Մեկնարկել է ԵԿՄ 10-րդ համագումարը
АрменияԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ առաջ մեկնարկեց Երկրապահ կամավորական շարժում հասարակական կազմակերպության 10-րդ համագումարը: Համագումարին ներկա են ԵԿՄ անդամներ, ՀՀԿ-ական ներկայացուցիչներ: Այստեղ է նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵԿՄ-ի համագումարին մասնակցում են նաև ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը և ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը, ով, սակայն, ավելի ուշ հեռացավ այստեղից՝ մասնակցելու ԲՀԿ-ի համագումարին: