00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մենք մեր խաչը մինչև վերջ տանելու ենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ավիացիոն անվտանգության գործակալության որոշումը լուրջ ապտակ է երկրի հեղինակությանը. կարծիքՏիկին Զոհրաբյան, արդար չեք (տեսանյութ) Վտանգավոր տենդենց է ողջ պատասխանատվությունը քաղաքացու վրա գցելը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Ավելի խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն համապատասխան ապրելու միջոցներ․ Մարուքյան (տեսանյութ) Սխալ սցենարով ենք գնում․ հրատապ քայլեր պետք է արվեն․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)Ինչքան գիտեմ՝ ադրենալինը սեռերի հետ չի կապված․ էդքան էլ կոռեկտ չէր արտահայտությունը. Գրիգորյանը՝ Բագրատյանին (տեսանյութ) Ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի հանդեպ, ոչ Դանիելյանի․ չգիտեմ՝ ինչ կողմնորոշում նա ունի (տեսանյութ) Պետք է սրենք մեր սղոցը. Համազասպ Դանիելյան (տեսանյութ)

«Կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը»

Չափազանց կործանարար և կորստաբեր է քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձևերն ու երևույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից: Այս մշակույթը անընդհատ փոփոխվում է, ինչպես քամելեոնը, հարմարվելով նոր սերնդի հոգեկան վիճակների նրբերանգներին, փոխում է իր «նոր» ոճերի անվանումները, անգամ, կարծես թե, երբեմն մերժում է երեկվանը և ընդվզում ինքն իր դեմ, որպեսզի դրանով կենդանացնի հետաքրքրությունն ու ճաշակը նույն բանի նկատմամբ, բայց նրա բուն էությունը միշտ նույնն է: Այս երևույթը ծայրաստիճան նողկալի է և վիրավորական յուրաքանչյուրի համար, անգամ շատ քիչ բարեպաշտ մարդու, առավել ևս անընդունելի է քրիստոնյաների համար:

Հենց ռոք-էն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ: Ամբողջ ճանապարհը, որով անցել և անցնում է այս կործանարար «մշակույթը», որն ահռելի թվով երիտասարդների կարճ ճանապարհով տանում է դեպի խավար դժոխք, ծածկված է ամենանողկալի, ամենասարսափելի մահացու մեղքերի խայտառակությամբ. դա բազմապիսի պոռնկական այլանդակություններն են, սիրո լիարժեք «ազատությունը», այսինքն՝ ամոթի մերժում, ամեն տեսակ ստոր կրքերի ու ցանկությունների լիակատար սանձարձակություն. դա թմրամոլությունն է, որը հաճախ բերում է ամենասարսափելի հետևանքների, չափազանց բարձր դոզաներից լինում են մահացոթյան, բռնության, ինքնասպանության դեպքեր: Դեռ չենք խոսում ամենախելահեղ լուտանքների մասին, որոնք հնչում են երգերում, ռոք-աստղերի հանդուգն հայտարարությունների մեջ, որով սնված Է այս «նոր մշակույթի» ամբողջ սև փիլիսոփայությունը: Եվ այդուհանդերձ հաճախ արտասանվում է Տեր Հիսուս Քրիստոսի անունը, հաճախ կարելի է տեսնել Խաչի կամ Տիրոջ պատկերը, բայց դա առավել ևս պետք է վիրավորի քրիստոնյայի սիրտը, տեսնելով, թե ինչպես են ծաղրում սրբությունները: Երգերում հանդիպում ենք Աստծուն անարգող արտահայտությունների, երբեմն բացահայտ սատանայությունների: Նպատակադրվելով վերջնականապես բարոյազրկել երիտասարդությանը և տարածել դիվային ազդեցությունը, շատ ձայնագրություններում դրված են, այսպես կոչված, «ենթագիտակցական ազդանշաններ», այսինքն՝ սարսափելի բառեր, կոչեր, անեծքներ, որոնք կարելի է հայտնաբերել ձայնագրությունը հակառակ ուղղությամբ պտտելիս: Հետազոտությունները ցույց են տվել, որ ենթագիտակցությունը որսում է հակառակ արտասանած խոսքը, և կարող է վերծանել այն, անգամ եթե դա հաղորդվել է լսողի համար անծանոթ լեզվով: Ռոք-էն-ռոլլի ենթագիտակցական ազդանշանները ունեն այսպիսի բովանդակություն.

ա) ամեն տեսակի սեռական այլանդակություններ,

բ) խռովության կոչեր ընդդեմ սահմանված օրենքների,

գ) դրդում դեպի ինքնասպանություն,

դ) նվիրում սատանային:

Որպեսզի ավելի պարզ ցույց տանք ամբողջ դիվային, ուղղակի սատանայի խորխորատներից դուրս եկող այդ «ռոք-կրոնի» հոգին, բերենք մի քանի առանձնահատուկ փաստեր եղած անթիվ օրինակներից: Հենց «ռոք-էն-ռոլլ» տերմինը հնարել է Քլիվլենդ դիսկոտեկի մի ջոքեյ: Այս արտահայտությունը նկարագրում է սեռական ակտի ժամանակ կատարվող մարդու մարմնի երկու շարժում, այն վերցված է ամերիկյան առանձնաթաղամասերից /գետտո/ մեկի ծածկալեզվից /արգո-ժարգոն/: «Բիթ - երաժշտություն» - բիթը կարճ ռիթմի զուգակցությամբ անընդհատ կրկնվող կանոնավոր բաբախյուն է, կարճ ռիթմի զուգակցությամբ, որն ապահովում է հարվածային գործիքների երաժիշտը և բաս կիթառահարը, որը և բնորոշում է ռոք-երաժշտության ռիթմը: «Կոշտ-ռոք» - այստեղ բիթը գործում է այնպես, որ գրգռում է սեռական բնազդները: «Խայթող-ռոք» - այստեղ բիթը ընկալվում է այսպես. լավացնում է նյարդային համակարգի և ուղեղի ռեակցիան տարբեր հալյուցինոգեն թմրանյութերի դեմ: «Հիմար-ռոք» - ուժեղ կերպով գրգռում է բնազդները, որոնք կապված են բռնության, սպանության և խռովության հետ: «Սատանայական-ռոք» - այս ուղղության սկիզբը դրվեց «Բիթլզի» կողմից, երբ նա 1968 թվին թողարկեց իր դիվական «Սպիտակ ալբոմը»: Առաջին անգամ հայտնվեցին ենթագիտակցական ազդանշաններ՝ փոխանցելու համար «սատանայի ավետարանը»: «Պանկ-ռոք» - սրա նպատակն ու փիլիսոփայությունը կայանում է նրանում, որ լսարանը անմիջականորեն բերի կոլեկտիվ բռնության, սիստեմատիկ հանցագործությունների, ինքնասպանությունների: Պանկը միանգամայն ընդունում և իր մեջ ներառնում է մոտավորապես այս տեսակի արարքներ. օրինակ՝ համերգի ժամանակ ընկերոջը արյունոտ վերք հասցնել ջինսի կամ վերնաշապիկի վրա ներկարված ածելու սայրով և հետո վիրավորին ծեծել սեպերով ծածկված ապարանջանով: Ռոք-էն-ռոլը դրան հասավ արդեն 1985 թվին («պանկ» հենց սկզբից Անգլիայում անվանում էին երկու սեռերի մարմնավաճառներին: Հետագայում այն թարգմանվեց «տականք- подонок»): «Դիսկո» երաժշտության ոճը սկիզբ է առել Նյու-Յորքում՝ «ամերիկյան հզոր մետրոպոլիայի» հոմոսեքսուալիստների միջավայրում, 1973 թվին: 1978 թվին «Դեյլի նյուզ» թերթի հոդվածներից մեկում այսպես են վերլուծում դիսկոյի ֆենոմենը. «Մեկուսանալով միմյանցից խլացնող երաժշտության տակ, լողալով կուրացնող լույսի մեջ, պարողները անում են այն ամենը, ինչ-որ իրենց մտքով անցնում է՝ առանց նայելու իրենց կողքից կամ նույնիսկ ինչ-որ բանում իրենց հաշիվ տալու, և նրանցից յուրաքանչյուրը կարծես հայելու առաջ շարժումներ է անում՝ անընդհատ գոռալով. «յա, յա, յա»: Ուշագրավ է, որ բոլոր նրանք, ովքեր ստեղծել են «ռոք-էն-ռոլը», սատանայի եկեղեցու անդամներ են, իսկ ռոք խմբերի մեծ մասը ներգրավված են այս կամ այն դիվային կրոնի մեջ: Երբ նրանք թողարկում են ձայնապնակներ, կամ, երբ պետք է երգեն մի նոր երգ, նրանք խնդրում են իրենց տաճարի քրմապետերին կամ քրմապետուհիներին կախարդել այդ ստեղծագործությունը, որպեսզի հաջողություն գտնեն: Նվիրական ծեսերի ավարտից հետո, երբ ձայնապնակի վրա կոչված են ահռելի թվով դևեր, նրանց պարտավորեցնում են որոշակի ազդեցություն գործել նրանց վրա, ովքեր պիտի լսեն դա: Էլվիս Կուպպերը բացահայտորեն հայտարարել է այն մասին, որ ինքը կապի մեջ է մտել դևի հետ, և դա իրեն տվել է հանրաճանաչություն: «Ռոլինգ Սթոունզից» Նիք Ջագերը նվիրված է եղել սատանային և սև մոգության բոլոր ծիսակարգերին: Նա ինքը անձամբ իրեն անվանել է «Լյուցիֆերի մարմնավորում»: Նրա երեք երգերի վերնագրերը բացահայտորեն հաստատում են այդ՝ «Համակրանք սատանայի նկատմամբ», «Նրա սատանայական մեծությունը», «Ի եղբոր՝ դևի անեծքները»:

Էլթոն Ջոնը հայտարարել է, որ ինքը երբեք չի հնարել և չի երգել ոչ մի երգ, որը նախօրոք գրված չի եղել կախարդությունների լեզվով: Ջոն Լենոնը «Սպիտակ ալբոմը» հրապարակավ ներկայացնելու ժամանակ հայտարարել է. «Քրիստոնեությունը կանցնի: Նա կճզմվի ու կանհետանա: Ես ճիշտ եմ, և իմ ճիշտը կապացուցվի: Հիմա մենք ավելի հանրաճանաչ ենք, քան Հիսուս Քրիստոսը: Ես չգիտեմ, որը կանհետանա առաջինը՝ ռոք-էն-ռո՞լը, թե՞ քրիստոնեությունը»:

«Բիթլզի» «Հեղափոխություն համար 9» երգում լսվում է «համար 9» բառերի ձայնագրությունը,որը ձայներիզի վրա կրկնվում է 12 անգամ: Այս մասը հակառակ ուղղությամբ պտտելիս տալիս է հետևյալ արտահայտությունը. «Մեռած մարդ, տուր ինձ սեռական բավականություն»: Երիտասարդների շրջանում քաջ հայտնի «Աստիճան դեպի երկինք» («Լեթ Զեփելին» խմբի կատարմամբ) երգի բառերը երրորդ տան մեջ ունեն ենթագիտակցական հաղորդագրություն, հակառակ ուղղությամբ պտտելիս պարզ լսվում է. «Ինձ տրված է ապրել սատանայի համար»: «Եվ դեռ կա ժամանակ փոխելու այն ճանապարհը, որով դուք գնում եք» բառերը, հակառակ կողմից լսվում են. «Իմ սիրելի սատանա, ուրիշ ոչ ոք չի կարող հարթել իմ ճանապարհը»:

«Բլեք Օուք Արքանզաս» խմբի «Երբ Արքանզասում եկավ էլեկտրականությունը» երգում, որը ձայնագրվել է բեմից, տներից մեկը ներկայացնում է անիմաստ բառերի մի հավաքածու և խմբակային ոռնոց: Այդ մասը հակառակ ուղղությամբ պտտելիս ստացվում է. «Սատանա, սատանա, սատանա… նա աստված է, նա աստված է, նա աստված է», որից հետո լսվում է դիվային ծիծաղ: Հենց ձայնապնակների կազմերն իսկ ձևավորված են բավական վտանգավոր պատկերներով՝ էկզոտիկ և էրոտիկ, սատանայական և սադիստական նկարներով, հանձնարարականներով և սիմվոլներով: Այստեղ կարող եք տեսնել շուռ տված եռանկյունիներ ( դևի և դժոխքի խորխորատի սիմվոլը), բուրգեր, հնգանիստեր, վեցանիստեր, մոգական շրջանակներ և տարբեր կախարդական սիմվոլներ՝ ֆալլուսապաշտության և վագինիզմի (ինչպես օրինակ 666 կամ շուռ տված 999), մարդկային զոհաբերության տեսարաններ, սև պատարագներ, դժոխային ներկայացումներ:
Եվս մի հանգամանք. համարյա բոլոր ռոք համերգները ուղեկցվում են բազմաթիվ զոհերով: Խելահեղ բազմության մեծ կուտակումների պատճառով շատերը ուղղակի ոտնատակ են լինում կամ խեղդվում հրմշտոցի մեջ, մեռնում թմրանյութերի մեծ դոզաներից: Օրինակ՝ 650 երիտասարդներ զոհվեցին Լոս Անջելեսում մի համերգի ժամանակ: Քանի որ մորգի սառցարանը արդեն լցված էր, այդ 650 մարմինները տեղավորեցին միջանցքի երկու կողմերում: Մահվան սարսափելի հոտը պատել էր շենքը: Մարմինները անճանաչելի մնացին, քանի որ այդ երիտասարդները հիմնականում հայրական տնից հեռացածներն էին: Լրագրող Ջուդի Արգազոնիի ականջին, որը ռեպորտաժ էր վարում դեպքի վայրից, սատանան շշնջաց այսպիսի բառեր. «Ահա՛ նրանք: Նայի՛ր նրանց ուշադիր, նրանք իմ ավարն են, իսկ այս դահլիճը իմ ավարի ներկայացման համար է»:

Եվ ահա կոշտ ռոքի «ԱՍ/ԴՍ» խմբի «Դժոխային զանգեր» երգի բառերը.

Ես ամպագոռգոռ մի որոտ,

Ես հորդառատ մի անձրև,

Գալիս եմ մրրիկի պես,

Կայծակներս փայլատակում են ամբողջ երկնքով մեկ:

Դեռ երիտասարդ ես դու, բայց կմեռնես:

Ես գերիներ չեմ վերցնի,

Ես ոչ մեկի կյանքը չեմ խնայի,

Եվ ոչ ոք չի կարող ընդդիմանալ ինձ:

Ես գտել եմ իմ զանգերը,

Եվ ես քեզ կտանեմ դժոխք:

Ես կտիրեմ քեզ:

Դժոխային զանգեր:

Այո: դժոխային զանգեր:

Այսպիսով, չանվանե՞լ այս ամբողջ դժոխային աղմուկը, աղաղակները, ճիչերը, ազատ արձակված կրքերի ոռնոցները, մարդու ընկած կամքի անկառավարելի շարժումներ, չանվանե՞լ այս ամբողջ ռոք-փոփ-բիթ-հարդ-պանկը «դժոխային զանգակատուն», որը ջղաձգորեն կանչում է երկրի բոլոր ծայրերից իր երկրպագուներին այս սև շաբաշին (ուղղակի այսպիսի անվանում ունի սատանայական ռոք խմբերից մեկը՝ «Բլեք Սաբբաթը»), որտեղ մարդիկ դևերի հետ տենդագին կաքավում են վերջնականորեն կործանված աշխարհի վախճանից առաջ: Մի միջնադարյան լեգենդում պատվում է մի ոմն ֆլեյտահարի մասին՝ Գամելլենա քաղաքից, որը կախարդական նվագի օգնությամբ ազատում է քաղաքը առնետներից, բայց չվարձատրվելու պատճառով, այդ նույն քաղցր երաժշտությամբ քաղաքից հանում է բոլոր երեխաներին, քաշում մտցնում է նրանց ժայռի ծերպի մեջ, որտեղից նրանք այլևս չեն վերադառնում:

Անթույլատրելի է կարծել, որ քրիստոնյային կարելի է երբեմն ինչ-որ բան լսել այդ երաժշտությունից, ընտրելով քիչ թե շատ «անվնասը» և դրանով շոյել լսելիքը: Ոչ: Փշերից խաղող չեն քաղում: Չար ծառը բարի պտուղ չի տալիս: Ծառը, որի արմատները սնվում են դժոխային, խորխորատներից, չի կարող անվնաս պտուղներ տալ: Կարելի՞ է, արդյոք, որ բազմազանության կամ զվարճանալու համար քրիստոնյան երբեմն շփվի դևի հետ: Կամ պար գա դևերի հետ նույն դուդուկի տակ:

Այսպիսով, ուղղափառ քրիստոնյայի նույնիսկ «ամենաթեթև» հափշտակությունը ռոք-մշակույթով, նշանակում է հավատի ուրացում, Աստծուց հեռացում, կործանարար հմայք, հաղորդակցություն խավարի հոգիների հետ, խաղեր սատանայի հետ:

Շտապիր խոստովանել այդ հափշտակությունները և այլևս մի՛ առնչվիր դրանց հետ:

Աղբյուրը` qahana.com

Լրահոս
3 Հուն
Մենք մեր խաչը մինչև վերջ տանելու ենք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Ավիացիոն անվտանգության գործակալության որոշումը լուրջ ապտակ է երկրի հեղինակությանը. կարծիքՏիկին Զոհրաբյան, արդար չեք (տեսանյութ) Վտանգավոր տենդենց է ողջ պատասխանատվությունը քաղաքացու վրա գցելը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Ուժեղացված ստուգայցեր` մայրաքաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջաններումՍարյան փողոցի մի շարք օբյեկտներ փակվեցին նարգիլեի պատճառով ՓՊ-ն շարունակում է իրականացնել իրավաբանական անվճար օգնություն առցանց «Այդ վիդեոյում ես նվագում եմ 2016 թվականի օգոստոսին»․ Փաշինյանի տարածած աղմկահարույց տեսանյութի հերոսը հերքում է (տեսանյութ)Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ Ավելի խիստ սահմանափակումներ կարող են կիրառվել, եթե մարդկանց տրվեն համապատասխան ապրելու միջոցներ․ Մարուքյան (տեսանյութ) Կենտրոնական բանկի նախագահը միջոցներ է ձեռնարկում, որ բանկերը հավելյալ աշխատակազմ ներգրավեն. ՄարուքյանԱրձանագրեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերը, նամակով ուղարկեք ինձ․ Գարիկ ՍարգսյանՍխալ սցենարով ենք գնում․ հրատապ քայլեր պետք է արվեն․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)Արցախի պարետը նախազգուշացումներ է արել որոշ սուբյեկտների Ինչքան գիտեմ՝ ադրենալինը սեռերի հետ չի կապված․ էդքան էլ կոռեկտ չէր արտահայտությունը. Գրիգորյանը՝ Բագրատյանին (տեսանյութ) «Արսենալը» մտադիր է Կիոկչիի համար առաջարկել 23 միլիոն ֆունտ․ Daily ExpressԸնտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով (տեսանյութ)Ադրենալինի կարիք զգում եմ հակառակ սեռի հանդեպ, ոչ Դանիելյանի․ չգիտեմ՝ ինչ կողմնորոշում նա ունի (տեսանյութ) Դիմել եմ ՀՖՖ` «Փյունիկին» պատասխանատվութան ենթարկելու խնդրանքով․ Էդգար Մանուչարյան Պետք է սրենք մեր սղոցը. Համազասպ Դանիելյան (տեսանյութ)Ես իրեն մոտիկից գիտեմ. նույնիսկ բլոտում «պառ» ենք նստել մի քանի խաղ, որտեղ մշտապես «տակ տալու» մեջ ինձ էր մեղադրում. ԱշոտյանԶեյնալյանը՝ կորոնավիրուսով վարակված վարչապետի՝ ճեպազրույցներին մասնակցելու մասին (տեսանյութ) Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 8536 նոր դեպք․ Ռիա ՆովոստիԴիմակը 100 տոկոսով չի պաշտպանում կորոնավիրուսից, բայց դա չի նշանակում, որ պետք է չկրել․ Նարեկ Զեյնալյան (տեսանյութ) Փարաքարում գրանցվել է երիտասարդ մարդու մահ Ես նրան կարոտելու եմ շատ. Սարհատ Պետրոսյանը` մոր մահվան մասինԱշնանը տնտեսական ճգնաժամի խորացում կլինի․ Մանե ԹանդիլյանՀիվանդանոցներում տեղերը սպառվում են․ Էս տեմպը մի օրում հնարավոր չէ կանգնեցնել․ Փաշինյան (տեսանյութ)«Մեյմանդարի» շուկայում ավտոմեքենան գլխիվայր շրջելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով կան բերման ենթարկվածներԱննա և Հրաչյա Հակոբյանները դատական հայց են ներկայացրել Միքայել Մինասյանի դեմ Վանաձորի քաղաքապետը կոչով դիմում է իր համաքաղաքացիներինԲուլղարիան Հայաստանին է տրամադրել 500 հավաքածու բժշկական պարագա Մեր երկրում գործող ո՞ր բժշկական կենտրոնն է ստանձնել ՀՀ վարչապետի բուժման պատասխանատվությունըՎանաձոր՝ «Ինեկոբանկ»․Փաշինյանը խախտման նոր լուսանկար է հրապարակել Սահմանադրական հանրաքվեն չեղարկվեց․ ԱԺ-ն ընդունեց օրենքը (տեսանյութ) Կամ լրջացե՛ք, կամ պատմությունը Ձեզ չի ների. նախկին վարչապետը՝ Նիկոլ ՓաշինյանինԵկեք ուսումնասիրենք և որոշենք՝ ո՞ր ուղղությամբ հատուկ ջոկատ ուղարկենք. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 165 հազարի սահմանը Հորդորում ենք հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից. ԿԲ «Մեդիա պաշտպան»-ը շուտափույթ առողջացում է մաղթում լրագրողներին Քվորումը բարդացնելով՝ հեշտացնում եք հանձնաժողովի նիստերի բոյկոտումը. Թանդիլյան (տեսանյութ) Հունիսի 3-15-ն անձնագրային և վիզաների վարչությունը, ՃՈ հաշվառման-քննական կենտրոնը չեն գործի Հանձնաժողովի նախագահը իր ճաշակով չի կարող ներկայացնել ամփոփ տեղեկատվություն (տեսանյութ) Հետախուզում է հայտարարվել Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ Ինչո՞ւ եք բերել նոր օրինագիծ. այդ կետն արդեն կա. Սերգեյ Բագրատյանը՝ Աննա Կարապետյանին (տեսանյութ)Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվելԲնակարանային գողությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի 20.4 %-ը բացահայտվել էԿարծում եք՝ հուլիս-օգոստոս ամիսներին երկրում կարող է առաջանալ ճգնաժա՞մ. Մելքումյանը՝ Հովակիմյանին (տեսանյութ) Կորոնավիրուսից մահացած 12 անձանցից ամենաերիտասարդը 46-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ
Ամենադիտված
Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին. ծնողը խոստանում է սպանել նրանց (տեսանյութ)Հրանտ Թոխատյանը և Լուիզա Ներսիսյանը բաժանվել են (տեսանյութ)Մանկասպանը դրսում «հրեշտակ» էր, իսկ տանը՝ հրեշ. Տեր Մաղաքիա Օհանյանը` երեկվա ողբերգական դեպքի մասին Ի՞նչ հաճախականությամբ պետք է սեքսով զբաղվել երջանիկ լինելու համար«Աղջիկս». Նաիրա Զոհրաբյանը հրապարակել է դստեր լուսանկարըԿարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններԱրտուշ պապին դժգոհ է բնակարանի վերանորոգումից և իրեն խաբված է զգում (տեսանյութ)Արշակի նկարածն է, խիստ չդատեք․ Արփինե Հովհաննիսյանի նոր լուսանկարըՀայտնի է՝ որ տարիքում է կինն առավել շատ ցանկանում սեքսով զբաղվել
Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց մայիսի 14-ը ներառյալ. Hraparak.amՄի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց Նայեք` ինչ ձևով են հաստատվում վարակակիրները, վերլուծեք հեռախոսազրույցը և կհասկանաք, թե ով է Արսեն Թորոսյանը (տեսանյութ) Ով է այսօր Գավառում սպանված քննիչը (լուսանկարներ)«Ես սխալվեցի․ համաճարակը գնում է ամենավատ սցենարով»․ բժիշկ Ալեքսանդր Մյասնիկով․ Ռիա Նովոստի Առաջին ալիքից արձագանքում են վարչապետի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքին. Factor.amՎենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը. Mediaroom.am «Կարանտինի իմ ընկերը». Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ սիրառատ լուսանկար է հրապարակելՀայհոյում եմ ձեզ էլ, ձեր վարչապետին էլ. Նարեկ Մանթաշյանը՝ «Հեղափոխության պահապաններին»