Իտալիայի նեապոլիտանական մաֆիայի ղեկավարի 60 մլն $ արժողությամբ գույքը կալանքի տակ են առել
ԱշխարհԻտալիայի ոստիկանությունը առգրավել է նեապոլիտանական մաֆիայի՝ Կամորայի ղեկավար Ռաֆայել Պտրոնեին պատկանող անշարժ գույքը. գրում է BBC-ն:
Կալանքի տակ վերցված գույքը ներառում է 40 բնակարան, 20 հողատարածք, 4 ամառանոց, 27 մոտոցիկլետ և Ferarri մակնիշի մեքենա, ինչպես նաև՝ խանութներ և գիշերային ակումբներ: Անշարժ գույքը գնահատվում է 60 մլն դոլար:
Վերջերս անցկացված հետազոտության մեջ ասվում էր, որ Կամորայի տարեկան եկամուտը գերազանցում է 6 մլրդ դոլարը, ինչը 2 անգամ ավել է Cosa Nostra-ի եկամուտներից: