Արգենտինայի հավաքականում Մեսսիի փոխարեն կխաղա Իկարդին
Սպորտ«Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին հրավիրվել է Արգենտինայի հավաքական՝ աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլում Պերուի և Ուրուգվայի ընտրանիների հետ հանդիպմանը մասնակցելու համար: 20-ամյա ֆուտբոլիստը կփոխարինի «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին, ով վնասվածքի պատճառով 3 շաբաթ բաց կթողնի:
Արգենտինայի հավաքականը Պերուին կհյուրընկալի հոկտեմբերի 11-ին, իսկ հոկտեմբերի 15-ին Մոնտեվիդեոյում կհյուրընկալվի Ուորուգվայի ընտրանուն: