Խոնարհվում եմ «Բավարիայի» առջև. Պլատինի
ՍպորտՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին՝ ամփոփելով 2013թ-ը, նշել է, որ Մյունխենի «Բավարիան» հաջող տարի է անցկացրել և պատվով ներկայացրել եվրոպական ֆուտբոլը:
«Բացթողում կլիներ «Բավարիայի» առջև չխոնարհվելը: Այս ակումբը 2013թ-ին հաղթեց բոլոր այն մրցաշարերում, որոնց մասնակցեց, այդ թվում նաև՝ աշխարհի ակումբային առաջնությունում: Սրանով իսկ, մյունխենյան թիմը եվրոպական ֆուտբոլը ներկայացրեց լավագույն կողմերով»,- Պլատինիի խոսքը մեջբերում է Bild-ը: