Հարավային Սուդան, կամ ինչպես են ապրում մարդիկ, ովքեր ոչինչ չունեն (լուսանկարներ)
ԱշխարհՀարավային Սուդանը երիտասարդ պետություն է: 2011թ. զինվորական հեղաշրջումից հետո այն առանձնացավ Սուդանից: Շատ տասնամյակներ այնտեղ ընթանում էր արյունոտ պատերազմ` սևամորթ և արաբ բնակչության միջև, որի արդյունքում միլիոնավոր խաղաղ բնակիչներ սպանվեցին: Այս մասին գրում է Mediamall.am-ը:
2000թ. սկզբներին վերջապես սկսեցին խորհրդակցությունները, իսկ արդեն 2011թ. հանրաքվեի արդյունքում Սուդանի հարավային մասը անկախություն ձեռք բերեց: Սակայն, արդյո՞ք ձեռք բերված անկախությունը լուծեց բոլոր խնդիրները: Ցավոք` ոչ:
2013թ. Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբեում սկսվեցին զանգվածային անկարգություններ և սպանություններ` էթնիկ հողի վրա: Բանն այն է, որ նախագահ Սալվա Կիերը դինկի ցեղից է, իսկ նախկին նախագահ Ռիեկ Մաշարը' նուերի ցեղից: Ցեղերի միջև ներքին կոնֆլիկտի պատճառով հազարավոր մարդիկ զոհվեցին և սկսեցին երկրից զանգվածային փախուստները:
Վերջերս նախագահը և ընդդիմությունը զինադադարի համաձայնագիր ստորագրեցին: Միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարեց, որ Հարավային Սուդանը գտնվում է զանգվածային սովամահության եզրին:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում