Լենինի գրած հեռագիրը Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել է 50 հազար ֆունտով
ՌուսաստանԱյսօր Լոնդոնում աճուրդի ժամանակ վաճառվել էՎլադիմիր Լենինի հեռագիրը, որով նա տեղեկացնում էր Շվեյցարիայից Ռուսաստան իր վերադարձի մասին: Christie's աճուրդի տանը այն վաճառվել է 49 հազար 875 ֆունտ ստերլինգով. գրում է РИА Новости-ն:
1917թ. ապրիլի 6-ին Բեռնից հղած նրա հեռագիրը հասցեագրված է եղել ֆրանսիացի սոցիալիստ Անրի Ժիլբոյին, որտեղ ֆրանսերենից թարգմանաբար ասված է .«Մենք վաղը կեսօրին մեկնում ենք Գերմանիա: Ֆրից Պալտենը ուղեկցելու է գնացքը: Խնդրում եմ, շուտ արի: Մենք կփակենք բոլոր ծախսերը: Քեզ հետ վերցրու Ռոմեն Ռոլանին, եթե նա համաձայն է: Ամեն բան արա Շառլ Նենին կամ Քռնե Պոլ Գրաբերին հետդ բերելու համար: Ֆոլկսհաուզ, Ուլյանով»: