ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հունիսի 3-ին մահացել է Պետրոս Ադամյանը

Գիտություն և Մշակույթ

Երբ տեսնեմ նախկին շողերն արփվույն,

Իբրև ծիրանի պատրանք գիշերույն,

Ո՞մ հուղարկավոր են երգեր թռչնոց,

Կըսեմ, սերդ իմ, ել:

Նա, ինչպես բուսիկն ի ցող սիրառիթ,

Տաքուկ քրտնաց մեջ զարթնու սիրափթիթ,

Արևուն ընդ լույս մրցին աչվին բոց,

Փութամ համբուրել:

Պետրոս Ադամյան

Բանաստեղծությունը տպագրվել է 1866-ին, երբ տասնյոթամյա Ադամյանը բեմ է բարձրացել երկու բառից կազմված դերով («Գուլիելմոս աշխարհակալ») և Պոլսի ֆրանսիական թատրոնում ծափահարվում էր Այրա Օլդրիջը: Ադամյանն էլ հավանաբար նրա հանդիսատեսն էր: Եթե չներշնչվեր իր պոետական զգացմունքներին բեմական կերպավորում տալու գաղափարով և գրականությունը դարձներ նպատակ, գուցե մնար մեր գրականության մեջ որպես Դուրյանի նման մի բանաստեղծ:

Հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ և հասարակական գործիչ Պետրոս Հերոնիմոսի Ադամյանը ծնվել է 1849թ. դեկտեմբերի 21-ին, Կոստանդնուպոլիսում։

Պետրոս Ադամյանը նախնական կրթությունը ստացել է Պոլսի Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում։ 17 տարեկան հասակում շատ փոքրիկ դերով հանդես է եկել Արևելյան թատրոնում բեմադրված «Գուլիելմոս աշխարհակալ» ներկայացման մեջ, իսկ առաջին մեծ դերը 1867թ. Միքայել Նալբանդյանի մահվան առաջին տարեդարձին նվիրված երեկոյին «Վարդան Մամիկոնեան. փրկիչ հայրենյաց» պիեսի բեմադրության մեջ, ինչի համար արժանացել է տեղի մամուլի դրական գնահատականին:

1867-1869թթ. խաղացել է Ասիական ընկերության, Կամավոր ընկերության և հայկական մի քանի այլ թատրոններում։ 1872-1875թթ. աշխատել է Պ. Մաղաքյանին թատերախմբում, խաղալով պատմական ողբերգություններում և մելոդրամաներում։ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զբաղվել է ասմունքով՝ տարածելով Մ. Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական ոճի ստեղծագործությունները։ 1879թ. Պետրոս Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս, իսկ մեկ տարի անց հյուրախաղերով հանդես է գալիս Ախալցխայում: 1883-1885թթ. Ադամյանը արդեն որպես ճանաչված դերասան հրավեներ է ստանում խաղալու տարբեր քաղաքներում՝ Շուշի, Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով, ավելի ուշ Մոսկվա, Պետերբուրգ, Աստրախան, Խարկով, Կիև, Բաքու, Քութայիս, Վլադիկավկազ, Մոզդոկ, Թեոդոսիա, Կերչ և այլն։ Ռուսական մամուլում նրա մասին այսպես են գրել «Ադամյանը, իր տաղանդի չափով, այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում են քիչ»: Օդեսայում ընտրվել է Օդեսայի գիտնականների ու գրողների, և Գեղավեստից ակադեմիայի պատվավոր անդամ: 1888 թվականին վերադարձել է Հայաստան:

1880թ. նոյեմբերի 20-ին հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը: Ադամյանը նաև բանաստեղծություններ է գրել' կենցաղային, բարոյական, կրոնական, նաև իմասատասիրական բնույթի քնարական և երգիծական։ 1887 թ. Թիֆլիսում լույս է տեսնում նրա «Շեքսպիր և յու Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները»: Զբաղվել է նաև գեղանկարչությամբ և գրաֆիկայով։ 1888թ. դեկտեմբերի 30-ին Կ. Պոլսում նշվում է նրա բեմական գործունեության 25-ամյա հոբելյանը։

Ադամյանը կերտել է շուրջ 300 դեր, որոնցից են. Համլետ՝ Վ. Շեքսպիրի «Համլետ», Օթելլո՝ Վ. Շեքսպիրի «Օթելլո», Ֆրանց Մոոր՝ Ֆ. Շիլլերի «Ավազակներ», Ժադով՝ Ա.Օստրովսկիու «Եկամտաբեր պաշտոն, Չացկի՝ Ա. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», Կրեչինսկի՝ Ա. Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», Արբենին՝ Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես», Խլեստյակով՝ Ն.Գոգոլու «Ռևիզոր», Արման՝ Ա. Դյումաի (որդու) «Քամելիազարդ տիկինը», Քին՝ Ա.Դյումաի (որդու) «Քին», Ջանումյան՝ Ա.Քիշմիշյանի «Օրիորդ Բերոյանց», Կորրադո՝ Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Ուրիել Ակոստա՝ Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա», Ատրներսեհ՝ Մուրացանի «Ռուզան», Մասիսյանց՝ Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» և այլն:

Համլետի և Օթելլոյի նրա դերակատարումները նրան դասել են աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը:

1883-ի փետրվարի 5-ին Ադամյանը Մոսկվայում ներկայացնում է Կորրադոն, Համլետը, Արբենին … Առաջին իսկ ելույթներից նրան ընդունել են որպես բացառիկ մեծություն: «Երաժշտական և թատերական բանբերը» գրել է. «Նրա պոետական տեսքը, գեղեցիկ մաներները, հայոց լեզվին անծանոթ ականջը երբեք չսղոցող հստակ արտասանվածքը, կերպարի խոր ըմբռնումը, որ արտահայտվում է առաջին մուտքից մինչև վերջին բառը, զգացմունքի ճշմարտացիությունը, արտահայտիչ դիմախաղը և պլաստիկ ժեստը, բեմի ըմբռնումը և բնական, անմիջական խաղը' այս ամենը Պ. Ադամյանին դնում են առաջին գծի վրա՝ մեծահամբավ արտիստների կողքին»:

Ադամյանի կյանքի վերջին երեք տարիներն անցել են Պոլսում: Նա իր ծննդավայրն էր վերադարձել ժամանակավոր հանգստի, պատրաստվելով մեծ ճանապարհորդության դեպի Եվրոպա: Բայց այդ հանգսիստը եղավ մայրամուտ:

Վերջին անգամ բեմ է բարձրանում 1889թ. դեկտեմբերի 10: Կյանքի վերջին տարիներին նյութական ծանր կացության մեջ է' տառապելով կոկորդի ցավերով, հոդացավով և թոքախտով …

Մահացել է 1891թ. հունիսի 3-ին Պոլսի ռուսական հիվանդանոցում։ Թաղված է Շիշլիի գերեզմանատանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված