Ռուսական բանակում ադրբեջանցի զինվորը կոտրել է հայ նորակոչիկի ծնոտը
ՌուսաստանԻնչպես տեղեկացնում է Yerkramas.org-ը, 2013թ. հուլիսի 30-ին Ռուսաստանի Աստրախանի շրջանի Զնամենսկի 48315 զինվորական մասում 8 ամիս ծառայության մեջ գտնվող ադրբեջանցի Էմիլ Աբդուլլաևի և նորակոչիկ հայազգի Ժան Մերոյանի միջև ընդհարում է տեղի ունեցել:
Միջադեպը տեղի էր ունեցել զուգարանում, որտեղ ադրբեջանցի զինվորն ուսով հրել էր Մերոյանին, իսկ այնուհետև նրա հարցին, թե ինչու է հրում, ադրբեջանցին հարձակվել է Մերոյանի վրա և կոտրել նրա ծնոտը:
Այս պահին Մերոյանը Զնամենսկի հոսպիտալում է «ծնոտի ներքին կոտրվածք» ախտորոշմամբ: Բժիշկները փորձում են հավաքել այն: Իսկ Աբդուլլաևը ձերբակալվել է ռազմական դատախազության կողմից: Տարվում է հետաքննություն: