Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած բախումներին մասնակցել են դիպուկահարներ. ԴԺՀ
ԱշխարհԴոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ, ուղեկցվել է վարձկանների և դիպուկահարների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն` վկայակոչելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անվտանգության ծառայությանը:
«Դոնեցկի օդանավակայանում տեղի ունեցած բախումներին մասնակցել են վարձկաններ և դիպուկահարներ: Ռազմական գործողությունների հետևանքով զոհվեցին մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մի մասը` խաղաղ բնակիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մայիսի 26-ին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազարայինները գրավել էին տեղի օդանավակայանը, ինչի արդյունքում աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև տեղի էր ունեցել ռազմական բախումներ: