«ՀԺ». Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան» ցուցանակը հանվելու է
Հայկական ՄամուլԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՀԺ»-ի հարցմանն ի պատասխան. երեկ վստահեցրել են, որ Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի դասարաններից մեկի վրա տեղադրված ցուցանակը, որտեղ գրված է «Սամվել Ալեքսանյանի անվան դասարան», հանվելու է:
Նշենք, որ Աժ հանրապետական պատգամավորի անունով դասարանի մասին տեղեկությունը հրապարակել էր irakan.info-ն, ինչն էլ հանրային հնչեղություն էր ստացել՝ հարուցելով շատերի զայրույթն ու վրդովմունքը: Քաղաքապետարանից երեկ ասացին, թե ցուցանակի վրա պարզապես պետք է գրված լիներ, որ դասարանը վերանորոգվել և կահավորվել է Սամվել Ալեքսանյանի կողմից, ու հավանաբար, ցուցանակը պատրաստող վարպետներն են սխալվել, քանի որ ավանդաբար սովոր են պատրաստել ինչ-որ մեկի անվանակոչության մասին վկայող ցուցանակներ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այդ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, սակայն, այլ մեկնաբանություն էր տվել:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը` irakan.info-ի