45 հազար մագնիսե հուշանվեր հավաքած կինը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ի Նևադա նահանգի բնակչուհի Լուիզա Գրինֆարբը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում այն բանից հետո, երբ հավաքել է 45 հազար մագնիսե հուշանվեր. գրում է The Daily Mail-ը:
Կինն իր հավաքածուն սկսել է կուտակել 1970-ականներին: Ինչպես նշում է պարբերականը, կնոջ սառնարանի վրա կա 600 մագնիսե հուշանվեր, իսկ հավաքածուի մնացած նմուշները շարված են տան տարբեր հատվածներում: Նրա սառնարանի դուռը ներսի կողմից նույնպես ամբողջովին պատված է հուշանվեր մանգիսներով:
Հավաքածուն կոնկրետ թեմատիկա չունի: Գրինֆարբի հավաքած մագնիսների վրա պատկերված են տեսարժան վայրերից և կինոյի աստղերից սկսած` մինչև քաղաքական գործիչների դեմքեր: