Հունաստանում լուրերի թողարկման ժամանակ պոռնոֆիլմ են ցուցադրել (տեսանյութ)
МирՀունաստանում սխալմամբ լուրերի թողարկման ժամանակ եթեր են հեռարձակել էրոտիկ ֆիլմի կադրեր: Սխալը տեղի էր ունեցել Հունաստանի պետական հեռուստաընկերություններից մեկի եթերում. գրում է Lifenews-ը:
Բաց պոռնոտեսարանը մոռացնել է տվել հեռուստադիտողներին երկրում ծայր առած զանգվածային անկարգությունների մասին պատմող հաղորդավարի մասին: Վերջինս ոչինչ չէր նկատել, քանի որ հեռուսաէկրանները գտնվում էին նրա հետևում:
Հեռուստադիտողները սոցիալական ցանցերում հայտնել են, որ եթեր գնացած պոռնոհոլովակը այդ պահին հեռարձակվում էր նույն հեռուստաընկերությանը պատկանող մեկ այլ հեռուստաալիքով:
Տեղի ունեցած թյուրիմացությունը հեռուստաընկերության կողմից դեռևս ոչ մի կերպ չի մեկնաբանվել: