Հանուն ընտանիքի հրաժարվեցի շատ սկզբունքներից, բայց հասկացա, որ կորցնում եմ ինձ»,- նշում է երգչուհին:

Ի վերջո, կյանքի կարևորագույն քայլն անելիս նախևառաջ պետք է մի հարց տալ՝ արդյոք իսկապես սիրո՞ւմ ես զույգիդ այնպիսին, ինչպիսին նա կա՝ հոգով, մտքով ու սրտով: Այս «սուրբ» եռամիասնության դեպքում հաստատ ոչ մի սնահավատություն կամ ամիս իր սև գործն անել չի կարող:

«Ե՞ս Yes!»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել. դատախազՄեսին 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը» Երևանում բախվել են թիվ 55 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mitsubishi-ն. կա վիրավորՄարդիկ կանգնել են անհատական բազմաթիվ խնդիրների առաջ՝ կրթականից մինչև գյուղատնտեսական․ ՄԻՊ Հայաստանում պահեստազորում հաշվառված բժիշկների զորակոչ կլինի Մեսին կնոջ և 3 որդիների հետ է եկել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը Պեսկովը պատասխանել է Էրդողանի առաջարկինԿոշիկները չմաքրելու համար տղամարդը ծեծի է ենթարկել կնոջը և տուգանվել 60 հազար դրամով «Միսս տիեզերք Արմենիա–2021» Նանե Ավետիսյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ) Հանրակրթության մասին օրենքի փոփոխությամբ տալիս ենք նաև մի շարք կարևոր հասկացությունների սահմանում. Ժաննա Անդրեասյան Ինչպես է ի հայտ գալիս սեռական կախվածությունը և հնարավո՞ր է դրա դեմ պայքարել Մենք միասին ձեռնամուխ կլինենք ստեղծելու նոր որակի պետություն, փրկելու հայրենիքը. Մհեր ԱրմենիաԻ՞նչ անել, եթե ստացել եք նամակ կամ կասկածներ ունեք․ Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus-ի հարձակումների մասին Ի՞նչ է ակնարկում Ավանեսյանը վա-բանկ գնացող Արսեն ԹորոսյանինԿիևը Մոսկվային կոչ է արել չմերժել Էրդողանի միջնորդության առաջարկըԻտալիայում բժիշկը սեքսի միջոցով «բուժել» է կանանց քաղցկեղից և կորոնավիրուսիցՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել նոր շտամի պատճառով աշխարհը «կրկին չփակել» ՄԻԵԴ-ը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ է տվել ԲաքվինՋեք Դորսին հեռանում է Twitter-ի ղեկավարի պաշտոնից Լվովում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը (տեսանյութ)Արցախյան պատերազմի մասին բրիտանացի լրագրողի ֆիլմը կարող է «Օսկարի» հավակնել Ինչ է պատմել իրավապահներին գերեվարված զինվորների դիրքի պատասխանատուն. ArmLur.am ՔՊ-ում իրար դեմ են դուրս եկել. նախկին մարզպետն՝ ընդդեմ քաղաքապետի թեկնածուիԱյս տունը Ճակատենի բնակչի ընտանիքինն է, իսկ վերևում ադրբեջանական զինծառայողների դիտակետ է․ ՄԻՊ Ռիհաննան ներկայացել է անկեղծ գիշերազգեստով (տեսանյութ)Պատրաստ ենք «Հայաստան» դաշինքի հետ միևնույն պահանջի ներքո միավորվել․ Արա Զոհրաբյան Մոդելը պատահաբար կրակել է իր սեռական օրգանի վրաՊերուում եզակի մումիա են հայտնաբերել (լուսանկարներ)Մեր առջև հարց է դրվում՝ վիլայեթ, թե գուբերնիա. Արա Զոհրաբյան «Թավշյա» պաշտոնյաների տապալված առաքելություններըԱռուշ Առուշանյանի գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին Թուրքիան ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան Երախտապարտ եմ երեկ կայացած ամփոփիչ երթին ձեր մասնակցության համար. Էդուարդ Բաբայանն` Աբովյան համայնքի բնակիչներինՀայաստանի դաշնակիցները շնորհավորել են Ադրբեջանին` ԼՂ հակամարտությունում հաղթանակի կապակցությամբ. Gazeta.ruՎյաչեսլավ Վոլոդինը վերընտրվել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ. նրա թեկնածությունն առաջադրել էր Ալեն ՍիմոնյանըՌազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. ԵԿՄ–ական Երիտասարդ հայ բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել Վրաստանում կայացած հուշամրցաշարում Լեռնակերտ գյուղի կամրջի մի հատվածը փլուզվել է, երթևեկությունը դարձել է միակողմանի ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանին 92-ամյա թոշակառուն տանը նստած վրաերթի է ենթարկվելԼուսինե Ավետյանը դատարանում հրաժարվեց Առուշանյանի դեմ իր ցուցմունքից«Ազատագրական շարժման» շտապ հավաքը Հանրապետության հրապարակում. ուղիղՀզոր փոթորիկ` Թուրքիայում. հայտնի է 4 զոհի մասին (տեսանյութ, լուսանկարներ)Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (լուսանկարներ)Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ Հայկ Մարությանը մեկնել է Սանկտ ՊետերբուրգԱռուշը լավ տղա է, եկել ենք աջակցենք նրան․ Քոչարյան ԱՀԿ-ն զգուշացնում է աշխարհում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման բարձր ռիսկի մասինՕգնեցեք տանջված ազգին. թալիբների առաջնորդն առաջին անգամ օգնություն է խնդրել աշխարհից
Ամենադիտված