Թոմաս Վերմալենը շարքից դուրս եկավ 3 ամսով
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» կենտրոնական պաշտպան և ավագ Թոմաս Վերմալենը վնասվածքի պատճառով բաց կթողնի առաջիկա 3 ամիսը:
Ֆուտբոլիստը մեջքի վնասվածք էր ստացել ազգային հավաքականի կազմում ԱՄՆ-ի հետ ընկերական հանդիպմանը մայիսի 29-ին:
Վերմալենը բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը և շարք կվերադառնա հոկտեմբեր ամսի կեսերին:
Բրիտանական մամուլը նշում է, որ հնարավոր է՝ «Արսենալը» նոր պաշտպան փնտրի՝ մրցաշրջանի սկզբում խնդիրներից խուսափելու համար: