Լարված իրավիճակ՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրում. shamshyan.com
Արտակարգ ՊատահարՔիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մյասնիկյան պողոտայի վրա գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 2-րդ հարկում տեղի ունեցած ինչ-որ միջոցառման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել մի քանի քաղաքացիների միջև:
Բարեբախտաբար ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության Կենտրոնականի բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները օպերատիվորեն ժամանել են նշված վայր :
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասել են, որ եթե ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա ուրխությունը վերածվելու էր սգի:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, մեծ թվով կոկոնները տաքացրած անձինք բերման են ենթարկվել ոստիկանություն և ըստ նախնական տեղեկությունների ծեծկռտուքի հետևանքով կան նաև վիրավորներ:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում