Շումախերի վիճակը բարելավվել է
ՍպորտԳրենոբլի հիվանդանոցից առաջին ուրախալի լուրերն են տարածվել` կապված ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակի հետ:
Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը, Շումախերի կյանքին վտանգ չի սպառնում:
«Շումախերի վիճակը կայուն է: Նրա կյանքը ծարահեղ ծանր վիճակում չէ: Սակայն ամբողջական անվտանգության մասին խոսելը նույնպես վաղ է»,-նշել է մարզիկի մենեջերը:
Հիշեցնենք, որ գերմանացի ավտոմրցարշավորդը գանգուղեղային վնասվածքը ստացել է դեկտեմբերի 29-ին:
Մարզիկի առողջական վիճակի մասին պաշտոնական հայտարարություն առաջիկայում չի սպասվում: