Ռուս սահմանպահները գնացել են անհետացած քասախցիների հետևից. նրանք կվերադարձվեն հայկական կողմին. Վովա Վարդանով «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից Հայաստանն Էրմենիստան չի դառնալու․ Էդուարդ Շարմազանով Ծաղիկներ կխոնարհենք ու մոմեր կվառենք համերգի բեմի մոտ. սա խրախճանքի վայր չէ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով «Բնության հետ ներդաշնակ...»․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել Ողջաբերդում Հյուսիսային պողոտայում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր «Անջատիր միտքդ ու լսիր հոգուդ»․ Սաթենիկ Հազարյանը՝ երեկոյան գրավիչ կերպարում 

Նախագահ Ուիլսոնը, Ա. Ահարոնյանը և Պողոս Նուբար փաշան ուրվագծում են «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը

Գիտություն և Մշակույթ

Ապրիլ 14ի երէկուան օրը, 1919 թ., Փարիզի մէջ պատմական հանդիպում մը տեղի ունեցաւ ատենի Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Վուտրօ Ուիլսընի եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը ներկայացնող զոյգ պատուիրակութեանց նախագահներ Աւետիս Ահարոնեանի եւ Պօղոս-Նուպար փաշայի միջեւ։

Առաջին Աշխարհամարտը նոր աւարտած էր եւ Փարիզի մէջ իր աշխատանքները սկսած էր Խաղաղութեան Խորհրդաժողովը, որ ամիսներու վրայ երկարեցաւ, որովհետեւ իր օրակարգին վրայ ունէր յետ-Պատերազմեան աշխարհի քաղաքական նոր քարտէսը ձեւաւորելու մեծ խնդիրը։

Յաղթական Դաշնակիցները ուղղակի «պատերազմական աւար»ը իրենց միջեւ բաժնելու խօլ մրցապայքարի մը մէջ էին։

Յատկապէս Մեծն Բրիտանիան եւ Ֆրանսան ստանձնած էին Աշխարհամարտի յաղթանակին «պտուղներ»էն առաւելագոյնս օգտուելու եւ իրենց մեծ ու փոքր դաշնակիցներուն ալ այդ աւարէն «փըշրանք»ներ բաժին հանելու դերակատարութիւնը։

Ռուսաստանը վերջ տուած էր իր Ցարական Կայսրութեան եւ ինկած էր մեծ յեղափոխութեան մը ներքին գալարումներուն մէջ՝ մեկուսանալով նոր աշխարահակարգի ձեւաւորման մեծապետական մրցապայքարէն։

Կայսերական Գերմանիան ջախջախիչ պարտութիւն կրած էր եւ ակամայ ձեռնածալ նստած՝ կը դիտէր ու կը սպասէր, թէ ինչպէ՞ս պիտի աւարտի համաշխարհային տարողութեամբ յառաջ ընթացող գաղթատիրութեան մրցապայքարը...

Միջազգային բեմահարթակին վրայ յայտնուած էր նոր մրցակից մըն ալ՝ յանձին Ամերիկայի Միացեալ Նահանգներուն, որոնք թէեւ ուղղակիօրէն մաս չկազմեցին Առաջին Աշխարհամարտի բռնկումին եւ ծաւալումին, բայց անոր աւարտի փուլին աշխոյժ մասնակցութիւն բերին պարէնով, զինամթերքով, մարդուժով ու տեղահաններու եւ գաղթականներու պատսպարման ու հոգատարութեան ծառայութիւններով։

Ահա այդ պայմաններուն մէջ, նախագահ Վուտրօ Ուիլսըն բազմանդամ պատուիրակութեամբ մը եկած էր Փարիզ, ուր շուրջ վեց ամիս մնաց եւ մօտէն հետեւեցաւ ու մասնակից դարձաւ աշխարհի քաղաքական նոր քարտէսի ձեւաւորման տենդոտ բանակցութիւններուն։

Մեծն Բրիտանիա ու Ֆրանսա պատերազմական գողօնին իրենց միջեւ բաժանումը եւ նոր գաղթատիրութեան հաստատումը գաղափարականօրէն կը դիմայարդարէին փոքր ազգերու ազատագրման եւ բռնատիրական լուծերը ժողովրդավարական ու ազատական իշխանութիւններով փոխարինելու գրա- ւիչ կարգախօսներով։

Այդ առումով ալ Միացեալ Նահանգները բնականաբար յայտնուեցան նման կարգախօսներու դրօշակիրի յառաջապահ դիրքին վրայ։

Ի վերջոյ Մ. Նահանգներու օրուան նախագահը՝ Վ. Ուիլսըն ինքնին ախոյեան մըն էր մարդկայնական վեհ գաղափարներու հռչակման ու պաշտպանութեան ասպարէզին մէջ։

Փարիզի Խորհրդաժողովին կարեւորագոյն օրակարգերէն մէկը, եթէ ոչ առաջնայինը, բնականաբար, փլուզուած Օսմանեան Կայսրութեան աւերակներուն վրայ Արեւելքի նոր քարտէսին ձեւաւորումն էր։

Եւրոպայի «Հիւանդ Մարդը» ոչ եւս էր եւ Մեծն Բրիտանիա ու Ֆրանսա, հիւսիսային Ափրիկէն մինչեւ Միջին Արեւելք ու Փոքր Ասիայէն մինչեւ Կասպից Ծով, պէտք է վերադասաւորման ենթարկէին... հին աշխարհը։

Դաշնակից ախոյեաններուն գլխաւոր շահագրգռութիւնը, անկասկած, Սեւ Ոսկիի պաշարներուն վրայ սեփական տիրապետութիւնը հաստատելն էր՝ միաժամանակ բաւարարութիւն տալով դաշնակից, այլեւ ազդեցիկ ուժերու ախորժակներուն, ինչպիսին էր մանաւանդ Հրէական Օճախի մը ստեղծման պահանջով Սիոնականութեան եւ Մասոնականութեան աշխուժացումը։

Բայց ո՛վ աւելի իրաւացիօրէն, եթէ ոչ հայ ժողովուրդը ի՛նք ամէն հիմք ունէր ինքնավստահութեամբ իրաւատէր ու պահանջատէր ներկայանալու յաղթական Դաշնակիցներուն։ Փաստօրէն թէ՛ Ռուս-Թրքական ռազմաճակատի ամբողջ երկայնքին, թէ՛ Միջին Արեւելքի ռազմաճակատներուն վրայ, Հայ Կամաւորական Գունդերով եւ Արեւելեան Լեգէոնի Հայկական ստորաբաժինով՝ մեր ժողովուրդը քաջաբար կռուած էր Դաշնակիցներու կողքին եւ եկած էր ժամը քաղելու «Փոքր Դաշնակից»ի իր մեծ զոհաբերութեան արդարացի պտուղները։

Պատմաքաղաքական զարգացումներու այս խճանկարին մէջ կը տեղաւորուի 14 Ապրիլ 1919ին կայացած Աւետիս Ահարոնեանի եւ Պօղոս-Նուպար փաշայի միացեալ ու բախտորոշ հանդիպումը նախագահ Ուիլսընի հետ։

Հայ գրականութեան «Թուխ Արամազդ»ը՝ Աւետիս Ահարոնեան կը գլխաւորէր նորանկախ Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութիւնը, իսկ Պօղոս-Նուպար փաշայ՝ Արեւմտահայոց Համագումարին կողմէ կեանքի կոչուած Ազգային Պատուիրակութիւնը։

Շատ գրուած է եւ վէճերով խճճուած ամբողջ թղթածրար մը գոյութիւն ունի Հայկական Հարցը զոյգ պատուիրակութիւններով աշխարհին ներկայացնելու պատմական այս նախադէպին մասին։ Նաեւ զոյգ պատուիրակութիւնները իրենք անհարկի եւ ծանրակըշիռ իւղ թափած են ազգային երկպառակութեան ինքնին թէժ կրակին վրայ։ Պօղոս-Նուպար՝ իր կողքին ունենալով Անդրանիկը, շարունակ յամառեցաւ «Արարատեան Հանրապետութիւն» կոչել Հայաստանի Հանրապետութիւնը եւ մերժեց ճանչնալ ամբողջ հայ ժողովուրդը ներկայացնելու անոր բնական իրաւունքը։ Մինչ Թիֆլիսի Ազգային Խորհուրդի արեւելահայ մտածողութեան դրօշակիրն ու պատգամաբերը՝ Աւետիս Ահարոնեան բնաւ չհաշտուեցաւ արեւմտահայ մտածողութեան այն պնդումին հետ, որուն համաձայն՝ «Ծովէ Ծով Հայաստան»ի ստեղծումն էր նախապայմանը Հայկական Հարցի իրա՛ւ լուծումին։

Բայց յանուն պատմական ճշմարտութեան պէտք է ընդգծել, որ ներքին այդ բոլոր տարակարծութիւններով հանդերձ՝ զոյգ պատուիրակութիւններն ու անոնց ետին կանգնած հայկական ուժերը, պատմական այդ բատորոշ պահուն, կրցան համակարգել իրենց ուժերը եւ գործակցաբար ներկայանալ աշխարհի ճակատագիրը վճռող ուժերուն, դրսեւորելով պետական մտածողութեան անհարժեշտ մակարդակը, որ մեծապէս ուսանելի կը մնայ հայ քաղաքական մտքի առաջնորդներուն համար նաեւ մեր օրերուն։

Փաստօրէն նախագահ Ուիլսընի հետ Պօղոս-Նուպարի եւ Աւետիս Ահարոնեանի միացեալ հանդիպումը լաւագոյն վկայութիւնը կը հանդիսանայ համակարգուած գործելու եւ զիրար լրացնելու այդ պետական հասունութեան։

Հայ ժողովուրդի զոյգ պատուիրակութեանց նախագահները նախապէս՝ 26 Փետրուար 1919ին, Փարիզի Խորհրդաժողովի պաշտօնական նիստին ունեցած էին առանձին ելոյթներ եւ ներկայացուցած էին իրենց պատուիրակութեան անջատ պահանջները։ Ահարոնեանի ելոյթը կը պահանջէր Հայաստանի Հանրապետութեան ընդարձակումը դէպի Տրապիզոնի եւ Կարնոյ նահանգները, անցնելով Վանի եւ Պիթլիսի նահանգներէն, որպէսզի հայ ժողովուրդը ելք ունենար Սեւ Ծովու վրայ։ Իսկ Պօղոս-Նուպար պահանջած էր Կիլիկիոյ մէջ ստեղծումը Հայկական Օճախի, որ պիտի դրուէր միացեալ Հայաստանի Հանրապետութեան հոգատարութեան տակ։

Զոյգ պատուիրակութեանց առաջադրած լուծումներուն նկատմամբ յաղթական մեծ Դաշնակիցներէն իւրաքանչիւրը անշուշտ ունէր իր ուրոյն դիրքորոշումը։ Այդ պատճառով ալ յատկապէս Մեծն Բրիտանիոյ եւ Ֆրանսայի ուղղութեամբ դիւանագիտական աշխոյժ գործունէութիւն ծաւալեցին հայոց զոյգ պատուիրակութիւնները, որպէսզի մեծապետական սակարկութեանց խոհանոցին զոհ չերթայ Հայկական Իրաւունքին վերականգնումը։ Իսկ Մ. Նահանգներու նախագահին հետ հանդիպումը յատուկ կարեւորութիւն կը ներկայացնէր, որովհետեւ Խորհրդաժողովը սկզբունքային համաձայնութիւն գոյացուցած էր արդէն իրաւարարի դերը վստահելու Վուտրօ Ուիլսընին։

Պատմական փաստաթուղթերը, պետական արխիւները եւ մասնակիցներու յուշերը կը հաստատեն, որ նախագահ Ուիլսըն ամբողջական համակրանքով ու համաձայնութեամբ ընդառաջեց թէ՛ Ահարոնեանի, թէ՛ Պօղոս-Նուպարի առաջարկած Հայկական Հարցի լուծման տարազներուն։ Խոստացաւ այդ հիման վրայ կատարել իր իրաւարարութիւնը, որուն պսակումը եղան թէ՛ Կիլիկիոյ մէջ Հայկական Օճախի ստեղծման գաղափարին որդեգրումը, թէ՛ Հայաստանի եւ Թուրքիոյ միջեւ կատարուած պետական սահմաններու միջազգային միակ փաստաթուղթին մշակումը, որ յայտնի դարձաւ «Ուիլսընեան Սահմաններ» անունով։

94 տարիներ անցած են Ապրիլ 1919ի այդ պատմական հանդիպումէն ասդին։ Թէեւ արդիւնաւորուեցաւ այդ հանդիպումը եւ ստորագրուեցաւ Սեւրի Դաշնագիրը, բայց պատմութիւնը բոլորովին տարբեր հոլովոյթ արձանագրեց եւ Սեւրի Դաշնագիրը... մնաց սոսկ միջազգային իրաւաթուղթ մը։

Առանձին քննութեան նիւթ է, անշո՛ւշտ, թէ ինչո՛ւ Հայկական Հարցը իրողապէս չգտաւ իր քաղաքական արդար լուծումը։

Բայց անպայման հոս տեղն է յիշեցնելու, որ իր ներքին բոլոր տարակարծութիւններով հանդերձ՝ հայ քաղաքական միտքը ի վիճակի է համակարգուած ու միացեալ մօտեցումով ներկայանալու աշխարհին, երբ հնչէ Մեծ Հատուցման Պահը։

Անխուսափելի այդ Մեծագոյն Օրուան նախադէպը հանդիսացաւ Սեւրի Դաշնագիրը, ուր Արդարութեան եւ Միջազգային Իրաւունքին առջեւ խոնար- հելով՝ թրքական պետութիւնը ճանչցաւ Հայաստանը իբրեւ անկախ պետութիւն, Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Պիթլիսի հայկական հողերով, Ուիլսընեա՛ն սահմաններով։

Աղբյուրը՝ «Ազատ օր» օրաթերթ

Նյութը պատրաստեց Ք. Ա.-ն

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այս փուլն ամենավտանգավորն է լինելու Հայաստանի համար. Տիգրան Վարդանյան Ռուս սահմանպահները գնացել են անհետացած քասախցիների հետևից. նրանք կվերադարձվեն հայկական կողմին. Վովա Վարդանով«Այսօր եւ հիմա... մնացածը կոչվում է փիլիսոփայություն»․ Սարգիս Գրիգորյան«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթանակ կորզեց վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ Էրդողանը խոսում է մեկ այլ երկրի ղեկավարի մասին և չի տալիս այդ անձի անունը կամ ազգանունը. Ռուբեն Մելքոնյան «Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Վերոնա»-ի դեմ խաղում «Էրդողանը ստորացուցիչ նախապայման է դրել` Նիկոլ Անհողի հետ հանդիպման համար». Համբարյան «Ոսկու Աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել երկու թուրքեր Թուրքական դրոշ պատկերված ջինսերով երիտասարդներ՝ Հանրապետության հրապարակում Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցուն. վերջինս հրաժարվել է ձեռքսեղմումից Զավեշտն այն է, որ առ այսօր հայտնի չէ, թե Հայաստան, կամ Արցախ ասելով ինչ նկատի ունեն այս իբր քաղաքականությամբ չզբաղվողները. Ճշմարիտյան Եվ այս կառույցը կոչվում է Ազգային Անվտանգության ծառայություն. զավեշտալի է. Ավետիք Իշխանյան Հայաստանն Էրմենիստան չի դառնալու․ Էդուարդ Շարմազանով Չարենցի կամարի վրա գրություններ են արվել. Վանդալիզմի դեպք՝ Կոտայքի մարզում Մահացել է ակադեմիկոս Էդվարդ Չուբարյանը «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են Ծաղիկներ կխոնարհենք ու մոմեր կվառենք համերգի բեմի մոտ. սա խրախճանքի վայր չէ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ը կբարձրանա 2-4 աստիճանով«Բնության հետ ներդաշնակ...»․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը Վանդալիզմի հերթական դեպք է արձանագրվել ՈղջաբերդումՀյուսիսային պողոտայում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր«Անջատիր միտքդ ու լսիր հոգուդ»․ Սաթենիկ Հազարյանը՝ երեկոյան գրավիչ կերպարումԱԱԾ-ն ակտիվ միջոցներ է ձեռնարկում այս պահին՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար. ՀՀ ՄԻՊ «Հայրենիքիս արեւը նույնիսկ ուրիշ է՝ ավելի վառ, ավելի տաք... երանի արեւը գոնե չկորցնենք»․ Անաիս ՍարդարյանԿապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ. թուրքագետԱյս իրավիճակում հայ-թուրքական օրակարգը ազգային դավադրություն է. Աշոտյան «Սրանք մեզ կանգնեցրին, տեսնենք` ինչ են ասում». Որոտանում անհետացածները 20-21 տարեկան տղաներ են Փաշինյանը վրացի գործընկերոջ միջոցով Էրդողանին հանդիպման առաջարկ է արել Գորիս-Կապան ճանապարհին վերջին օրերի խայտառակությունը հետևանք է գաղտնի գործարքի. Ղազինյան Սա դեռ սկիզբն է. թուրքի նպատակը մեկն է՝ վերցնել Սյունիքը. Արտակ Զաքարյան «Միշտ երազել եմ աղջիկ ունենալ»․ առաջնեկի ծնունդին սպասող Քրիստինե Եղոյանի քնքուշ կերպարը Շեղվելու ընդհանրապես տարբերակ չկա. իմ տեղեկություններով 4 հոգի են եւ մեքենայով են անհետացել. Գորիսի փոխքաղաքապետ«Բառերը չեն կարող բացատրել։ Սեր»․ Մանե Գրիգորյանը կիսվել է հայրիկի հետ ջերմ լուսանկարովԱրցախում ցեմենտի գործարան է բացվելՔասախի 2 բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհով երթևեկելիս հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ԱԱԾ«Միսս Տիեզերք Արմենիա 2019» Դայանա Դավթյանը՝ հրապուրիչ կեպարում Երևան քաղաքի մի շարք հասցեներում գազ չի լինի Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ կանցկացվենՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 507 դեպք, մահացել է 18 քաղաքացի«Ես շատ երկար ժամանակ մտածում էի, որ դժվար է թմբլիկ լինել ու հագնվել նորաձեւ․․․ այսօր շատ ուրախ եմ՝ էլ կռիվ չեմ տալիս ինձ հետ»․ Լիանա Վանոյան Խոշոր ու շղթայական ավտովթար ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց. կան վիրավորներՍեպտեմբերի 19. Օրվա խորհուրդԱստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարԿատարի էմիրը պարգևատրել է ՀՀ դեսպանին «Ալ Վաջբա» բարձրագույն շքանշանով Իվետա Մուկուչյանն անճանաչելի է դարձել (լուսանկար) Նավաբեկությունից հետո կինը երեխաներին փրկել է կրծքի կաթով և մահացել ջրազրկումիցՖրանսիացի լարախաղացը 670 մետր քայլել է Էյֆելյան աշտարակից ձգվող լարով (տեսանյութ)Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավորԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ)
Ամենադիտված