Սաակաշվիլիի «մահվան ջոկատները». Российская газета
ՎրաստանՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարման տարիներին լուրեր էին շրջանառվում, այսպես կոչված, «մահվան ջոկատների» գոյության մասին: Մարդիկ անհետանում էին առեղծվածային և խորհրդավոր հանգամանքներում, իսկ նրանց հարազատները ոչինչ չեն կարողացել իմանալ նրանց մասին:
Վրաստանի ՆԳՆ-ն հունիս 11-ին ներկայացրել է «մահվան ջոկատների» գործով հետաքննության առաջին արդյունքները: Հայտարարվել է Վրաստանի բնակիչների առևանգման ու վերացման առնվազն երկու դեպքի մասին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի ընթացքում:
Այդ գործերով ձերբակալված է ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության ղեկավար Ռոման Շամատավան, ում ցմահ ազատազրկում է սպառնում։
Վրաստանի ՆԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին հունիս 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ բացահայտվել է 2008 թվականի օգոստոսի 16-ին անհետացած Դավիթ Ցինդելիանիի գործը:
Նրան Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարության տարիներին Վրաստանի անվտանգության ծառայությունը կասկածել է աբխազներին ու ռուս զինվորականներին տեղեկություններ հաղորդելու մեջ:
Շամատավային մեղադրել են Ցինդելիանիին անհիմն մեղադրանքներ ներկայացնելու, ապօրինաբար ազատազրկելու և սպանելու մեջ: Հաղորդվում է, որ սպանությունը կատարվել է Սև ծովում՝ ափից 4 մետր հեռավորության վրա:
Ռոման Շամատավան մեղադրվում է ևս երկու գործով` 2008 թվականի օգոստոսի վերջին ՊՆ-ի հետախուզական դեպարտամենտի սպա Պաատա Կարդավային ապօրինաբար սպանելու և նույն թվականին խորհրդարանական ընտրությունների օրը Ինգուրի գետի կամուրջը պայթեցնելու գործով: Հետաքննությունը պարզել է, որ նրա սպանությունը նույնպես ծրագրված է եղել այնպես, ինչպես Ցինդելիանիինը: