Քրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութից Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է 

Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորվածն արդեն 24 ժամ է` ջրադուլ է հայտարարել

Իրավունք

Խոտի դեզ այրելու մեղադրանքով կալանավորված Արամ Մուղալյանն արդեն 24 ժամ է' ջրադուլ է հայտարարել: Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ, Մուղալյանի պաշտպան, փաստաբան Վահե Գաբրիելյանն ասաց, որ երիտասարդի առողջական վիճակի, կյանքի պատասխանատվությունը կրում են դատարանը և դատախազությունը, քանի որ Մուղալյանը ջրադուլի ծայրահեղ քայլին է դիմել՝ այդ կառույցների ապօրինությունների դեմ պայքարելու համար:

Մարտի 13-ին Արմավիրի մարզի քննչական բաժնում քր.գործ է հարուցվել մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիաբանդ Խուդոյանի խոշոր չափերի գույքը՝ խոտի դեզը, դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով: Ապրիլի 17-ին ձերբակալվել են երիտասարդներ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը, Գագիկ Առաքելյանը և Արթուր Քլյանը: Տղաներին մեղադրանք է առաջադրվել ուրիշի խոշոր չափերի հասնող գույքի ոչնչացման փորձ կատարելու, ավելի ուշ նաև' խուլիգանության հոդվածներով:

Վահե Գաբրիելյանը նշեց, որ ձերբակալման ժամանակ որևէ հիմք չի եղել՝ ենթադրելու, որ երիտասարդներն են կատարել հանցանքը: Քննիչը փորձել է ապացույցներ հավաքել կալանավորումից հետո, սակայն, փաստաբանի համոզմամբ, հավաքել է ոչ թե ապացույցներ, այլ հակասություններ:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանն «անհեթեթությունների, խախտումների կույտ» և «ուղղակի ծիծաղելի» անվանեց խուլիգանության հոդվածով քրգործ հարուցելը: Դանիելյանը նշեց, որ գետնին թափված ոչ պիտանի հարդը վառելը խուլիգանություն չի կարող որակվել, քանի որ խուլիգանությունը հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելն է, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, մինչդեռ դեպքի վայրում հասարակության որևէ անդամ ներկա չի եղել:

«Մեղադրանքը լիրիկական շարադրություն է հիշեցնում: Մեղադրանքի հիմքում որևէ ապացույց չկա դրված: Տուժողի բազմաթիվ հակասական ցուցմունքները չեն կարող թույլատրելի ապացույց լինել»,- հավելեց Վահե Գաբրիելյանը:

Տուժող Ս.Խուդոյանը մինչև հունիս տված իր ցուցմունքներում նշել է, որ իր գույքը վնաս չի կրել, ինքը բողոք ու պահանջ չունի: Տեղազննության չորս արձանագրություններում խոսք չկա դեզի ծխահարման մասին: Սակայն հունիսին Խուդոյանը ցուցմունքը փոխել է՝ ասելով, թե 30 հակ խոտ է ծխահարվել, ինչի վնասը գնահատվել է 36 հազար դրամ: Փաստաբանները պնդում են, որ ծխահարման փաստը ստուգելու համար պատշաճ քննություն չի արվել:

Նախաքննության երկամսյա ժամկետը լրանալուց և չերկարաձգվելուց հետո երիտասարդները ապօրինի պահվել են կալանքի տակ: Հունիսի 5-ին դատարան են ներկայացվել կալանքը երկարացնելու միջնորդություններ, որոնք բավարարվել են:

Դատարանը հաստատել է 4 երիտասարդի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Դատարանը պատճառաբանել է, թե հիմքեր ունի ենթադրելու, որ խափանման միջոցը փոխելու դեպքում կալանավորվածները կփախչեն, կկատարեն նոր հանցանք, բայց չի նշել այդ հիմքերը: Հետագայում միայն Արթուր Քլյանի խափանման միջոց կալանքն է փոխարինվել գրավով' ելնելով նրա առողջական վիճակից:

Ռոբերտ Փիլոյանի և Գագիկ Առաքելյանի պաշտպան, փաստաբան Մկրտիչ Դավթյանն ասաց, որ քննիչ Աշոտ Մարտիրոսյանը ծեծել է Փիլոյանին: Սավանի վրա արյան հետքեր են եղել: Սավանը կնքել են, ուղարկել Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացք տալու: Սակայն ընթացք չի տրվել՝ պատճառաբանվելով, թե արյունն ինքնավնասման և ոչ թե խոշտանգման հետևանք է:

Իսկ Արամ Մուղալյանը հայտարարել է, որ ցուցմունք է տվել քննիչի ճնշման տակ, և խնդրել է ընթացք տալ այդ հայտարարությանը, սակայն որևէ ընթացք չի տրվել:

Արման Դանիելյանն ասաց, որ քրգործում ինչ-որ էջեր են ավելացվել, ինչը կեղծիք է: Իսկ Մկրտիչ Դավթյանը կարծիք հայտնեց, որ դատական իշխանությունները սպասում են համաներման, որպեսզի ինչ-որ ձևով խուսափեն ավելացված էջերի հարցը քննարկելուց:

Անկախ նրանից՝ համաներումը կտարածվի Արամ Մուղալյանի վրա, թե ոչ՝ Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալը վճռական է պայքարել արդարացման համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը Եվրամիության աչքում կկորցնի իր արժեքը. ռուս քաղաքագետՔրեական հեղինակությունն ազատ է արձակվել Կրասնոդարի գաղութիցՖրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվում
Ամենադիտված