Իրանում պատրաստել են աշխարհի ամենամեծ ոսկեձույլ Ղուրանը
ԻրանԻնչպես հաղորդում է ABNA գործակալությունը, Իրանում պատրաստվել է աշխարհի ամենախոշոր Ղուրանի ոսկեձույլ կրկնօրինակը:
Ոսկեձույլ Ղուրանի հեղինակը 42-ամյա իրանցի գեղանկարիչ Ալիռեզա Բեհդանին է, ով լայնորեն հայտնի է նաև երկրի սահմաններից դուրս: Նրան է պատկանում նաև Ղուրանի ամենափոքր նմուշը, որը նույնպես ոսկուց է պատրաստված:
Այս ոսկե Ղուրանը կշռում է 80 կգ և ունի 100X70 սմ չափ: Ձեռագիրն ունի 604 էջ: Յուրաքանչյուր էջը զարդարելու համար ծախսվել է 14 գրամ ոսկի: