Գիշերային հերթափոխով աշխատանքը մեծացնում է վիժման հավանականությունը. գիտնականներ
ԱյլԲրիտանացի գիտնականները կապ են գտել գիշերային հերթափոխին կանանց աշխատելու և ծննդաբերության հետ կապված խնդիրների միջև. գրում է BBC-ն:
Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները կատարված հետազոտությունների արդյունքում պարզել են, որ կանայք, ովքեր չնորմավորված աշխատանքային գրաֆիկով են աշխատում՝ հերթափոխելով վաղ առավոտյան և գիշերային ժամերին, 80%-ով ավելի հաճախ են տառապում ծնելիության ֆունկցիաների և բեղմնավորման հետ կապված խնդիրներով:
Հետազոտման ենթարկված կանանց 29%-ի մոտ, ովքեր միայն գիշերային հերթափոխով էին աշխատում, մեծ է եղել վիժման հավանականությունը: Իսկ տարբեր ժամերի անկայուն հերթափոխով աշխատող կանանց մոտ նկատվում է դաշտանի ցիկլի խանգարումներ, որոնք կարող են հանգեցնել վերարտադրողական առողջական խնդիրների. նշում են փորձագետները: