00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը․ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը Ինչու են հայտնի կոնֆետները կոչվում «Թռչնի կաթ» Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովՍասուն Միքայելյանի երգը՝ հաղթանակից հետո (տեսանյութ) «Ուրարտու»-ն և «Արցախ»-ը հաղթել են բասկետբոլի առաջնության 11-րդ տուրում Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության գնդապետի եղբորորդուն10 միլիոն դրամի գողացված իրերը թողել են և փախել. հանցագործություն Աբովյան փողոցի խանութներից մեկում (տեսանյութ) «Փաշինյանի՝ իշխանություն գալուց հետո ընդդիմադիր դաշտում մեծ վակուում է առաջացել»․ Հարություն Մնացականյան«Իմ քայլը»՝ 88 մանդատ, ԲՀԿ՝ 26, «Լուսավոր Հայաստան»՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները

«Ազգ». Քաղաքական «օրագիր»

Շվեյցարիան չպետք է կատարի իր դեմ Փերինչեքի կայացրած հայցի առնչությամբ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2013 թ. դեկտեմբերի 17-ի վճռով Շվեյցարիային դատապարտեց այդ պետությունը թուրք ազգայնական Դողու Փերինչեքին հակադրող գործով վերջինիս դեմ շվեյցարական դատարանների կայացրած վճիռների համար։ 2005-ին Շվեյցարիայում անցկացված մի քանի միջոցառումների կապակցությամբ Փերինչեքը Հայոց ցեղասպանությունը նկարագրել էր իբրեւ «միջազգային սուտ», դրանով իսկ խախտելով հակառասիստական օրենքը (Շվեյցարիայի Քրեական օրենսգրքի 261-րդ հոդված)։ Սակայն ՄԻԵԴ-ը գտնում է, որ այդ հայտարարությունը պաշտպանված է խոսքի հիմնարար ազատությամբ, որն իբր զգալի չափով խախտվել է շվեյցարական դատարանների վճիռներով։ Այդ առանձնահատուկ կարծիքի արտահայտման նպատակը եւ քաղաքական համատեքստը կարծես թե կարեւորություն չունեն։ Արդեն Իմմանուել Կանտը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ «կարծիք հայտնելը նշանակում է ինչ-որ բան համարել ճշմարտությունՙ միաժամանակ գիտակցելով, որ դա կարող է այդպիսին չլինել»։

Խնդիրը պահանջում է պարզել, թե քաղաքական ինչ «օրագիր» է կապված մարդու իրավունքների խախտումների շջրանակում պատմական կեղծ իրադարձությունների վրա հիմնված այդ կեղծ ճշմարտության հետ։

Հոլոքոսթի սակավաթիվ դասերից մեկն այն է, որ մարդու իրավունքների հիմնավոր պաշտպանության եւ հավաքական բռնության ու ցեղասպանության կանխման համար, իրավախախտման եւ հակամարդկային ոճիրների դեպքում ծանր պատժամիջոցների կիրառումից բացի, պատիժ է հարկավոր նաեւ այդ բռնարարքների ժխտման համար։ Այս ընդհանուր համաձայնությունը 1945-ից ի վեր Եվրոպայում հանդուրժողության, ժողովրդավարության եւ խաղաղության հիմքն է։

Նման պայմաններում մի կողմից ժխտողականության քրեականացումը եւ մյուս կողմից խոսքի ազատությունը նկատի ունենալովՙ օգտակար է վերհիշել «Օսվենցիմի ստի» քրեականացման համար Գերմանիայում կիրառվող իրավական կանոնները (Գերմանիայի Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ պարբերություն)։ Սահմանադրական խորհուրդը խոսքի ազատության հարցը մասնավորապես ստուգել էր «Օսվենցիմի ստի» համատեքստում։ Կարծիքներն առանձնացվել էին փաստական պնդումներից եւ ընդգծել էր, որ վերջիններս պաշտպանված են լոկ այն ժամանակ, երբ հիմք են ծառայում որեւէ կարծիքի ստեղծման համար։ Այսպիսով, ըստ սահմանադրական խորհրդի, ժողովրդավարական հասարակությունը բնավ շահագրգռված չէ խեղաթյուրված փաստերի պնդումների պաշտպանութամբ, քանի որ դրանք որեւէ դրական ներդրում չունեն հասարակության կարծիքի ստեղծման մեջ։ Ուստի խորհուրդը անհրաժեշտ չէր համարում խոսքի հիմնարար ազատությունը պաշտպանել Հոլոքոսթի ժխտման դեպքում։ Տասնամյակներով անփոփոխ մնացած նրա իրավադատության համաձայն, այդ ստահոդ հայտարարությունները կարծիքներ չեն Հիմնական օրենքի (Գերմանիայի սահմանադրության) իմաստով։ Այսպիսով, կարծիքի ազատության հիմնարար իրավունքը անգամ կիրառելի էլ չէ։

Դատավճիռը տվյալ տեսակետը հաստատում է նրանով, որ չի կարծում, թե Հոլոքոսթի ժխտումը պաշտպանվում է խոսքի ազատության հիմնարար իրավունքով, քանզի նացիստների ոճիրները հաստատված եւ արձանագրված են Նյուրնբերգյան դատավարությունում։

Հայոց ցեղասպանության ժխտումը համանման ստահոդ փաստական պնդում է, որը նույնպես չպետք է պաշտպանվեր խոսքի ազատության հիմնարար իրավունքով, քանզի հակահայկական ոճիրները ոչ միայն վավերագրվել են պատմականորեն, այլեւ (ինչպես հրեաների ողջակիզման դեպքում) հաստատվել են 1919-ին նախաձեռնողների, պատասխանատուների եւ գլխավոր հանցագործների դատապարտմամբ։ Դատավարություններն իրականացնում էր հատուկ ռազմական դատարանը, որը ստեղծվել էր դաշնակից երկրների կառավարությունների 1915 թ. մայիսին թվագրած մի գրության հիման վրա։ Մեղադրանքը վերաբերում էր «մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված ոճիրներին»։

Երկու դեպքում էլ գլխավոր պատասխանատուների դատավարությունները վերաբերում էին ոչ թե «ցեղասպանութան» հանցագործությանը (քանզի այդ հասկացությունը որպես կատեգորիա դեռ գոյություն չուներ միջազգային հանրային իրավունքի մեջ), այլ «մարդկության դեմ ուղղված ոճրին», որի հիման վրա հետագայում զարգացվեց «ցեղասպանություն» իրավաբանական կատեգորիան։ Այդ երկուՙ հայկական եւ հրեական ցեղասպանությունները նպաստեցին միջազգաին իրավունքի մեջ «ցեղասպանություն» կատեգորիայի հաստատմանը։ Հայոց ցեղասպանության պատճառով էր, որ միջազգային իրավունքի փորձագետ Ռաֆայել Լեմկինը պահանջեց եւ խրախուսեց միջազգային իրավունքի մեջ նման կատեգորիայի հաստատման անհրաժեշտությունը։ Հրեաների ողջակիզման հետեւանքով էր, որ 1948-ին այդ հաստատումը տեղի ունեցավ ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժելու կոնվենցիայում։

Իրավաբանական եւ պատմաիրավաբանական աս համատեքստից դուրս հարկավոր է հավաստել, որ Հայոց ցեղասպանության ժխտումը, ըստ էության, Թուրքիայի քաղաքական ռազմավարությունն է, եւ Դողու Փերինչեքը այդ ռազմավարության առավել կարեւոր եւ սադրիչ մասնակիցներից մեկն է։

ՄԻԵԴ-ի դատավճռի հիմնավորման մեջ նշված Հայոց ցեղասպանության ճանաչման «միջազգային կոնսենսուսի» բացակայությունը իրադարձությունների պատմական վավերագրերի պակասի արդյունք չէ, ոչ էլ պատմական հետազոտություններով դեպքերի անբավարար հիմնավորված բնորոշման արդյունք։ Պատճառը Թուրքիայի Հանրապետության ժխտողական քաղաքականությունն է, որը շարունակվում է գրեթե 100 տարի, ուղեկցվելով զանգվածային սպառնալիքներով եւ քաղաքական ու տնտեսական ակներեւ պատժամիջոցներով։ Պետական կոշտ ժխտողականության այդ քաղաքականության ուժը դրսւեորվում է, օրինակ, այն փաստի մեջ, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խուսափում է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից եւ այն փոխարինում է հայերեն «եղեռն» եզրույթով։ Ողջակիզման համարժեքը հանդիսացող այդ հասկացությունը 1920-ականներից հայ համայնքն օգտագործում է ազգի բնաջնջման իմաստն արտահայտելու համար։ Այն փաստը, որ միջազգային ընկերակցության վրա Թուրքիայի գործադրած վիթխարի ճնշմանը դիմադրելով առայժմ ընդամենը քսան պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի կարող համարվել ընդհանուր համաձայնության բացակայության ապացույց։ Դա ավելի շուտ տնտեսական-քաղաքական նկատառումների եւ պետությունների քաղաքական դաշինքների պատճառով պատմական փաստերն արտահայտելու մեծ դժվարության արդյունք է։

Սակայն Թուրքիայի ժխտողական ռազմավարությունը, որը պետական եւ ինստիտուցիոնալ կազմակերպման նոր չափերի է հասնում ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի համատեքստում, պարզապես մռայլ հուշերի մերժումը չէ։ Խոսքը երկրի քաղաքականության հիմքը կազմող քաղաքական ռազմավարության մասին է, որը թուրքերի ազգային ինքնության ձեւավորման գործընթացի մի ամբողջական տարր է։ Այս համատեքստում Թուրքիայի պետական կարծիքի կողմից երկրի անցյալի հիշողության մերժումը մասնավորապես հնարավոր է դարձնում փոքրամասնությունների նկատմամբ հալածանքի քաղաքականության վարումը, մարդու իրավունքների ոտնահարումը եւ Թուրքիայում ռասիստական նախապաշարումների ընդլայնումը, երկիր, որտեղ «հայ» բառը մինչեւ օրս օգտագործվում է որպես զրպարտչական վիրավորանք։

Եթե ՄԻԵԴ-ը կարծում է, թե Հայոց ցեղասպանության «միջազգային սուտ» լինելու վերաբերյալ Փերինչեքի պնդումը պետք է պաշտպանվի կարծիքի ազատության միջազգային իրավունքով, ապա դա ունի լուրջ հետեւանքներ։ Քանզի մի կողմից, հակառակ դիրքորոշումը «ստահոդ» որակելու փաստը վերջինիս զրկում է կարծիքի արտահայտման հնարավորությունից եւ զրպարպտում որպես փաստերի միջազգայնորեն սխալ պնդում։ Մյուս կողմից, խոսքի ազատության միջազգային իրավունքի միջոցով այդ զրպարտության պաշտպանությունը վերջին հաշվով ընդգրկում է ոչ միայն անհատական արտահայտություն, այլեւ քաղաքական ժխտողականության մի համակարգ, որի շրջանակներում արտահայտվել է հիշյալ հայտարարությունը։ Պատահական չէ, որ դատավճռի հրապարակումից հետո թուրքական թերթերը պարզաբանում էին, որ այսուհետեւ Փերինչեքը «կահրաման» (հերոս) է, որը ՄԻԵԴ-ին ընդունել տվեց իր անհատական իրավունքը, եւ որ դատավճիռը նամանավանդ Թուրքիայի եւ նրա պատմական քաղաքականության, ազգային ինքնության հաղթանակն է։

Այսպիսով, ցեղասպանության հանցագործության ժխտումը եւ կարծիքի ազատությունը համեմատելի հարկավոր է նկատի ունենալ նաեւ հիմնարար ազատությունների որոշակի կիրառությունից պաշտպանվելու եղանակը։ Այդպիսի կիրառությունը վտանգում է եվրոպական հիմնարար արժեքներըՙ որպես ճանաչված փաստ ընդունելով մի ճշմարտություն, որն իրականում կեղծ է։ Անկասկած, դա ներառում է ամենածար ոճիրների ռազմավարական ու քաղաքական ժխտմանը եւ դրանց զոհերի ուրացումը Գերմանիայի սահմանադրական դատարանը որոշեց, որ Հոլոքոսթի ժխտման քրեականացումը չի վնասում խոսքի ազատությանը։ Այդուհանդերձ, եթե վերոհիշյալ հայտարարությունը նույնիսկ համարենք կարծիք, որը ենթակա կլիներ կարծիքի ազատության պաշտպանության ոլորտին, դարձյալ նման վնասի սահմանադրական արդարացման հարցը մնում է բաց։ Ուստի հարկավոր է ծանրութեթեւ անել «այո»-ն եւ »ոչ»-ը։

Շարունակությունը` «Ազգ» շաբաթաթերթում:

Լրահոս
16 Դեկ
Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը․ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը Ինչու են հայտնի կոնֆետները կոչվում «Թռչնի կաթ» Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքովՍասուն Միքայելյանի երգը՝ հաղթանակից հետո (տեսանյութ) «Ուրարտու»-ն և «Արցախ»-ը հաղթել են բասկետբոլի առաջնության 11-րդ տուրում Երևանի Աբովյան փողոցում բնակարանի հրդեհը մարվել է, կան տուժածներ Երևանում զենքի սպառնալիքով առևանգել են ոստիկանության գնդապետի եղբորորդուն10 միլիոն դրամի գողացված իրերը թողել են և փախել. հանցագործություն Աբովյան փողոցի խանութներից մեկում (տեսանյութ) «Փաշինյանի՝ իշխանություն գալուց հետո ընդդիմադիր դաշտում մեծ վակուում է առաջացել»․ Հարություն Մնացականյան«Իմ քայլը»՝ 88 մանդատ, ԲՀԿ՝ 26, «Լուսավոր Հայաստան»՝ 18. ԿԸՀ-ն բաշխեց մանդատները Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ Պորտուգալիայի առաջնությունում Արփինեն և երեք հրացանակիրները (լուսանկար)Արմեն Սարգսյանը ժամանել է Թբիլիսի. նա կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալությանըԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները. ուղիղ Հրապարակվել են Հայաստանի բնակչության շրջանում հասարակական կարծիքի հետազոտության արդյունքները․ Արման Եղոյան «Միսս Տիեզերք 2018» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին (լուսանկարներ, տեսանյութ)«Հրաշալի համերգ էր»․ Եգոր Կրիդը տեսանյութ է հրապարակել հայաստանյան համերգիցԴաժան ու ողբերգական ավտովթար Գյումրիում. հարսանիքից վերադարձող ընտանիքը վթարի է ենթարկվել․ կան զոհերԼարսը բաց է միայն մարդատարների համար․ կան կուտակված մեքենաներ Օրվա խորհուրդըԱստղագուշակ դեկտեմբերի 16-ի համար Պերիս Հիլթոնը` ուշադրության կենտրոնում (լուսանկարներ)Գեղեցիկ զգեստով Իրինա Շեյքը` Իսպանիայում (լուսանկարներ)Գործադուլ ՇՊՀ ավագ դպրոցում. աշխատակիցներն իրենց պարգևավճարներն են պահանջում (տեսանյութ)«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստի գեղեցկուհի կինը (լուսանկարներ)Մանրամասներ 6 տարի առաջ Ջրվեժում հնչած կրակոցների դեպքից (տեսանյութ) Գեղեցկուհի Դակոտա Ջոնսոնը` մարզասրահ գնալիս (լուսանկարներ)Պիզելիի գոլը` լավագույնը Ղազախստանի առաջնությունում (տեսանյութ)Պարոնա՛յք, խնդրո՛ւմ եմ, ազատե՛ք քաղաքական դաշտը նավթալինի հոտիցՈվ է Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն ԱբրահամյանըԱԱԾ-ն կարճել է Շմայսի գործըԲենզեմայի գոլը հաղթական էր «Ռեալ»-ի համար (տեսանյութ)Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույն գոլը (տեսանյութ)ԵՄ գագաթնաժողովին Յունկերը խառնում է աշխատակցուհիներից մեկի մազերը (տեսանյութ)Հմայիչ Մելիսա Խիմենեսը (լուսանկարներ)Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Սպիտակցի Հայկոն՝ իր մասնակցությամբ վրաերթի մասին (տեսանյութ)Բնակարանային գողություն Իջևանում. կասկածյալը հարևանն է (տեսանյութ) ԱԱԾ-ում այսուհետ թեժ գիծ է գործելու«Չիստկա» քաղաքական դաշտում Միհրան Հարությունյանը 2-րդ հաղթանակն է տոնել MMA-ում Հայկական բանակի «ամենախարիզմատիկ հրամանատարը» Ֆերդինանդ Կարապետյանը մաստերս մրցաշարի որակավորման փուլից դուրս մնացԷջմիածնի քաղաքապետը՝ իր գործելաոճի ու «իրար հետ չբռնող» փաստաթղթերի մասինՆարեկ Սարգսյանն առաջիկայում կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ. ԱԱԾ տնօրեն Հրանտ Մելքումյանը Լոնդոնի մրցաշարի առաջատարից հետ է մեկ միավորով Արթուր Վանեցյանը շահագրգռված է, որպեսզի Քոչարյանի փաստաբանները հնարավորինս շուտ դիմեն ՄԻԵԴ Ինչպես է Արմավիրի «գերխնայող» քաղաքապետը լուծել տոնական զարդարանքի հարցը ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
Ամենադիտված
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ ՇարմազանովՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինTOP 50 ռեյտինգային թեկնածուներըԼևոն Մնացականյանին ազատել են աշխատանքից․ Hraparak.amՍենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ Բոլոր ռեյտինգայիններից ամենաշատ ձայն ստացել է Սասուն Միքայելյանը. 1-ին հնգյակը հայտնի է Դրամի գլխին սև ամպեր են կուտակվում
Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Շմայսին ծեծի են ենթարկելՏոներից հետո այնպիսի փաստեր են ներկայացնելու Փաշինյանին, որ բոլորը շոկի ենթարկվենՈրքան ձայն են հավաքել ՀՀԿ-ի առաջին դեմքերն ու ովքեր են կուսակցության ամենառեյտինգային թեկնածուներըՀայտնի են ԲՀԿ ռեյտինգայինները. ցուցակը գլխավորում է Էդուարդ Բաբայանը Ինչպես է Նիկոլ Փաշինյանը «Հայեր ջան, դուխով»-ի տակ տժժում հայկական հարսանիքին (տեսանյութ)Ռուսաստանաբնակ օլիգարխները բոյկոտել են Համահայկական հիմնադրամի հանգանակությունը Իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ․ Լևոն Քոչարյանը՝ Սերժ ԹանկյանինՎրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար է գտել, և այն վերադարձրել տիրոջը
Ով է պոռնոգրաֆիկ տեսանյութի կինը․ Դիանա Գասպարյանը կասկածներ ունի՝ ովքեր են տեսանյութը տարածողներըՆիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը մասնակցում են «Մայնինգ» Ֆերմայի բացման արարողությանը (տեսանյութ) Դեղին խոզի տարի․ ինչպես դիմավորել 2019 թվականըԱյսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Էդուարդ Շարմազանով«Պատրաստ եմ հանուն իմ եղբայր Գագիկի՝ կատարել այնքան ներդրումներ, որքան անհրաժեշտ է». Շեյխ Ալ Սաբահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի 55-ամյակի միջոցառմանը հայտարարել է բնակարանաշինության աննախադեպ ծրագրի մասին (տեսանյութ) Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»Գագիկ Ծառուկյանի ջանքերով հիմնովին վերանորոգվել է Թումանյանի տուն-թանգարանն ու Դսեղի մարզադահլիճը (տեսանյութ)«Ես կամ»-ի բացառիկ հյուրը Գագիկ Ծառուկյանն է (տեսանյութ)Վերջին շրջանում դեպրեսիվ վիճակում է եղել և անընդհատ հաբեր է օգտագործել. ի՞նչը կարող էր հարգված բժշկուհուն ինքնասպանության դրդել