«Բնապահպանները աղմկում են այն ժամանակ, երբ պետք է դրսից գրանտ պոկել»
Հայկական ՄամուլԱմիսներ առաջ, երբ Խոսրովի արգելոցի նոր տնօրեն էին նշանակում, բնապահպանները մեծ աղմուկով պայքարում էին՝ հայտնելով իրենց մտահոգությունն ու անվստահությունը: Որպես բողոքի դրսևորում՝ նույնիսկ արգելոց տանող ավտոբուսի ճանապարհն էին փակում՝ պառկելով անիվների տակ, այդպես կենաց մահու կռիվ տալով փորձում էին բարձրաձայնել ու կանխել Խոսրովի արգելոցում կատարվող անօրինականությունները, որոնք վտանգում էին բնաշխարհն ու կենդանական աշխարհը:
Փորձեցինք բնապահպաններից տեղեկանալ, արդյոք այս ամիսների ընթացքում հետաքրքրվե՞լ են, թե ինչ է կատարվում արգելոցում, նոր տնօրենը համապատասխանում է իր պաշտոնին, արդարացնում է իրեն պարտականությունների հարցում: Բնապահպաններից Լևոն Գալստյանը ասաց, որ տնօրենի նշանակման ժամանակ իրենք դրսևորել են իրենց վերաբերմունքը և հիմա որևէ նոր բան չունեն ասելու արգելոցի հետ կապված, եթե նոր բան լինի, մամուլին անպայման տեղյակ կպահեն:
Փաստորեն, բնապահպաններն աղմկում են այն ժամանակ, երբ դա պետք է իրենց, իսկ թե դեպքերն ինչ ընթացք են ունենում, իրենց այլևս չի հետաքրքրում: Տնօրենի նշանակվելուց հետո չեն էլ հետաքրքրվել, թե ինչ է կատարվում Խոսրովի արգելոցում: Գուցե իսկապես իրավացի են չար լեզուները, որոնք ասում են, թե այս մարդիկ աղմկում են այն ժամանակ, երբ պետք է դրսից գրանտ պոկել:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում: