Ֆրանսիացի նկարիչը 1600 պանդաներով մեկնել է Հոնկոնգ (լուսանկարներ)
Գիտություն և ՄշակույթՖրանսիացի նկարիչ Պաուլո Գրանջենայի պատրաստած 1600 տիկնիկ-պանդաները հունիսի 9-ին հատուկ չվերթով հասցվել են Հոնկոնգ: Դրանք այնտեղ կմնան մինչև հունիսի 25-ը, որի ընթացքում հոնկոնգցիները կկարողանան հմայվել նրանցով: Պանդաներին նվիրված նախագիծը, որի հեղինակը նկարիչ Պաուլո Գրանջենան է, մեկնարկել է 2008թ.: Իր նախագծի իրականցման համար ֆրանսիացի նկարիչը պատրաստել է 1600 տիկնիկ-պանդա և դրանց հետ ճամփորդել աշխարհով մեկ:
Նման նախագծի նպատակն է կարևոր ուղերձ հղել բոլոր մարդկանց այն մասին, որ հիանալի կենդանիներից այս աշխարհում շատ քիչ են մնացել: Խնդիրը ոչ միայն նրանց ապրելուն օգնելն է, այլև նրանց բազմացմանը նպաստելը:
Մի քանի տարվա ընթացքում տիկնիկ-պանդաները եղել են երկրագնդի տարբեր վայրերում՝ Փարիզում, Բեռլինում, Թայբեյում և այլ աշխարհագրական կետերում:
Գիտնականների հաշվարկով երկրագնդի վրա մնացած պանդաների թիվը կազմում է 1596: