Դուք գիտեք, որ դուք այդպիսին եք, երկերեսանի մարդիկ, և դա է ձեր ամենադաժան պատիժը
БлогосфераԴերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մարդը կարող է խաբել բոլորին. ցուցադրելով իրեն բարի, բայց լինել նախանձ և չկամեցող, ցուցադրելով համեստ, բայց լինել փառասեր և տափուկ, ցուցադրելով ընտանիքին նվիրված, բայց թաքուն սիրուհի պահել, ցուցադրելով ընկերությանը նվիրված, բայց փոքրիկ շահի համար դավաճանել այն, ցուցադրելով աստվածապաշտ, բայց տոկոսով գումար տալ, ցուցադրելով իրեն հայրենասեր, բայց լռել հայրենիքի ամենածանր պահերին...
Այո՛, նա կարող է խաբել բոլորին, բայց ո՛չ ինքն իրեն:
Դուք գիտեք, որ դուք այդպիսին եք, երկերեսանի մարդիկ: Եվ դա է ձեր ամենադաժան պատիժը»: