«Ընտրողին «մեյմուն, տականք, կապիկ, լկտի» անվանելը՝ ընտրությունների բնականոն ընթացք ապահովելու միջոց»
ԲլոգոսֆերաՓաստաբան Լուսինե Հակոբյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այսօր ստացել ենք Անիկ Դավթյանի ու Ծովինար Նազարյանի վիրավորանքի գործերով դատավոր Լևոն Արազյանի վճիռները: Ուրեմն ըստ Անիկ Դավթյանի գործով վճռի՝ ընտրողին «մեյմուն, տականք, կապիկ, լկտի և այլն» անվանելը «...նպատակ է հետապնդել ապահովելու ընտրությունների բնականոն ընթացքը: Այսինքն՝ այդ կարգի արտահայտությունների կիրառումը պայմանավորված է ՀԱՆՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀՈՎ...»:
Սույնով Հայաստանի Հանրապետության դատական ատյանը այսուհետ ընտրական հանձնաժողովների անդամների համար կանաչ լույս է վառում «ընտրությունների բնականոն ընթացքն ապահովել» նաև վիրավորական արտահայտություններով:
Հեռու չէ այն օրը, երբ ծեծուջարդն էլ օրինական դատական ակտով կհայտարարվի որպես «ընտրությունների բնականոն ընթացքի ապահովման» իրավաչափ միջոց»: