Լճաշեն գյուղի մոտ մեքենաների բախման հետևանքով 1 մարդ է տուժել
Արտակարգ ՊատահարՀՀ ԱԻՆ-ում մայիսի 26-ին` ժամը 00.44-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն-Չկալովկա ավտոճանապարհին` Լճաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղում պարզվել է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 2106» (վարորդ՝ Գ. Հ.) մակնիշի 25ՕՕ319 պետհամարանիշի և «Վոլքսվագեն» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ.) 32ԼՏ645 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1951թ. ծնված Մ. Հ.-ն (ծնվ. 1951թ.) մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: