Մրգաշատի գազալցակայանի պայթյունի հետևանքով վիրավորված լիցքավորողը տեղափոխվել է Երևան
Արտակարգ ՊատահարԱրմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գազալցակայանում մարտի 11-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված լիցքավորող Սուրեն Գալստյանն Արմավիրի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի բուժհաստատություններից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 11-ին` ժամը 15.02-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա: