«Ժողովուրդ». ՍԴ նիստում ի ցույց դրվեց մեր երկրի պետական ապարատի ողջ թշվառությունը
Армянская прессаՀՀ Սահմանադրական դատարանը երեկ ավարտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի սահմանադրականության վերաբերյալ դիմումի քննությունն ու հեռացավ խորհրդակցական սենյակ' որոշում կայացնելու:
Թեեւ ընդդիմությունը շոու որակեց դատական լսումների ընթացքը, այնուամենայնիվ երեկվա ՍԴ նիստում ի ցույց դրվեց մեր երկրի պետական ապարատի ողջ թշվառությունը: ՍԴ անդամների հարցերը պարբերաբար անհարմար դրության մեջ էին գցում ՀՀԿ-ականներին. ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ու ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի պատասխաններն ուղղակի ծիծաղ էին առաջացնում անգամ ՍԴ անդամների մոտ:
Դատարանի հարցին, թե կարո՞ղ եք մատնանշել՝ որոնք են օրենքի այն թերությունները, որոնց մասին ասել էր ԱԺ նախագահը, պատասխանողները չկարողացան: Ստացվում է, որ մեր երկրում չկա համակարգված մոտեցում եւ յուրաքանչյուր պաշտոնյա խոսում է այն, ինչ խելքին փչում է՝ առանց ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելու: Իսկ մեծագույն զավեշտը ՍԴ անդամի հարցն էր, թե ո՞վ է իրավունք տվել ԿԲ-ին մեկնաբանելու ՍԴ-ի կայացրած որոշումը՝ պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասով: ԿԲ փոխնախագահը կմկմաց, թե դա ենթադրություն էր՝ իրավիճակը կարգավորելու համար: Հարցին, թե ով է պատասխանատվություն կրելու համակարգի համար, Ներսես Երիցյանը պատասխանեց. «Ես անձամբ պատասխանատու եմ իմ ասածների համար»: Ասել է թե՝ ՀՀ Կառավարության անունից հանդես եկողներն արդեն խուսափում են համակարգի համար ամբողջական պատասխանատվություն կրել: Այսքանից հետո աբսուրդ կլինի պատասխանատվություն ակնկալել նրանց գործողությունների համար 20-30 տարի անց, երբ այսօրվա երիտասարդները թոշակառու դառնան:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի ակսօրվա համարում: