ԼՂՀ Վազգենաշեն գյուղում տրակտոր է պայթել հակատանկային ականի վրա. կան տուժածներ
ԱրցախԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում հունիսի 24-ին տրակտոր է պայթել հակատանկային ականի վրա։
ԼՂՀ կառավարության փրկարար ծառայության տվյալներով` տուժողները երկու հոգի են՝ նույն գյուղից։ Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։
Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը տեղեկացրել է, տուժածների վիճակը բավարար է։